Անձրևասնկեր
Անձրևասնկեր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Սնկեր (Fungi) |
Տիպ/Բաժին | Բազիդիավոր սնկեր (Basidiomycota) |
Ենթատիպ | Agaricomycotina |
Դաս | Ագարիկոմիցետներ (Agaricomycetes) |
Ենթադաս | Agaricomycetidae |
Կարգ | Agaricales |
Ընտանիք | Agaricaceae |
Ցեղ | Անձրևասնկեր (Lycoperdon) L., 1753 |
Անձրևասնկեր (լատին․՝ Lycoperdon), ագարիկոմիցետների դասի շամպինյոնայինների ընտանիքի (նախկինում դասվել է անձրևասնկայինների ընտանիքին) ցեղ։ Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 16 տեսակ՝ անձրևասունկ տանձաձև (L. pyriforme), անձրևասունկ դարչնագույն (L. umbrinum) և այլն։ Առավել տարածված է անձրևասունկ մարգարտյան (L. perlatum)։ Աճում է բոլոր մարզերի սաղարթավոր և խառնանտառներում, մարգագետիններում, դաշտերում, տափաստաններում, հողի վրա՝ մեծ խմբերով (900-1700 մ բարձրություններում)։
Ձևաբանություն
խմբագրելՊտղամարմինը (բարձրությունը՝ 2-9 սմ) տանձաձև է կամ կլոր, երբեմն՝ կարճ ոտիկով։ Արտաքին թաղանթն սկզբում սպիտակ է կամ սպիտակավուն, հետագայում՝ դեղնադարչնագորշավուն, շատ կարճ ժամանակում պատռվում է ստորին թաղանթի վրա թողնելով ցանցաձև նախշեր։ Երիտասարդ սնկի պտղամիսը սպիտակ է, սպունգանման, նուրբ, հաճելի հոտով ու համով, ապա դառնում է դեղնաշագանակագույն, փխրուն ն. վերածվում փոշու (նման է քթախոտի)։ Լավորակ ուտելի սունկ է։ Սպիտակուցների պարունակությամբ գերազանցում է նույնիսկ շամպինյոնին։ Օգտագործում են թարմ, երիտասարդ պտղամարմինները (երբ պտղամիսը սպիտակ է)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձրևասնկեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձրևասնկեր» հոդվածին։ |