Անմեղության կանխավարկած

Անմեղության կանխավարկած կամ Անմեղության պրեզումպցիա (լատին․՝ praesumptio innocentiae - ենթադրություն), սկզբունք, ըստ որի մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապա­ցուցվել օրենքով սահմանված կարգով։

Անմեղության պրեզումպցիան առաջադրել է բուրժուազիան՝ ֆեոդալական դատարանների չարաշահումների դեմ տարվող պայքարում։ Անմեղության պրեզումպցիան առավել հումանիստական հիմքերի վրա դրվեց սոցիալիստակաև քրեական դատավարական իրավունքում։

Անմեղության կանխավարկածի սկզբունքը դարձել է նաև քրեական դատավարության կարևորագույն ժո­ղովրդավարական սկզբունքներից մեկը և ապահովում է անձի իրավունքների պաշտպանությունը, բացառում չհիմնա­վորված մեղադրանքները և անհիմն դա­տապարտումը։ Անձի մեղավորությանը կարող է հիմնավորվել միայն օրենքով սահմանված ապացուցման միջոցներով և բավարար ապացույցների առկայութ­յան դեպքում, ընդ որում ապացուցման ողջ ծանրությունը (ապացուցման պար­տականությունը) պետք է կրեն մեղադրող մարմինները։ Անմեղության կանխավարկածի հետ անմիջականո­րեն առնչվում է նաև «արգելվում է օրեն­քի խստությամբ ձեոք բերված ապա­ցույցների օգտագործումը» դրույթը։ Անմեղության կանխավարկած սկզբունքը ամրագրված է նաև միջազ­գային իրավական փաստաթղթերում։

Լրիվ չապացուցված, կասկած հարուցող փաստը չպետք է դրվի որոշում-դատավճռի հիմքում կամ պետք է մեկնաբանվի հօգուտ մեղադրյալի։ Ելնելով անմեղության պրեզումպցիայից` դատաքննչական մարմիններն իրավունք չունեն ապացուցման պարտականությունը դնել մեղադրյալի վրա՝ պահանջելով, որ նա ապացուցի իր անմեղաթյունը։ Մեղադրյալի մեղքը չապացուցվելու դեպքում գործը կարճվում կամ կայացվում է արդարացնող դատավճիռ։

Գրականություն խմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 429