Աննա Աթկինս (անգլ.՝ Anna Atkins, մարտի 16, 1799(1799-03-16)[1][2][3][…], Tonbridge, Թոնբրիջ էնդ Մոլինգ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][4] - հունիսի 9, 1871(1871-06-09)[2][5][6][…], Halstead Place, Միացյալ Թագավորություն[7]), անգլիացի գիտնական, բնապահպան և նկարազարդող, առաջին կին լուսանկարիչներից մեկը։ Աննա Աթկինսը առաջինն է եղել, ով հրատարակել է գիրք, որը պատկերված էր բացառապես լուսանկարներով։

Աննա Աթկինս
անգլ.՝ Anna Atkins
Ծնվել էմարտի 16, 1799(1799-03-16)[1][2][3][…]
Tonbridge, Թոնբրիջ էնդ Մոլինգ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][4]
Մահացել էհունիսի 9, 1871(1871-06-09)[2][5][6][…] (72 տարեկան)
Halstead Place, Միացյալ Թագավորություն[7]
Բնակության վայր(եր)Halstead Place?[7]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[8]
Մասնագիտությունլուսանկարիչ, նկարազարդող, բուսաբան, գրող և botanical collector
Գործունեության ոլորտբուսաբանություն[1]
ԱնդամակցությունBotanical Society of Britain and Ireland?[9]
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Ամուսին(ներ)John Pelly Atkins?[9]
ՀայրJohn George Children?[1][9]
 Anna Atkins Վիքիպահեստում

Կյանքը և գործունեությունը խմբագրել

Աննա Աթկինսը միակ զավակն էր Թագավորական գիտական ընկերության անդամ, գիտնական Ջոն Ջորջ Չիլդրենի ընտանիքի, որը հիմնականում զբաղվում էր քիմիայի, հանքաբանության և կենդանաբանության բնագավառներով, և որի անունով են կոչվում չիլդրենիտ ապարը և Antaresia childreni տեսակի պիթոնները։ Աղջկա մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ։ Աթկինսը ուսումնասիրում էր նաև գեղանկարչություն և նկարչական տարբեր տեխնիկաներ (օրինակ՝ վիմագրություն)։ 1823 թվականին նա հոր համար ստեղծել է 200 նկարազարդում, Ջան Բատիստ Լամարկի ստեղծագործություններից մեկի թարգմանության համար։ 1825 թվականին Ա. Չիլդրենը ամուսնանացել է մեծ հողատիրոջ՝ Ջոն Պ. Աթկինսի հետ։ Այս ամուսնությունից նա երեխաներ չի ունեցել։

Աննան և նրա հայրը ընկերություն էին անում ֆիզիկոս, պրն. Ջոն Հերշելի հետ, ով 1839 թվականին բացահայտել է ցիանոտիպի լուսանկարչական ֆոտոտեխնիկան։ Մեկ տարվա ընթացքում Աննային հաջողվել է հիանալի տիրապետել այդ նոր մեթոդին և կարողացել է այն օգտագործել տարբեր գիտական երևույթների և առարկաների պատկերներ ստեղծելու համար։ Հիմնվելով Ու. Հ. Հարվերի Manual of British Algae (1841) աշխատանքի վրա՝ նա թողարկել է բրիտանական ջրիմուռների լուսանկարների իր ալբոմը ցիանոտիպային տպումով (British Algae: Cyanotype Impressions), որոնցում առաջին անգամ նկարազարդվել էին լուսանկարչական տեխնոլոգիաների վրա հիմնված պատկերները։ Պատրաստվել էր այս գիրք-ալբոմի ընդամենը 12 օրինակ, որից մեկը այժմ պահվում է Բրեդֆորդի ազգային մեդիայի թանգարանում։ 1843-1853 թվականներին, առաջին թողարկմանը հաջորդել են ևս 12 այլ թողարկումներ։ Այդ ընթացքում Ա. Աթկինսը ստեղծել է 389 վերնագրված ֆոտոգրամներ՝ գիտական բացատրությունների լրացուցիչ թերթերով։ 1854 թվականին լույս է տեսել Ա. Աթկինսի՝ բուսաբանության վերաբերյալ մեկ այլ գիրք ևս, որը նկարազարդված էր իր լուսանկարներով (Cyanotypes of British and Foreign Flowering Plants and Ferns):

Ա. Աթկինսի աշխատանքները, ինչպես նաև Հերշելի ցիանոտիպային մեթոդը, 19-րդ դարի կեսերին մոռացության են մատնվել և նորից հիշվել են արդեն 20-րդ դարում, երբ գտել են նոր կիրառում (մասնավորապես՝ շինարարության գծագրում)։

Աշխատանքներ խմբագրել

  • 1843/44: British Algae: Cyanotype Impressions
  • 1852: The Perils of Fashion
  • 1843—1853: British Algae in parts
  • 1853: Memoir Of J G Children
  • 1854: Cyanotypes of British and Foreign Flowering Plants and Ferns
  • 1859: Murder Will Out
  • 1863: A Page from the Peerage

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Larry J. Schaaf: Sun gardens: Victorian photograms by Anna Atkins. Aperture, New York 1985, ISBN 0-89381-203-X
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Աթկինս» հոդվածին։