«Աննինո» («Զնամենսկոյե», «Վելյամինովո») դաստակերտ (ռուս.՝ Усадьба «Аннино» («Знаменское», «Вельяминово»), դաստակերտ Մոսկվայի մարզի Ռուզսկի շրջանում։ Գտնվում է Աննինո գյուղում՝ Ռուզա քաղաքից 11 կմ դեպի արևելք։ Ռուսաստանի ժողովուրդների մշակութային արժեքների դաշնային նշանակության օբյեկտ է համաձայն ՌԴ նախագահի 1995 թվականի փետրվարի 20-ի թիվ 176 հրամանագրի[1]։

Աննինո
Տեսակկալվածք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱննինո (Ռուզսկի շրջան)
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Աննինոն հայտնի է XVI դարից։ XVII դարում գյուղը պատկանել է Միլոսլավսկիներին։ Այժմ պահպանված դաստակերտային տունը կառուցվել է 1770-ական թվականներին գեներալ Ա. Ն. Խերասկովի կողմից։ Սա վաղդասական ոճի երկհարկանի քարե շինություն է[2]։ Դաստակերտի համակառույցում ընդգրկված է նաև վրանաձև Զնամենսկի տաճարը, որը 1690 թվականին կառուցել է Միլոսլավսկին։ «Աննինո» դաստակերտի համակառույցն ունի ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ։

Նկարագրություն խմբագրել

 
Զնամենսկի տաճարը

XVIII դարի վերջից պահպանված դաստակերտային տունն ունի գավառական ճարտարապետություն։ Այն ունի հորիզոնական բաժանմամբ լայնատարած հիմնական ճակատ։ Ձևավորման մեջ օգտագործված են հետևյալ տարրերը. հարթ երեսկալներ, վրադիր տախտակներ, պարզ պրոֆիլի քիվ։ Առաջին հարկը զարդարված է կոպտատաշ քարով։ Ճակատների գունային լուծումը կառուցված է կարմիրի և սպիտակի հակադրության վրա։ Տանիքը գավակային է, քառալանջ[3]։

Միլոսլավսկուց հետո դաստակերտին տիրել են Սավինը, Բելավինը ժառանգների հետ, Վոեյկովները, հողատեր Յակովլևան և Բլինովները[3]։

Տաճարը գործող է։ Դաստակերտային տունը գրանցված է մանկական առողջության կենտրոնի հաշվին, բայց թվում է անմարդաբնակ։ Խաղահրապարակները դատարկ են, ծածկապատշգամբներում տախտակներ են լցված։ Տարածքը պահպանվում է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента РФ № 176 от 20.02.1995 г.
  2. Подмосковье: справочник-путеводитель. УКИНО «Духовное преображение», 2006
  3. 3,0 3,1 3,2 «Усадьба Аннино (Россия, Московская область, Рузский район, Аннино, в 11 км восточнее Рузы)».

Արտաքին հղումներ խմբագրել