Աննա Մնացականյան (դաշնակահարուհի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Մնացականյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Միքայելի Մնացականյան (հոկտեմբերի 15, 1914, Բաքու, Ռուսական կայսրություն - հունիսի 1, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի, մանկավարժ։
Աննա Մնացականյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1914 Բաքու, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունիսի 1, 1951 (36 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դաշնակահարուհի |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Ժնևի կոնսերվատորիա |
Կենսագրություն
խմբագրելԱննա Մնացականյանը ծնվել է 1914 թվականի հոկտեմբերի 03(15)-ին Բաքվում։ 1907 թվականին ավարտել է Ժնևի կոնսերվատորիան (Վ. Վիբերգի դասարան, ոսկե մեդալ), 1907-1910 թվականներին կատարելագործվել է Շտեռնի (Բեռլին) կոնսերվատորիայում (Մ. Կրաուզի դասարան), հաճախել է նաև Ժնևի համալսարանի գրականության պատմության դասընթացներին։
1911-1920 թվականներին դասավանդել է Կրոնվելդի դասընթացներում, Բաքվի ժողովրդական, ապա՝ պետական կոնսերվատորիաներում։ 1921 թվականին հրավիրվել է Երևան, մասնակցել երաժշտական ստուդիայի, ապա՝ կոնսերվատորիայի հիմնադրման աշխատանքներին (1923)։ 1923-1951 թվականներին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (1938 թվականից՝ դաշնամուրի ամբիոնի առաջին վարիչը, 1934 թվականից՝ պրոֆեսոր), միաժամանակ աշխատել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում և Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Նրան աշակերտել են Մ. Ղամբարյանը, Վ. Սարգսյանը, Վ. Ահարոնյանը, Ա. Զաքարյանը, Գ. Չթչյանը, Ն. Խանզադյանը, Ա. Ավդալբեգյանը, Վ. Չախմախսազյանը։
Թեմատիկ համերգներով ելույթներ է ունեցել կոնսերվատորիայում, կամերային անսամբլների հետ։ Հանդես է եկել նաև Ե. Խոսրովյանի հետ (4 ձեռքով). երկացանկում ընդգրկված են եղել Լ. վան Բեթհովենի սիմֆոնիաների փոխադրումներից։
Աննա Մնացականյանը մահացել է 1951 թվականի հունիսի 1-ին Երևանում։
Գրականություն
խմբագրել- Будагян А., Анна Мнацаканян в документах, высказываниях и фотографиях, Е., 2017.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |