Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա (այլ կիրառումներ)

Աննա Մեգալ Կոմնեն (ապրիլի 6, 1357 կամ ապրիլի 6, 1357(1357-04-06), Տրապիզոն, Տրապիզոնի կայսրություն - ոչ վաղ քան նոյեմբերի 30, 1406), վրաց թագուհի։

Աննա Մեգալե Կոմնենե
Ծնվել է1357 թվականի ապրիլի 6
ԾննդավայրՏրապիզոն
Մահացել է1406(1406)
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Կրոնհույն օրթոդոքս
ԱմուսինԲագրատ 5-րդ
ԾնողներԱլեքսիոս 3-րդ արքա և Թեոդորա Կանտակուձենե
ԵրեխաներԿոնստանտին I[1], Ուլումիա Բատոնիշվիլի և Դավիթ Բագրատիոն[1]

Բագրատ 5-րդ թագավորի երկրորդ կինը։ Վրաց Կոնստանտին 1-ինի մայրն է, ով 1407 թվականին թագադրվեց որպես արքա։

Աննան եղել է հունական Կոմնենոսներ արքայատոհմի անդամ, որը հիմնադրել է Իսահակ 1-ինը 1057 թվականին։

Ընտանիք և նշանադրություն խմբագրել

 
Աննայի ծնողները

Աննան ծնվել է Տրապիզոնում 1357 թվականի ապրիլի 6-ին։ Նա Տրապիզոնի Ալոքսիոս 3-րդ արքայի և Թեոդորա Կանտակուձենեի դուստրն է[2]։ Նա ուներ երկու փոքր եղբայրներ՝ Բասիլը և Մանուելը, և երեք փոքր քույրեր՝ Էուդոկիան, Մարիան և ևս մեկը, ում անունը հայտնի չէ (նրանք երեքն էլ հետագայում ամուսնացել են մուսուլման Օգյուզ Թուրքի իշխանների հետ)։ Աննան նաև ունեցել է մեկ խորթ եղբայր՝ Անդրանիկոսը, ով ծնվել է Աննայի հոր ոչ պաշտոնական հարաբերություններից։

1362 թվականին Վրաստանից մի պատվիրակություն է ուղարկվում Կոստանդնուպոլիս, որ բանակցություններ վարի Աննայի հետ նշանված Անդրանիկոս Պալայոլոգոսի հետ, ով ավելի ուշ դարձավ Բյուզանդական Կայսրության թագավոր և կնքվեց Անդրանիկոս 4-րդ անունով[3]։ Անհայտ պատճառներով նշանադրությունը չեղյալ է համարվում, և Աննայի համար ուրիշ փեսացու է ընտրվում։

Աննան՝ Վրաստանի թագուհի խմբագրել

1367 թվականին 10 տարեկան և 2 ամսական տարիքում[4] Աննան դարձավ Բագրատ 5-րդ թագավորի երկրորդ կինը, ով նաև հայտնի էր որպես Բագրատ Մեծ։ Թագավորի առաջին կինը՝ Ելենան, մահացել էր մեկ տարի առաջ ժանտախտից՝ թողնելով երկու երեխաների։

1369 թվականից հետո Աննան տղա է ունենում, ում կնքում են Կոնստանտին անունով, իսկ հետագայում նա կնքվում է որպես Կոնստանտին 1-ին։ Ըստ Կիրիլ Տումանովի՝ Աննան ուներ ևս երկու երեխա Բագրատից՝ Օլիմպիասը և Դավիթը[5][6]։

1386 թվականին Թբիլիսին պաշարվեց մոնղոլների կողմից, իսկ Աննան իր ամուսնու և երեխայի հետ աքսորվեց բանտ։ Ազատ արձակվելու համար Բագրատը համաձայնվեց դառնալ մուսուլման։ Նրանք ազատ արձակվեցին և քսանհազարանոց զորքի հետ ուղարկվեցին հետ՝ Վրաստան[7]։ Սակայն Գեորգի թագավորը՝ Աննայի առաջին ամուսնության երեխան, ի վիճակի եղավ ամբողջովին ջախջախելու մոնղոլական բանակը և ազատ արձակեց թագուհուն գերությունից։ Վերջում նրանք հայտարարեցին, որ չեն ընդունել իսլամը։

Աննայի ամուսինը մահացավ 1393 թվականին, իսկ Աննան՝ 1406 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Lundy D. R. The Peerage
  2. Michael Panaretos, Chronicle, 22. Greek text in Original-Fragmente, Chroniken, Inschiften und anderes Materiale zur Geschichte des Kaiserthums Trapezunt, p.2; in Abhandlungen der historischen Classe der königlich bayerischen Akademie 4 (1844), abth. 1, p. 27; German translation, p. 55
  3. Panaretos, Chronicle, 32. Greek text in Original-Fragmente, pp. 30f; German translation, p. 59
  4. Anthony Bryer, Greeks and Turkmens: The Pontic Exception(չաշխատող հղում), p.148, ft.80, 141, published by Dumbarton Oaks, Trustees for Harvard University, retrieved 6 May 2010
  5. Cyril Toumanoff, "The Fifteenth-Century Bagratids and the Institution of Collegial Sovereignty in Georgia" Traditio, 7 (1949-1951), p. 171
  6. Toumanoff, "Fifteenth-Century Bagratids", p. 172
  7. Panaretos, Chronicle, 53. Greek text in Original-Fragmente, p. 39; German translation, p. 67