Անկախության հռչակագիր (նկար)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անկախության հռչակագիր (այլ կիրառումներ)
Անկախության հռչակագիր (անգլ.՝ Declaration of Independence), ամերիկացի նկարիչ Ջոն Թրամբալի կտավներից։ Այս ստեղծագործությունը պատվիրվել է 1817 թվականին։ Գնվել է 1819 թվականին Կապիտոլիումի կողմից։ 1826 թվականին տեղադրվել է Կապիտոլիումի ռոտոնդայում։ Նկարում պատկերված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրի տեքստի առաջադրման և քննարկման տեսարանը՝ Երկրորդ տարածաշրջանային կոնգրեսի կողմից։ Այժմ նկարը պահպանվում և ցուցադրվում է Վաշինգտոնի Կոնգրեսում՝ Կապիտոլիումում։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Թրամբալ |
տարի | 1810[1] |
բարձրություն | 366 սանտիմետր |
լայնություն | 549 սանտիմետր |
ստեղծման երկիր | ![]() |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Կապիտոլիում |
հավաքածու | Կապիտոլիում |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նկարը հիմնված է ավելի փոքր չափերի մեկ այլ կտավից՝ նույն հեղինակի կողմից կատարված, որն այժմ գտնվում է Եյլի համալսարանի պատկերասրահում[2]։ Թրամբալը վրձնել է շատ ու շատ կտավներ, որտեղ երևում են զանազան փաստաթղթերի ստորագրման տեսարաններ։ Դեռևս կենդանության օրոք նա այցելել է Ինդեպենդես հոլլ, որտեղ գտնվում էր Երկրորդ տարածաշրջանային կոնգրեսի նստավայրը։
Նկարում պատկերված գործողությունը, շատ հաճախ սխալմամբ շփոթում են Անկախության հռչակագրի ստորագրման հետ։ Իրականում «Անկախության հռչակագիր» նկարում պատկերված է Հինգի կոմիտեն, ով ներկայացնում է կոնգրեսին փաստաթղթի տեքստը։ Այս գործողությունը տեղի է ունեցել 1776 թվականի հունիսի 28-ին, իսկ բուն Անկախության հռչակագիրյի ստորագրումը տեղի է ունեցել նույն թվականի հուլիսի 4-ին[3]։
«Անկախության հռչակագիր» նկարում պատկերված են 56 ստորագրողներից 42-ը։ Սկզբնականում Թրամբալը պլանավորել էր նկարում ներառել բոլորին անխտիր, սակայն չկարողացավ գտնել մնացած կոնգրեսմենների նկարները։ Հեղինակը որոշեց նաև նկարել քննարկման վեճերին մասնակցած որոշ մասնակիցներին, օրինակ Ջոն Դիկինսոնին, ով հրաժարվեց ստորագրել հռչակագրի տակ։
Գործող անձինք
խմբագրելԳործող անձինք սխեմայում պատկերված են թվերով. ամեն խմբում աջից ձախ հերթականությամբ։
Չորս մարդիկ նստած են նկարի ձախ անկյունում.
- 1. Ջորջ Ուիթ
- 2. Ուիլյամ Ուիփլ
- 3. Ջոզայա Բարթլետ
- 5. Թոմաս Լինչ Ավագ
Ձախ կողմում նստած սեղանի մոտ.
- 4. Բենջամին Հարիսոն
Երեք նստած անձինք Հարիսոնի աջ կողմում և կանգնած մարդկանց առջևում.
- 6. Ռիչարդ Հենրի Լի
- 7. Սեմուել Ադամս
- 8. Ջորջ Քլինտոն (չի ստորագրել հռչակագրի տակ)
Հինգ անձինք, որոնք կանգնած են ձախ կողմում.
- 9. Ուիլյամ Պակա
- 10. Սեմյուել Չեյզ
- 11. Լյուիս Մորիս
- 12. Ուիլյամ Ֆլոյդ
- 13. Արթուր Միդլթոն
Երեք անձինք, որոնք նստած են երկու խումբ կանգնած մարդկանց միջև.
- 14. Թոմաս Հեյվորդս Ավագ
- 15. Չարլզ Քերոլ
- 16. Ջորջ Ուոլտոն
Երեք անձինք, որոնք կանգնած են հետին պլանում.
- 23. Սթիվեն Հոփկինս (գլխարկով)
- 24. Ուիլյամ Էլերի
- 25. Ջորջ Քլայմեր
Թվով տասը նստած կոնգրեսմեններ.
- 17. Ռոբերտ Մորիս (չի ստորագրել հռչակագրի տակ)
- 18. Թոմաս Ուիլինգ
- 19. Բենջամին Ռաշ
- 20. Էլբրիջ Հերրի
- 21. Ռոբերտ Թրիթ Փեյն
- 22. Աբրահամ Քլարկ
- 26. