Անուշ Ասլիբեկյան
Անուշ Գագիկի Ասլիբեկյան (մարտի 4, 1981, Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատերագետ, արձակագիր, դրամատուրգ։ Հայաստանի գրողների միության անդամ (2012)։ Արվեստագիտության թեկնածու (2018), դոցենտ[1]։
Անուշ Ասլիբեկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 4, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր, թատերական քննադատ, գրող և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2003) |
Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու (2018) |
Ստեղծագործական շրջան | 1999 թվականից |
Ուշագրավ աշխատանքներ | «Բարի գալուստ իմ հեքիաթ» «Մոյրաների նոթատետրից» |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Արվեստի ինստիտուտ և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
Ամուսին | Վահան Արծրունի |
![]() |
Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու կինն է։
Կենսագրություն
խմբագրելԱնուշ Ասլիբեկյանը ծնվել է 1981 թվականին Սևան քաղաքում։ 1998-2003 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետում, 2003-2006 թվականներին՝ ասպիրանտուրայում։ 2000-2005 թվականներին եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստ» ուսանողական ամսագրի հիմնադիր-խմբագիրը։ 2006 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնում։ 2008 թվականից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի գիտաշխատող է։ 2005 թվականին մասնակցել է ՌԴ Թատերական գործիչների միության կազմակերպած թատերագիտական սեմինարներին՝ «Ռուսաստանի հնագույն թատրոններ» փառատոնի շրջանակներում[2]։ 2007-2009 թվականներին Թբիլիսիում մասնակցել է Եվրոպական կինոգործիչների կազմակերպած Հարավային Կովկասում անկախ կինոարտադրության խթանմանն ու զարգացմանն ուղղված թրեյնինգների։ Ունի սցենարի վերլուծաբանի և կինոսցենարիստի որակավորում։ 2008-2009 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Արարատ» ալիքի «Մշակ» մշակութային լուրերի մեկնաբանը և լրագրող։ 2009 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան «Միջազգային այցելու» ծրագրով եղել է ԱՄՆ-ում՝ մասնակցելով «Մշակույթի լուսաբանումը լրատվամիջոցներով» վերապատրաստման սեմինարներին։ Թատերագետների միջազգային ասոցիացիայի և Ազգային թատերական ստեղծագործական միավորման, 2012 թվականից՝ Հայաստանի Գրողների միության անդամ է[3], 2023 թվականից՝ Հայ շեքսպիրյան միության հիմնադիր անդամ[4][5]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրել1999 թվականից տպագրվել է հանրապետական մամուլում՝ թատերախոսականներ, հոդվածներ («Նորք», «Սկենե», «Արվեստ», «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր», «Ազգ», «Հայաստան», «Հայոց աշխարհ», «Գիտությունը և կրթությունը Արցախում»), պատմվածքներ և բանաստեղծություններ՝ տեղի և արտերկրի գրական մամուլում («Նոր Դար», «Նարցիս», «Գրական թերթ»[6], «Գրեթերթ»[7], «Գանձասար» (Հալեպ), «Դրամատուրգիա», «Անդին»), գիտական հոդվածներ՝ «Հանդես» (ԵԹԿՊԻ-ի գիտական հոդվածների ժողովածու), «Նորք», «Այվազյանական ընթերցումներ-2008», «Այվազյանական ընթերցումներ-2010», «Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական հինգերորդ նստաշրջան», «Երիտասարդ հայ արվեստաբանների իններորդ նստաշրջանի նյութեր»։ Ստեղծագործությունները պարբերաբար ներկայացվել են տարբեր գրական կայքերում[8]։
2013 թվականին համացանցում ճանաչվել է «Տարվա լավագույն գրող»։ 2011 թվականին պատմվածքները ընդգրկվել են «Արդի հայ պատմվածք։ Ընտրանի», «Մուգ կապույտ վառ կարմիր», 2013 թվականին՝ «Համբույրի կարոտ ալ կարմիր շուրթեր» գրական տարեգրքերում (կազմող և խմբագիր՝ Ռազմիկ Դավոյան)։
