«Անճոռնի դքսուհին», ֆլամանդացի նկարիչ Քվինտեն Մասեյսի վրձնին պատկանող նկար։ Նկարիչը յուղաներկը վրձնել է 1513 թվականին։ Այսօր ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։

Անճոռնի դքսուհին
տեսակգեղանկար
նկարիչՔվինտեն Մասեյս[1]
տարի1513
բարձրություն64,2 սանտիմետր
լայնություն45,4 սանտիմետր
ժանրդիմապատկեր[1]
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[2]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ
https://www.wga.hu/html/m/massys/quentin/2/ugly_duc.html կայք
Ծանոթագրություններ
 The Ugly Duchess (Massijs) Վիքիպահեստում

Ծաղրանկարը որպես արվեստի նոր ուղղություն խմբագրել

Մարդկանց կամ երևույթները ծաղրելու, դիմակազերծելու, քննադատելու նպատակով ծաղրանկարիչը դիմում էգրոտեսկի, շարժի։ Ծաղրանկարները լայն առումով այն պատկերներն են, ուր գիտակցաբար ստեղծվում է կոմիկական էֆեկտ, զուգակցվում են իրականն ու երևակայականը, չափազանցվում կամ սրվում են մարդու մարմնի, դեմքի, հագուստի, վարքագծի տիպական գծերը, օգտագործվում անսպասելի զուգորդումներ ու նմանեցումներ։

Ծաղրանկարը հայտնի է հնագույն, միջնադարի և Վերածննդի արվեստներից։ Սովորաբար ծաղրանկարը վերելք է ապրում հասարակական մեծ ընդհարումների և ժողովրդական զանգվածների ակտիվության շրջանում, երբ դեմոկրատական ուժերը այն ծառայեցնում են որպես պայքարի միջոց (Ռեֆորմացիայի, XVIII դարի վերջի Ֆրանսիական բուրժուական հեղափոխության, 1812 թվականի Հայրենական պատերազմի, եվրոպական երկրներում 1830 թվականի և 1848-1849 թվականների հեղափոխությունների, 1871 թվականի Փարիզյան կոմունայի, 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ժամանակների ծաղրանկարները)։

 
Նկար, Լեոնարդո դա Վինչի

Նկարագիր խմբագրել

Նկարում պատկերված պառավն աչքի է ընկնում հսկայական շորագլխարկով և թորշոմած կրծքերով, որոնք պիրկ ընդգրկվել են սեղմիրանի օգնությամբ։ Երկու ձեռքերն էլ դրված են ցածրիկ եզրապատի վրա. ձախ ձեռքը ուղղակիորեն դրված է եզրապատին, իսկ աջ ձեռքում պահում է վարդը՝ դեռևս կոկոն վիճակում։ Վերջին դրվագը նկարիչը հատուկ է արել, որպեսզի ծաղրուծանակի ենթարկի իր հերոսուհուն։ Կասկածելի է, որ այս նկարը համարվում է դիմանկար։ Ըստ երևույթին նկարը մեր օրերը չհասած ինչ-որ մի այլ նկարի ձևափոխված-արտանկարված տարատեսակն է։ Այդ անհետացած նկարից օգտվել է նաև Լեոնարդո դա Վինչին՝ իր առավել վաղ ստեղծած նկարը վրձնելիս[3]։ Ըստ Դա Վինչիի արվեստի հետազոտողների, վերջինս հակում ուներ նկարելու անսովոր մարդկանց, արատավորների, որոնք իր համար խիստ կարևոր էին իդեալական մարմին նկարելու գործում[4]։

 
Կնոջ դիմանկարը՝ Յան վան Էյք

Ժամանակակիցների մոտ ծիծաղ է հարուցել նաև պառավ հերցոգուհու հանդերձանքը։ Այսպիսի շորագլխարկ Եվրոպայում կրել են մինչև 1450 թվականը, դա երևում է նաև Յան վան Էյքի կնոջ՝ Մարգարիտայի դիմանկարից։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Իրենց գրոտեսկային նկարներով, որտեղ պատկերված են հորինած, կեղծ և մտացածին հերոսներ, Քվինտեն Մասեյսն ու Լեոնարդո դա Վինչին ստեղծեցին նոր նախադեպ արվեստի պատմության մեջ, երբ իրենց հորինած կերպարները օգտագործվում են երգիծաբանական նպատակով։ Օրինակ «Անճոռնի դքսուհու» կերպարը հանդիպում է չեխ նկարիչ Վացլավ Հոլլարի «Թունիսի թագուհին» ստեղծագործության մեջ։

 
«Թունիսի թագուհին», Վացլավ Հոլլար

Ըստ Մարտին Գարդների «Անոտացիայի ենթարկված Ալիսան» գրքի, «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի առաջին նկարազարդող Ջոն Տեննիելը օգտվել է Մասեյսի «Անճոռնի դքսուհին» ստեղծագործությունից[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/55248
  2. http://artuk.org/discover/artworks/an-old-woman-the-ugly-duchess-114324
  3. Die Entdeckung des Sichtbaren(գերմ.). 1987. ISBN 3-608-76148-9
  4. Leonardo da Vinci, by Kenneth Clark(անգլ.), ISBN 978-0-14-016982-9
  5. Gardner, Martin The Annotated Alice. — Քլիվլենդ և Նյու Յորք: World Publishing Company, 1963. — P. 82.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «An Old Woman ('The Ugly Duchess')». The National Gallery, London. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  • «Une vieille femme pas si grotesque». Վերցված է 28/06/2011-ին.
  • LE LOET, KARINE (2008). «La duchesse souffrait de la maladie de Paget». Վերցված է 28/06/2011-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անճոռնի դքսուհին (նկար)» հոդվածին։