Անուշավան Մակարյան
Անուշավան Մակարի Մակարյան (մայիսի 10, 1910, Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1973, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, թաղված է Երևանում), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։
Անուշավան Մակարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1910 Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1973 (63 տարեկան) Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և ՎՊՀ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1938) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է Սարուխան գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1930 թ.։ 1930-1933 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ։ 1938 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ապա սովորել է ասպիրանտուրայում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1944 թվականին «Միքայել Նալբանդյանի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968 թվականին «Երվանդ Օտյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1944-1947 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1971-1973 թվականներին՝ արվեստի ինստիտուտում։ Միաժամանակ 1969-1973 թվականներին աշխատել է Կիրովականի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1972-1973 թվականներին եղել է նույն ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչը[1]։
Ռուսերեն լույս է տեսել նրա «Երգիծանքի մասին» (Մոսկվա, 1967) գիրքը։ Մահացել է Կիրովականում, թաղվել է Երևանում[2], Զեյթունի գերեզմանատանը[3]։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Ա. Մակարյանի երկերի մատենագրություն Խմբագրել
- Մ. Նալբանդյանը և արևմտահայ դեմոկրատիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1946, 170 էջ։
- Երվանդ Օտյան, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1957, 184 էջ։
- Միքայել Նալբանդյանը իբրև բանաստեղծ, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1957, 43 էջ[4]։
- Երգիծական հրատարակություն, Երևան, Հայպետհրատ, 1957, 274 էջ[5]։
- Մ. Նալբանդյանի պոեզիան, 1957, 50 էջ։
- Երվանդ Օտյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1958, 90 էջ։
- Հովհ. Շիրազի լիրիկայի հիմնական գծերը, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1958, 50 էջ։
- Հայ գրականության պատմության ծրագիր։ Երևան։ Հայպետուսմանկհրատ, 1959[6]։
- Երվանդ Օտյան, «Հայաստան», 1965, 524 էջ։
- Մ. Նալբանդյանը գրող, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1968, 104 էջ[7]։
- Մ. Մեծարենցի ստեղծագործությունը, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական հրատարակչություն, 1968, 61 էջ[8]։
- Երվանդ Օտյանի կյանքը և հրապարակախոսական գործունեությունը, Երևան, «Սովետական գրող», 1977, 355 էջ։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ էջ 290
- ↑ «The memorial of Makaryan Anushavan (Անուշավան Մակարյան Մակարի) buried at Yerevan's Zeitun cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2019 թ․ մայիսի 20
- ↑ Մակարյան Անուշավան Մակարի (1957)։ Միքայել Նալբանդյանը իբրև բանաստեղծ։ Օգնություն հեռակայողներին։ Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ։ Երևան: Ա. հ
- ↑ Մակարյան Անուշավան Մակարի (1957)։ Ոսկերչյան Ա, ed.։ Երգիծական ստեղծագործություն։ Դիտողություններ ու նշումներ։ Երևան: Հայպետհրատ
- ↑ Մակարյան Անուշավան Մակարի, Մկրտչյան Հարություն Գաբրիելի (1959)։ Հայ գրականության պատմության ծրագիր։ Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ։ Երևան: Հայպետուսմանկհրատ
- ↑ Մակարյան Անուշավան Մակարի (1968)։ Մ. Նալբանդյանը գրող։ Օգնություն հեռակայողին։ ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ։ Երևան: Ա. հ
- ↑ Մակարյան Անուշավան Մակարի (1968)։ Միսաք Մեծարենցի ստեղծագործությունը։ Օգնություն հեռակայողին։ ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ։ Երևան: Ա. հ