Անուշավան
արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անուշավան (այլ կիրառումներ)
Անուշավան, հայկական տղամարդու տարածված անուն է։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու Արա Գեղեցիկի թոռան անունն է, որը նաև «սոսանվեր» է կոչվել։ Հայնրիխ Հյուբշմանի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենդերեն anaoso «անմահ» և urvan «հոգի» բառերից։ Այս կարծիքի են նաև Նիկողայոս Ադոնցը և Հրաչյա Աճառյանը։ Գրիգոր Ղափանցյանը անվան մեջ տեսնում էր nos «Նոճի., «սոճի. բառը, անվան վերջավորությունը մեկնում որպես «պաշտող», «նվիրված»։ Այստեղից էլ Անուշավան անունը բացատրում է, իբրև «սոսանվեր»[2]։ Ոմանք դիտում են որպես հայերեն «անուշ» և «ավան» (գյուղ) բառերից կազմված անուն[3]։ Այժմ բավական տարածված անուն է[4]։
Անուշավան Անուշավան | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Նշանակություն | անմահ հոգի |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Գիր | հայերենի այբուբեն |
Կապված հոդվածներ | «Անուշավան» սկսվող էջեր |
Հայտնի կրողներԽմբագրել
- Անուշավան Աբովյան,
- Անուշավան Արզումանյան,
- Անուշավան Գասպարյան,
- Անուշավան Մակարյան,
- Անուշավան Շիրոյան,
- Անուշավան Վարդանյան,
- Անուշավան Տեր-Ղևոնդյան,
- Վիվան (իսկական անունը՝ Անուշավան Ջիդեջյան),
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Словарь армянских собственных имён (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ Գրիգոր Ղափանցյան, «Արա Գեղեցիկի պաշտամունքը» 1944, էջ 107
- ↑ Յուստի, Iranisches Namenbuch
- ↑ Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան