Աննա Վադիմովնա Սորոկինա (ռուս.՝ Анна Вадимовна Сорокина, հունվարի 23, 1991(1991-01-23), Դոմոդեդովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), նաև հայտնի է որպես Աննա Սորոկին, ռուս խարդախ։ Նա 2013 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ստեղծել է Աննա Դելվի հորինված անձը և ներկայացել է որպես գերմանացի հարուստ ժառանգ։ 2019 թվականին նա դատապարտվել է մեծ չափի գումար գողանալու փորձի և Նյու Յորքի հյուրանոցներն ու հարուստ ծանոթներին թալանելու համար։

Աննա Սորոկին
ռուս.՝ Анна Вадимовна Сорокина
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1991(1991-01-23) (33 տարեկան)
ԾննդավայրԴոմոդեդովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Գերմանիա,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունQ110785074? (2012)
Մասնագիտությունimpostor և con artist
Կայքannadelveydiaries.com

Սորոկինայի պատմությունը լայնորեն տարածվել է սոցցանցերում և 2019 թվականից Նեթֆլիքսում և HBO-ում են գտնվում նրա պատմության էկրանավորման նախագծերի արտադրությունները։ Նեթֆլիքսի «Աննայի հորինածը» դրաման ստեղծվում և պրոդյուսերավորվում է Շոնդա Ռայմսի կողմից։

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

 
Դոմոդեդովո քաղաքը, որտեղ Աննան ծնվել և ապրել է մինչև 16 տարեկանը

Ծնվել է 1991 թվականի հունվարի 23-ին Դոմոդեդովո քաղաքում[2]։ Ընտանիքի երկու երեխաներից մեկն է։ Նրա հայրը՝ Վադիմ Սորոկինը աշխատել է բեռնատարի վարորդ, իսկ մայրը տնային տնտեսուհի է։ 2007 թվականին ընտանիքը տեղափոխվում է Գերմանիա, երբ Աննան 16 տարեկան էր[3]։ Նա Էշվայլերում գիմնազիա էր հաճախում։ Համադասարանցիները նրան նկարագրում էին որպես լուռ աղջկա, որը գերմաներենի հետ դժվարություններ ուներ։

2011 թվականին նա ավարտում է ավագ դպրոցը և տեղափոխվում է Լոնդոն, որպեսզի ընդունվի Սեյնթ Մարտինի արվեստի կենտրոնական դպրոց, սակայն նա չի հաճախում այն և վերադառնում է Գերմանիա[4]։ Նա հանրային կապերի գծով ընկերությունում պրակտիկանտ էր, սակայն հետագայում տեղափոխվում է Փարիզ և պրակտիկայի է անցնում ֆրանսիական «Purple» նորաձևության ամսագրում։ Այդ ժամանակ նա սկսում է իրեն Աննա Դելվի անվանել[4]։

Որպես կեղծ ժառանգ խմբագրել

2013 թվականին Նյու Յորք տեղափոխվելուց հետո Սարոկինան իր նոր ընկերներին և ծանոթներին պատմում էր, որ նա 60 միլիոն եվրո վստահելի ֆոնդ ունի (2013 թվականին մոտ 82․5 միլիոն դոլար), որը պահպանվում է տարբեր երկրների բանկերում և ապահովելու է հյուրանոցներում իր շքեղ ապրուստն ու իր ապրելակերպը[5]։ Պատմությունն այն մասին, թե ինչպես է իր ընտանիքը գումար աշխատում, մի քանի անգամ փոխվում էր, ներառյալ այն, որ իր հայրը դիվանագետ էր, նավթի ընկերության գործադիր տնօրեն կամ արևային մարտկոցների մագնատ[6]։ Շատերը, ովքեր գիտեին նրան որպես ժառանգի, պատմում էին արվեստի ֆոնդ ստեղծելու Աննայի փորձի և Եկեղեցական առաքելությունների տունը (անգլ.՝ Church Missions House) վարձով տալու ծրագրի մասին[7]։ Սորոկինը հայտնի է դարձել նրանով, որ իջևանում էր նորաոճ հյուրանոցներում և պարբերաբար այցելելում էր շքեղ ռեստորաններ, առողջարաններ և սպաներ[7][8]։

