Աննա Կատարինա Ֆրեդրիկա Մունտե–Նորստեդտ (շվեդ.՝ Anna Katarina Fredrika Munthe-Norstedt, հուլիսի 28, 1854(1854-07-28)[2][3][4][…], Döderhults parish, Շվեդիա[2][4][5] - ապրիլի 17, 1936(1936-04-17)[2][6][5], Helsingborgs Maria church parish, Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[2][5]), շվեդ նկարիչ, հայտնի է իր նատյուրմորտներով և ինտերիերային աշխատանքներով։ Ստեղծագործել է նաև ժանրային նկարչության և դիմանկարների ոլորտում[8]։

Աննա Մունտե-Նորստեդտ
շվեդ.՝ Anna Munthe Norstedt[1]
Ծնվել էհուլիսի 28, 1854(1854-07-28)[2][3][4][…]
ԾննդավայրDöderhults parish, Շվեդիա[2][4][5]
Վախճանվել էապրիլի 17, 1936(1936-04-17)[2][6][5] (81 տարեկան)
Մահվան վայրHelsingborgs Maria church parish, Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[2][5]
Քաղաքացիություն Շվեդիա[7]
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմանկար
Թեմաներwomen's suffrage in Sweden?[1]
ԱմուսինՌեյնհոլդ Նորդտեդտ[2][4] և Ֆրանս Սիբերգ[2]
 Anna Munthe-Norstedt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աննա Մունտե-Նորստեդտը ծնվել է Օսկարսհամնի (Շվեդիա) Դյոդերհուլտ ծխական համայնքում, դեղագործ Մարտին Առնոլդի Ֆրեդրիկ Մունտի և նրա երկրորդ կնոջ՝ Լուիզա Ավրորա Ուգարսկու ընտանիքում։ Նրա եղբայրը Ակսել Մունտեն (1857–1949) հայտնի բժիշկ և գրող էր, նրա մյուս եղբայրը՝ Առնոլդ Մունտեն (1856–1926), շվեդական ռազմածովային գործիչ և գրող էր, իսկ նրա եղբորորդին՝ Մալքոլմ Մյունտեն (1910–1995), բրիտանացի զինվոր էր, գրող և հոգաբարձու[9][10][11]։

Սկզբում Աննան ցանկանում էր դերասանուհի դառնալ, բայց ծնողների ուժեղ դիմադրության արդյունքում նա որոշեց նկարիչ դառնալ։ Հոր աջակցությամբ ընդունվել է Շվեդիայի արհեստավորների ասոցիացիայի դպրոց (շվեդ.՝ Svenska Slöjdföreningens skola):

1844 թվականին արհեստավորների համար հիմնադրված ասոցիացիայի արվեստի հեռակա դպրոցն առաջին ուսանողուհիներին ընդունել է 1857 թվականին, 1869-1871 թվականներին Աննան հաճախել է դպրոց, որն այժմ հայտնի է որպես Կոնստֆակ[12]։

Այնուհետև 1871-1875 թվականներին սովորել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որտեղ եղել է Մորտեն Էսկիլ Վինգեի աշակերտը 1871-1875 թվականներին։ Նա նաև դասեր էր ստանում վիմագրագետ Կարլ Օսկար Կարդոնից (1812-1899)[13][14]։

1875 թվականին նա ամուսնացավ բնանկարիչ Ռայնհոլդ Նորսեդտի (1843-1911) հետ, ումից նա ունեցավ դուստր, որը մանկության տարիներին մահացավ։ Նրան խորհուրդ էին տվել զբաղվել գեղանկարչությամբ, որպես լուրջ և լիարժեք զբաղմունք, որպեսզի թեթևացնի իր վիշտը[15]։

1878 թվականին նրանք տեղափոխվեցին Փարիզ։ Այստեղ Աննան սովորել է շվեդ նկարիչ Ուգո Սալմսոնի (1843–1894) և բելգիացի նկարիչ Ալֆրեդ Ստևենսի (1823–1906) մոտ։ Հենց այդ ժամանակ նա սկսեց մասնագիտանալ ծաղիկների պատկերներով նատյուրմորտներով։ Աննայի վրա հատկապես մեծ ազդեցություն էին թողել հոլանդացի նկարիչ Յան Դավիդս դե Հեմի (1606–1684) գործերը, որոնք նա տեսել է Լուվրում[13][16]։

1881 թվականին նրանք վերադարձան Շվեդիա և Ստոկհոլմում ստեղծեցին ստուդիա։ 1883 թվականին նրա աշխատանքները լայնորեն ներկայացվել են Կոպենհագենի Սկանդինավյան ցուցահանդեսում։ Նկարիչների միություն (Konstnärsförbundet) ստեղծումից հետո, որը հանդես էր գալիս Շվեդիայի ազատական արվեստների թագավորական ակադեմիայի պրակտիկայի դեմ, Աննան և իր ամուսինը սկզբում աջակցել են նրանց։ Այնուամենայնիվ, նրանք համաձայն չէին այդ մարտավարության հետ և դժկամորեն կողմնորոշվեցին դեպի Ակադեմիա։ Հետագայում նրանք միացան երկու կողմերից դժգոհ արվեստագետների կողմից ստեղծված նոր կազմակերպությանը, բայց դա աննշան ազդեցություն ունեցավ նրա վրա[13]։

1911 թվականին՝ ամուսնու մահից հետո, Աննա Մունտ-Նորստեդտը տեղափոխվել է Հելսինգբորգ։ Երկու տարի անց նա ամուսնացել է անասնաբույժ ֆրանս Սիբերգի հետ (1861-1924)։

Նկարիչը մահացել է Հելսինգբորգում 1936 թվականին[13]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Lindwall B. (unspecified title)
  3. 3,0 3,1 Anna Katarina Fredrika Munthe-Norstedt (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Kruse J. Svenskt porträttgalleri : XX. Arkitekter, bildhuggare, målare, tecknare, grafiker, mönsterritare och konstindustrialister (շվեդերեն) — 1901. — P. 128.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Sveriges dödbok 1815–2022 (շվեդերեն) — 9 — Sveriges Släktforskarförbund, 2023.
  6. 6,0 6,1 6,2 Anna K F Munthe-Norstedt (շվեդերեն) — 1917.
  7. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  8. «Anna Norstedt». Lexikonett amanda. Վերցված է 18 марта 2020-ին.
  9. Gunilla Karlsson. «M Axel F Munthe». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 18 марта 2020-ին.
  10. Jan Glete. «C L Arnold Munthe». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 18 марта 2020-ին.
  11. Barna Rogerson (30 января 1996). «Obituary: Malcolm Munthe». The Independent. Վերցված է 18 марта 2020-ին.
  12. «About Konstfack». Konstfack, the art university. Վերցված է 18 марта 2020-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Bo Lindwall Anna Munthe-Norstedt Արխիվացված 2013-04-18 archive.today Svenskt Biografiskt Lexikon, Riksarkivet, Nationella ArkivDatabasen. hämtad 2013-03-12
  14. G. Wengström. «Carl Oscar Cardon». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 18 марта 2020-ին.
  15. Tulla Griinberger. «J Reinhold Norstedt». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 18 марта 2020-ին.
  16. Tomas Björk. «Hugo F Salmson». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 18 марта 2020-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մունտե-Նորստեդտ» հոդվածին։