Աննա Սոլոգաշվիլի
Աննա Իլնիչնա Սոլոգաշվիլի (վրաց.՝ ანა სოლოღაშვილი, 1882, Q11008300?, Գորիի մունիցիպալիտետ - 1937), վրացի կին քաղաքական գործիչ, Վրաստանի սահմանադիր ժողովի (1919-1921) հինգ կին անդամներից մեկը։ Բացի Սոլոգաշվիլին, անդամների թվում են՝ Քրիստինա Շարաշիձեն, Էլեոնորա Տեր-Պերսեգովա-Մախվիլաձեն, Ելիզավետա Նակաշիձե-Բոլկավձեն և Մինադորա Օրջոնիկիձե-Տորոշելիձեն։
Աննա Սոլոգաշվիլի | |
Կուսակցություն՝ | Վրաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | 1882 |
Ծննդավայր | Q11008300?, Գորիի մունիցիպալիտետ |
Վախճանի օր | 1937 |
Կենսագրություն խմբագրել
Աննան Սոլոգաշվիլիների հին իշխանական տոհմից է։ Ավարտել է Խարկովի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը՝ պատմաբանի մասնագիտացմամբ։
1903 թվականից Վրաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է։ Տարածել է մարքսիստական գրականություն, կազմակերպել գրավաճառություն, մասնակցել է ժողովրդական հանրամատչելի թատրոնի ստեղծմանը։ Ձերբակալվել է և դատապարտվել:
Ստորագրել Է Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության անկախության հռչակագիրը[1], ընտրվել Թիֆլիսի քաղաքային խորհրդում։ 1919 թվականի մարտի 12-ին ընտրվել է Վրաստանի Հանրապետության սահմանադիր ժողովի անդամ՝ որպես Վրաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ։ Եղել է խմբագրական, կենսաթոշակային և կենտրոնական ընտրական հանձնաժողովների անդամ, գրադարանային հանձնաժողովի քարտուղար։ Եղել է մի շարք օրենքների և հրամանագրերի ընդունման նախաձեռնողը։
Վրաստանի խորհրդայնացումից հետո ծավալել է ընդհատակյա հակախորհրդային գործունեություն։ Եղել է Վրաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց անօրինական կոմիտեի անդամ, որն օգնություն է ցուցաբերել քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին։ 1922 թվականին կոմիտեն վերակազմավորվել է բոլշևիկյան ռեժիմի դեմ պայքարող կազմակերպությունների միասնական միության՝ «Վրացական քաղաքական կարմիր խաչ»։
1925 թվականից դասավանդել է Հարավային Օսիայում։
1937 թվականին ձերբակալվել է հարավօսական ինքնավար մարզի ՆԳԺԿ-ի շրջանային բաժնի կողմից, դատապարտվել է հակախորհրդային և հակատնտեսական քարոզչության, շովինիստական ուղղվածությունների և մենշևիկ առաջնորդ Նոյ Ռամիշվիլիի հետ կապերի մեղադրանքով առավելագույն պատժի։
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- კირთაძე ნესტან, «კაენ, სად არის ძმა შენი?!», თბ., 1998
- საქართველოს ეროვნული არქივი, საქართველოს ცენტრალური საისტორიო არქივი, ფონდი #1833, ანაწერი #1, საქმე #160.