Աննե Լինբու
Աննե Լինբու (օգոստոսի 1, 1971) նորվեգացի մանկաբույժ, ներկայումս Նորվեգիայի երեխաների իրավունքների պաշտպան։ Պաշտոնում նշանակվել է Նորվեգիայի կառավարության կողմից 2012 թվականին վեց տարի ժամկետով[3]։
Աննե Լինբու | |
![]() | |
Կրթություն՝ | University of Oslo Faculty of Medicine? (2000), Նորվեգիայի տնտեսագիտական դպրոց (2009) և FHS/Sjefskurs?[1] |
---|---|
Գիտական աստիճան՝ | Candidate of Medicine? (2000) և Master of Business Administration?[1] (2009) |
Մասնագիտություն՝ | մանկաբույժ |
Ծննդյան օր | օգոստոսի 1, 1971[2] (50 տարեկան) |
Ծննդավայր | Sarpsborg, Սարպսբորգ, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Վաղ կյանք, կրթություն և բժշկական կարիերաԽմբագրել
Աննե Լինբուն մեծացել է Ռեվետալում (Վեսթֆոլդ) ուսուցիչների ընտանիքում։ Փոքր հասակում երգել է Սանդեֆյորդի աղջիկների երգչախմբում[4]։
2000 թվականին Օսլոյի համալսարանում ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան, և ձեռք բերել բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Նորվեգիայի տնտեսագիտության դպրոցում։ Որպես մանկաբույժ հաստատվել է 2011 թվականին։
2008-2011 թվականներին որպես խորհրդատու աշխատել է Statens Barnehus-ում (Օսլո), իսկ 2010 թվականից հետազոտող է Հանրային առողջության նորվեգական ինստիտուտում։ 2001-2002 թվականներին որպես պրակտիկանտ աշխատել է Bærum հիվանդանոցում, 2002-2003 թվականներին՝ որպես օգնական բժիշկ Drammen հիվանդանոցում, և 2004-2007 թվականներին՝ Ullevål համալսարանական հիվանդանոցում։ 2010 թվականին դիմել է Օսլոյի համալսարան փիլիսոփայության դոկտորի ծրագրի համար, սակայն չի ավարտել այն[5]։
Երեխաների իրավունքների պաշտպանԽմբագրել
Լինբուն երկար ժամանակ ուսումնասիրել է երեխաների խնամակալության խնդիրներն ու անտեսումը և առաջարկել, որ ծնողների հետ աշխատանքը պետք է պարտադիր լինի, նախքան այսպիսի դեպքերը կհասնեն դատարան[4]։
2012 թվականի ամռանը նա հարցազրույց տվեց նորվեգական «Vårt Land» ամսագրի համար, որտեղ պահանջում էր, որ տղամարդկանց կրոնական թլպատումը պետք է փոխվի խորհրդանշական ընկալմամբ[6]։ 2012 թվականի հոկտեմբերի 2-ին Աննեն հրավիրված էր Հելսինկի՝ «NOCIRC» և «Sexpo» կազմակերպությունների գիտաժողովին։ Այստեղ նա հաստատեց, որ Սիմոն Վիզենտալի կենտրոնը դիմել է իրեն, և ինքն այն կարծիքին է, որ տղամարդկանց ավանդական թլպատումը պետք է արգելվի[7] :
2013 թվականին Աննե Լինբուն Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի և Իսլանդիայի երեխաների իրավունքների պաշտպանների, ինչպես նաև Դանիայի Երեխաների խորհրդի ներկայացուցչի և Գրենլանդիայի երեխաների ներկայացուցչի հետ համատեղ բանաձև ընդունեցին այն մասին, որ «Տղաներին պետք է թույլ տալ ինքնուրույն որոշել ցանկանում են թլպատվել, թե ոչ»[8]։
Ավելի ուշ նրանք հայտարարեցին, որ «Թլպատումն առանց բժշկական ցուցման, որը չի կարող ուղեկցվել անձի համաձայնությամբ, հակասում է բժշկական էթիկայի կանոններին»[9]։
Անձնական կյանքԽմբագրել
Աննե Լինբուն ամուսնացած է, ունի երեք երեխա։ Ընտանիքն ապրում է Օսլոյի Յուլեվալ Հագբի հատվածում[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Hoffman R. LinkedIn — 2003.
- ↑ Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ regjeringen.no (27. april 2012): Anne Lindboe blir nytt barneombud Archived August 7, 2012, at the Wayback Machine., retrieved 27. april 2012
- ↑ 4,0 4,1 4,2 Hugo Lauritz Jenssen et al: Alt for barna Dagens Næringsliv, 3 March 2012
- ↑ regjeringen.no (27. april 2012): Anne Lindboe utnevnt som nytt barneombud, retrieved 27. april 2012
- ↑ Vart Land (21. july 2012) Archived August 6, 2012, at the Wayback Machine.
- ↑ https://twitter.com/genitalautonomy
- ↑ Nordic Association of Ombudsmen. Let the boys decide on circumcision Adopted at Oslo, 30 September 2013.
- ↑ Nordic children’s ombudsmen take historic step to protect children’s rights Tuesday, 1 October 2013