Անյա Շովագովիչ-Դեսպոտ (սերբախորվաթ․՝ Anja Šovagović-Despot, մարտի 25, 1963(1963-03-25), Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), կինոյի և թատրոնի խորվաթ դերասանուհի[1]։

Անյա Շովագովիչ-Դեսպոտ
խորվ.՝ Anja Šovagović-Despot
Ծնվել էմարտի 25, 1963(1963-03-25) (61 տարեկան)
ԾննդավայրԶագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ԿրթությունԶագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա
Քաղաքացիություն Խորվաթիա
Մասնագիտությունդերասանուհի

Գործունեություն խմբագրել

Անյա Շովագովիչը ծնվել է խորվաթ դերասան Ֆաբյան Շովագովիչի և Մայա Բլաշկովի ընտանիքում։ Եղբոր՝ Ֆիլիպ Շովագովիչի պես դերասանական կարիերային հետամուտ է եղել վաղ տարիքից։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա, որտեղ 1981 թվականին թատերական ռեժիսոր Կրեշիմիր Դոլենչիչի հետ հիմնել են "Lift" թատերական խումբը։ Երկու տարի անց միացել է Զլատկո Վիտեզին և նրա "Histrion" թատերախմբին։ 1986 թվականին միացել է Բրանկո Գավելլայի անվան դրամատիկական թատրոնի կազմին։

Անձնական կյանք խմբագրել

Շովագովիչն ամուսնացած է խորվաթ դերասան Դրագան Դեսպոտի հետ[2]։ Նրանք համատեղ ունեն երկու երեխա։

Անյա Շովագովիչ-Դեսպոտը սատարում է Խորվաթիայի ժողովրդավարական միության քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությանը[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Stela (1990)
  • Slow Surrender (2001)
  • Below the Line (2003)
  • What Iva Recorded (2005)
  • Behind the Glass (2008)
  • Kotlovina (2011)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Anja Šovagović Despot: danas ni za čim ne žalimo». Story.hr (Croatian). 2011 թ․ հուլիսի 1. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Bobanović, Paula (2013 թ․ սեպտեմբերի 27). «Brak im nakon tek četiri dana ljubavi traje više od 27 godina». 24 sata (Croatian). Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «50 umjetnika i kulturnjaka dalo podršku HDZ-u, evo tko se sve nalazi na popisu». Telegram.hr (Croatian). 2015 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)