2009 թվականին լույս է տեսել նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն՝ «Բարի գալուստ իմ հեքիաթ» վերնագրով, որտեղ ընդգրկված են պատմվածքներ և մեկ պիես՝ «Թռիչք քաղաքի վրայով», որը 2010 թվականին բեմադրվել է Երևանի Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան)[9]։ Ներկայացումը մասնակցել է շուրջ 20 միջազգային փառատոների՝ ստանալով գլխավոր մրցանակներ։
2013 թվականին հեղինակի «Բարի գալուստ իմ հեքիաթ» ժողովածուի հիման վրա բեմադրվել է «Քո մասին է» ներկայացումը, որն արժանացել է «Արտ Ֆեստ» փառատոնի բրոնզե մեդալի։
Եղել է մի շարք թատերական փառատոների վերլուծող հանձնաժողովի և ժյուրիի անդամ («Արտիստ», «Թատրոն X», «Երիտասարդ բեմադրիչների» փառատոներ, «Արտավազդ» մրցանակաբաշխություն, «Ռիդինգ Ֆեստ», «Դրամատուրգիական դիալոգ», «Աղասի Այվազյանի դրամատուրգիայի փառատոն»)։
2013 թվականին մասնակցել է «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական միջազգային ընթերցումներին՝ ներկայացնելով «Մերսեդես» պիեսը[9][10]։
2014 թվականին լույս է տեսել Ասլիբեկյանի երկրորդ՝ «Մոյրաների նոթատետրից» ժողովածուն, որում ընդգրկված են պատմվածքներ և «Պրոֆեսորը» վիպակը[11]։
2015 թվականին Սանկտ-Պետերբուրգում բեմադրվել է Անուշ Ասլիբեկյանի «Կոմիտաս.Լույս բարեբեր» պիեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (բեմադրիչներ՝ Իվան Լատիշեվ, Համլետ Հայրապետյան)։
2015 թվականին Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվել է «Մերսեդես» պիեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բեմադրիչ Հակոբ Ղազանչյան, գլխավոր դերում՝ Նորա Արմանի, կոմպոզիտոր Վահան Արծրունի[12][13]։
2017 թվականին Ասլիբեկյանն արժանացել է «Երևանյան գրքի փառատոնի» (YEREVAN BOOK FEST-2017) 2-րդ մրցանակի՝ «Դրամատուրգիա» անվանակարգում[14]։
2019 թվականի մայիսից գրականագետ Անի Փաշայանի հետ «Նոյյան տապան» ալիքով հեղինակել և վարում են «Երկուսը հեղինակ որոնելիս» հաղորդաշարը՝ նվիրված ժամանակակից գրականությանը և արվեստին։
2021 թվականի դեկտեմբերին Երևանի Խամաճիկների պետական թատրոնում բեմադրվել է Անուշ Ասլիբեկյանի «Գտնված երազ» պիեսը՝ ըստ Դիլաքյան եղբայրների համանուն մուլտֆիլմի, բեմադրիչ՝ Լիլի Էլբակյան[15][16]։
2022 թվականի նոյեմբերի 6-ին Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես և Զարուհի» մոնոդրաման ներկայացվել է Նյու Յորքի օֆֆ-բրոդվեյյան Theatre Row-ի բեմահարթակներից մեկում՝ Նորա Արմանիի թարգմանությամբ և կատարմամբ, United Solo մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի շրջանակում[17][18][19][20][21][22]։
Ստեղծագործություննեը թարգմանվել են ռուսերեն, հունարեն, լեհերեն, գերմաներեն, անգլերեն և շվեդերեն։
Գրքեր
խմբագրել- Բարի գալուստ իմ հեքիաթ: Պատմվածքներ և պիես։ «Գրաբեր» հրատարակչություն։ 2009։ 126 էջ[23]:
- Մոյրաների նոթատետրից։ Պատմվածքներ և վիպակ։ Երևան, «Ապոլոն» հրատ., 2014, 215 էջ։
- Թռիչք քաղաքի վրայով: Թատերգություններ։ Երևան, «ԱՐՄԱՎ» հրատ., 2018, Ժողովածուն տպագրվել է շնորհիվ YEREVAN BOOK Fest-2017 փառատոնի Դրամատուրգիա անվանակարգի 2-րդ մրցանակի դրամաշնորհի, 119 էջ։
- ՊՐՈՖԵՍՈՐԸ: Վիպակ, Երևան, «ԱՐՄԱՎ» հրատ., 2019, 43 էջ։
- Անուշ Ասլիբեկյան, Վալերի Գասպարյան, Սցենարադրամատուրգիական արվեստ.Գրական վարպետություն։ Մեթոդական ուղեցույց,Ղիշա հրատ., Երևան 2022, 67 էջ[24]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Իմ գործունեության ոլորտը երկու թև ունի՝ թատրոն և գրականություն. Անուշ Ասլիբեկյան». Hayern Aysor. 2017 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Անուշ Ասլիբեկյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
- ↑ «Meet the Team». ASA (անգլերեն). Վերցված է 2024-12-01-ին.
- ↑ ԱԶԳ (2024-10-17). «Հայ Շեքսպիրյան Միության հինգերորդ միջազգային գիտաժողովը Երեւանում». Ազգ. Վերցված է 2024-12-01-ին.
- ↑ Անուշ Ասլիբեկյան, «Քո մասին է, Չիկագո»
- ↑ «Անուշ Ասլիբեկյան, «Նարեկ»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2015-03-04-ին.
- ↑ Անուշ Ասլիբեկյան, «Մերսեդես»
- ↑ 9,0 9,1 Անուշ Ասլիբեկյան։ Պիեսներ
- ↑ «Авторы: А: Аслибекян Ануш, Театральная библиотека Сергея Ефимова». theatre-library.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Անուշ Ասլիբեկյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ МУЗЫКА ВОСПОМИНАНИЙ - МУЗЫКА ПРЕДЧУВСТВИЙ
- ↑ «Հայրենադարձության թեման մեր ժամանակակից գրականության մեջ տաբու դարձած էջերից է. Անուշ Ասլիբեկյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Հայտնի են Գրքի երևանյան փառատոնի ստեղծագործական մրցույթի հաղթողները. մրցանակները հանձնեց Արմեն Ամիրյանը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ Mediamax. ««Գտնված երազը» Խամաճիկների թատրոնում. իմպրովիզները, Աշոտ Ղազարյանի արտասվելն ու կատուն». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ ««Գտնված երազը»՝ Խամաճիկների թատրոնի բեմում».
- ↑ Ingenthron, Blair. «Nora Armani to Present MERCEDES AND ZARUHI at United Solo Festival». BroadwayWorld.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Atamian, Christopher; Atamian, Christopher (2022 թ․ նոյեմբերի 17). «The Nerkaght Revisited: Coming Home Isn't Always What You Imagined». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Arkun, Aram; Arkun, Aram (2023 թ․ հունվարի 24). «Author Aslibekyan Wants to Get to the Heart of the Matter». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Ануш АСЛИБЕКЯН: «Обретение Родины – дорогое удовольствие!»». Новое Время (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի «Մադամ Զարուհի» մոնոդրաման մասնակցել է United Solo մոնոներկայացումների փառատոնին». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
- ↑ ԱԶԳ (2022 թ․ դեկտեմբերի 2). «Բրոդվեյյան անմոռանալի առաջնախաղ». Ազգ. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Ասլիբեկյան, Անուշ (2009). Բարի գալուստ իմ հեքիաթ. "Graber" hratarakchʻutʻyun.
- ↑ ««Սցենարադրամատուրգիական արվեստ. գրական վարպետություն» / Անուշ Ասլիբեկյան, Վալերի Գասպարյան». Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Անուշ Ասլիբեկյան, Անահիտը… Լանդան… եթե….
- Անուշ Ասլիբեկյան, ՀԵՆԶԵԼ-ԳՐԵՏԵԼ
- Անուշ Ասլիբեկյան. «Արտավազդ»
- Անուշ Ասլիբեկյան Արծրունի, Մերսեդես, Դրամա մեկ գործողությամբ` երեք արարով
- Հայրենիքս, Միակս, Ուրիշս / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշ Ասլիբեկյան» հոդվածին։ |