Սորոկինան ստիպել է իր ընկերներին և իր հետ միասին ճանապարհորդող ուղեկիցներին մեծաթիվ գումարներ վճարել համատեղ ճամփորդությունների համար, հավաստիացնելով, որ նա ստուգել է իր դրամապանակն իր ուղեբեռի հետ միասին, սակայն երբ իր վարկային քարտը մերժվել է, ապա խնդրել է ընկերներին վճարում կատարել[9]։ Շատերը ոչինչ չեն կասկածել, երբ Աննան նրանց խնդրել է վճարումներ կատարել, քանի որ նա պնդում էր, որ գումարը երկրից երկիր փոխանցում կատարելու հետ կապված դժվարություններ կային, իսկ երբ նրան արդեն դիմում էին գումարի վերադարձի համար, ապա նա ծիծաղում էր իր մոռացկոտության վրա[6]։

Ձերբակալություն խմբագրել

2019 թվականին Սորոկինը ձերբակալվել է մեծ չափի գումար գողանալու փորձի և Նյու Յորքի հյուրանոցներն խաբելու ու հարուստ ծանոթներին թալանելու համար[10][11]։ Ըստ Մանհեթենի փաստաբանական գրասենյակի, գողացված գումարի չափը կազմում է 275 հազար դոլար[12]։

Սկզբում Սորոկինային մեղադրանք են ներկայացրել «Beekman Hotel» և «W Downtown» հյուրանոցները, որտեղ Աննան իջևանել և վճարում չի կատարել, ինչպես նաև «Parker Méridien» հյուրանոցը, որտեղ Աննան սնվել և հաշիվը չի փակել[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Official Press Release from the DA». annadelveyfoundation.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  2. Ranosa, Ted (2019 թ․ ապրիլի 28). «Fake German Heiress Anna Sorokin Convicted of Fraud After Fooling Banks and Scamming New York's Elite». Tech Times. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  3. Pressler, Jessica (2018 թ․ մայիսի 28). «How an Aspiring 'It' Girl Tricked New York's Party People — and Its Banks». The Cut (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  4. 4,0 4,1 Pressler, Jessica (2018 թ․ մայիսի 28). «Maybe She Had So Much Money She Just Lost Track of It». The Cut (New York (magazine)). New York Media, LLC. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  5. «NY jury hears conflicting portrayals of fake German heiress Anna Sorokin». North Jersey (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  6. 6,0 6,1 Kotinsky, Dave (2019 թ․ մարտի 27). «A fake heiress bilked NYC socialites for years. Then the elaborate hoax unraveled». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  7. 7,0 7,1 Williams, Rachel DeLoache. «"She Paid for Everything": How a Fake Heiress Made My $62,000 Disappear». The Hive (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  8. Dee, Elle. «My Anna Delvey story: Strange encounters with a fake heiress». The BBC. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. Rosenberg, Rebecca (2019 թ․ ապրիլի 18). «There were benefits being duped by fake heiress Anna Sorokin: lawyer». New York Post (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  10. Williams, Rachel DeLoache (2018 թ․ ապրիլի 13). «"She Paid for Everything": How a Fake Heiress Made My $62,000 Disappear». Vanity Fair (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  11. Brown, Ruth (2018 թ․ մայիսի 29). «Wannabe socialite claims Rikers isn't that bad». New York Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  12. «DA Vance Announces Indictment of Repeat Scammer for Multiple Thefts Totaling $275,000». Manhattan District Attorney's Office (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  13. Rosenberg, Rebecca (2017 թ․ հուլիսի 31). «Wannabe socialite busted for skipping out on pricey hotel bills». New York Post. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.