Աննա Ավանեսյան (հաղորդավար)
հայ հեռուստահաղորդավար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը հաղորդավարուհու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Աննա Ավանեսյան (այլ կիրառումներ)։
Աննա Հրանտի Ավանեսյան (հուլիսի 1, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավարուհի, լրագրողուհի, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության մամուլի քարտուղար։
Աննա Հրանտի Ավանեսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի |
Աշխատատու | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
Կենսագրություն և կարիերա
խմբագրելԱննա Ավանեսյանը ծնվել է 1984 թ. հուլիսի 31-ին, Երևանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ռ. Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցում։ Այնուհետև սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում։ Ավարտել է նաև նույն ֆակուլտետի մագիստրատուրան։
Աշխատել է որպես հաղորդավարուհի մի շարք ծրագրերում.
- «R&B» երաժշտական հաղորդում (Հ1)
- «Առաջին ծրագիր» առավոտյան տեղեկատվական-ժամանցային ծրագիր (Հ1)
- «Բարի գիշեր, հայեր» («Արմենիա»)
- «Առավոտ» ինֆորմացիոն ծրագիր («Արմնյուզ»)
- «Սպասիր ինձ» միջազգային հեռուստանախագիծ (Հ1)
- 2015 թվականից վարում է իր հեղինակային «Ճակատագրեր. Օվկիանոսից այն կողմ» հաղորդումը ԱՄՆ-ում, որը ցուցադրում է ՀՀ «Առաջին ալիքը»։
2013 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մամուլի քարտուղարն է։