Աննա Սոֆի Լորենցա Պետերսեն[7] (դան․՝ Anna Sophie Lorenze Petersen, փետրվարի 20, 1845(1845-02-20)[1][2], Կոպենհագեն, Դանիա[3] - օգոստոսի 6, 1910(1910-08-06)[4], Ռյոննե, Բորնհոլմ, Դանիա[5]), 19-րդ դարի երկրորդ կեսի դանիացի նկարչուհի։

Աննա Պետերսեն
դան․՝ Anna Sophie Petersen
Ծնվել էփետրվարի 20, 1845(1845-02-20)[1][2]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[3]
Վախճանվել էօգոստոսի 6, 1910(1910-08-06)[4] (65 տարեկան)
Մահվան վայրՌյոննե, Բորնհոլմ, Դանիա[5]
Քաղաքացիություն Դանիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներDuring the service. From the west coast of Jutland?[6]
ՈւսուցիչJean-Jacques Henner?[5]
 Anna Petersen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աննա Պետերսենը նկարչություն է սովորել Կոպենհագենում և Փարիզում, որտեղ սովորել է նկարիչ Ժան-Ժակ Էնների արվեստանոցում։ Քանի որ Աննայի որպես նկարիչ ձևավորման ընթացքում կանայք չէին ընդունվում Կոպենհագենի Գեղարվեստի ակադեմիա, նա կրթություն է ստացել Դանիայի կանանց ակադեմիայում, որը բացվել էր 1888 թվականին այդ ակադեմիայի կողմից, որտեղ ընդունվել է 1890 թվականին։ Այստեղ նրա ուսուցիչն է եղել Վիգո Յոհանսենը։ Սկզբում նա հետաքրքրություն է ցուցաբերել ժանրային գեղանկարչության նկատմամբ, այնուհետև զբաղվել է ավելի շատ դիմանկարչությամբ։ Արվեստում նա համարվում է ռեալիստական ուղղության ներկայացուցիչ։ Կոմպոզիցիայով նա մոտ է գերմանացի նկարիչ Ֆրից ֆոն Ուդեին, ոճաբանորեն՝ դանիացիներ Նիլս Բիերրին և Լաուրից Ռինգին։

1883 թվականին Աննա Պետերսենը առաջին անգամ իր կտավները ցուցադրել է Շառլոտենբորգի պալատում։ 1880-ականներին նա արդեն բազմիցս մասնակցել է միջազգային գեղարվեստական ցուցահանդեսների, ինչպես նաև իր աշխատանքներն է ներկայացրել Փարիզի 1889 թվականի համաշխարհային ցուցահանդեսում։ 1883-1906 թվականներին Շարլոտենբորգում անցկացվել է Պետերսենի աշխատանքների 17 ցուցահանդես։ 1891 թվականին նրա նկարները ներկայացվել են Մյունխենի «Բոլոր ազգերի արվեստի ցուցահանդեսում», 1893 թվականին՝ Չիկագոյի կոլումբիական ցուցահանդեսում։ 1985 թվականին մասնակցել է «Անցյալի և ներկայի կանանց գեղարվեստի ցուցահանդեսին»։ 1883 թվականին նկարիչը ուսումնական ճամփորդություն է կատարել Հռոմ, իսկ հաջորդ տարի՝ Բրետան։ 1885-1886 թվականներին նա ապրել է Փարիզում և դասեր ստացել էլզասցի նկարիչ Ժան-Ժակ Էններից։ 1888 թվականին նա կրկին մեկնել է Փարիզ, իսկ 1889 թվականի գարնանը` Իսպանիա և կանգ առել Մադրիդում, Սևիլյայում, Գրանադայում և Ալորում։ Նույն թվականի հունիսին Աննան վերադարձել է Փարիզ։ 1904-1905 թվականներին Աննա Պետերսենը նկարիչ Ալբերտ Գոտշալկի հետ միասին ուղևորվել է Իտալիա, որտեղ այցելում է Հռոմ, Ֆլորենցիա և Վոլտերրա։

Աննա Պետերսենն ամուսնացած է եղել Ֆրից Մագնուսենի հետ։ Աննա Պետերսենի կտավներից գտնվում են Կոպենհագենի դանիական արվեստի պետական թանգարանում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Anna Petersen, Kunstindex Dänemark». Slots — und die Dänische Agentur für Kultur.
  • «Eine rätselhafte musiktime. Die Malerin Anna Petersen». AOK. 17. Februar 2009.
  • Peter Michael Hornung (28. Mai 2015). «Sieben Künstlerinnen und könnte leicht zu verwenden, um mehr Platz». Politiken.