Աննաբել Շաշինգ (գերմ.՝ 'Annabel Schasching', հուլիսի 26, 2002(2002-07-26)[1])[3][4], ավստրիացի ֆուտբոլիստուհի, ով 2020 թվականից հանդես է գալիս ավստրիական Գրաց քաղաքի «Շտուրմ» ակումբի կանանց թիմում, 2021 թվականից՝ Ավստրիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում։

Աննաբել Շաշինգ
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 26, 2002(2002-07-26)[1] (21 տարեկան)
Հասակ 1,63 ± 0,001 մետր[2]
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Աննաբել Շաշինգն իր մարզական կարիերան սկսել է 2009 թվականին Union St. Aegidi թիմում[5][6]։ Վերապատրաստում է անցել Ռիդ իմ Ինկրայսի և Սանկտ Պյոլտենի կանանց ֆուտբոլային ազգային կենտրոններում[6][7], 2018 թվականի հունվարից ընդգրկվել SKN St. Pölten թիմում[6] Im Juli 2020 wechselte sie zu Sturm Graz[5],, 2021 թվականի ամռանը միացել Գրաց քաղաքի «Շտուրմ» ակումբի կանանց թիմին[8], որտեղ, ըստ պայմանագրի, կխաղա մինչև 2022 թվականի ամռան ավարտը[9][10]։

Ավստրիայի կանանց բունդեսլիգայի՝ Planet Pure-ի մարզիչների ու երկրպագուների շրջանում Ավստրիայի ֆուտբոլի ասոցիացիայի կազմակերպած քվեարկության արդյունքներով Աննաբել Շաշինգը հռչակվել է 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստուհի[8][11]։ Մրցաշրջանի ընթացքում իր խփած 15 գոլերով նա արժանացել է նաև լավագույն գոլահարի տիտղոսին[12]։

Աննաբել Շաշինգը ժամանակին ընդգրկվել է Ավստրիայի ֆուտբոլի մինչև 16, ապա՝ 17, այնուհետև՝ 19 տարեկան աղջիկների հավաքականներում[3][13]։ Իսկ այդ երկրի կանանց ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է 2021 թվականի մարտի 19-ին[14]։ Ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2021 թվականի նոյեմբերի 30-ին՝ փոխարինման մտնելով Լյուքսեմբուրգի կանանց ազգային հավաքականի դեմ մրցախաղի 81-րդ րոպեին [15][16]:

Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2022 թվականի հունիսի 22-ին՝ Չեռնոգորիայի կանանց ազգային հավաքականի դեմ ընկերական մրցախաղում[17]։ Անաբել Շաշինգը մասնակցել է նաև Եվրոպայի կանանց ֆուտբոլի 2022 թվականի առաջնության խաղերին[18][19]։

Մարզական նվաճումներ խմբագրել

  • 2022 թ. հռչակվել է Ավստրիայի կանանց բունդեսլիգայի՝ Planet Pure-ի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստուհի[8]։
  • 2022 թ. առաջադրվել է Բրունո Պեցցայի անվան մրցանակի (Bruno-Pezzey-Preis) «Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստուհի» անվանակարգում[20][21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. 3,0 3,1 Soccerdonna|37689|Abruf=2022-06-11
  4. Weltfussball|lisa-kolb|Abruf=2022-06-11
  5. 5,0 5,1 «Annabel Schasching: Vereinshistorie». oefb.at. Վերցված է 2022-06-11-ին.
  6. 6,0 6,1 6,2 Helmut Pichler (2020-11-13). «„Wahl"-Grazerin Annabel Schasching erstmals in „Sichtweite" des ÖFB-A-Teams!». ligaportal.at. Վերցված է 2022-06-11-ին.
  7. Helmut Pichler (2018-06-11). «Annabel Schasching kickt sich mit U17-Nationalteam zur Europameisterschaft». ligaportal.at. Վերցված է 2022-06-11-ին.
  8. 8,0 8,1 8,2 Helmut Pichler (2022-05-25). «Oberösterreicherin Schasching folgt „Landsfrau" Kolb als „beste Spielerin der Saison"!». ligaportal.at. Վերցված է 2022-06-11-ին.
  9. Senta Wintner (2022-05-07). «Und plötzlich rüttelt jemand an St. Pöltens Thron». Die Presse (Paywall). Վերցված է 2022-06-11-ին.
  10. Senta Wintner (2022-05-07). «Und plötzlich rüttelt jemand an St. Pöltens Thron». Die Presse (myreadit.com). Վերցված է 2022-06-11-ին.
  11. «Annabel Schasching ist Spielerin der Saison in der Planet Pure Frauen Bundesliga». sportreport.biz. 2022-05-25. Վերցված է 2022-06-11-ին.
  12. Magdalena Fischer (2022-06-03). «Rekord-Saison der Sturm Damen». sturmnetz.at. Վերցված է 2022-06-11-ին.
  13. ÖFB|1169870|Abruf=2022-06-11
  14. Michelle Bichler (2021-03-30). «Annabell Schasching kickt jetzt für das Damen-Nationalteam». meinbezirk.at. Վերցված է 2022-06-11-ին.
  15. «FIFA Women's World Cup 2023 - Qualifikation - Gruppe D / 6. Runde / Luxemburg : Österreich - 0:8 (0:4)». oefb.at. Վերցված է 2022-06-11-ին.
  16. Helmut Pichler (2021-11-30). «Annabel Schasching feierte heute Teamdebüt bei Österreichs Kantersieg!». ligaportal.at. Վերցված է 2022-06-11-ին.
  17. «Österreich - Montenegro 4:0 – Dominanter Auftritt der ÖFB-Frauen mit zu wenig Toren». Kleine Zeitung. 2022-06-22. Վերցված է 2022-06-22-ին.
  18. «Hiobsbotschaft für ÖFB-Team vor Auftakt». ORF.at. 2022-07-04. Վերցված է 2022-07-04-ին.
  19. «Frauen-Team bei EURO ohne Plattner und Kolb». oefb.at. 2022-07-04. Վերցված է 2022-07-04-ին.
  20. «Schasching und Mittermair für „Bruno" nominiert». ligaportal.at. 2022-07-16. Վերցված է 2022-07-17-ին.
  21. «Die Nominierten 2022». brunogala.at. Վերցված է 2022-07-17-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել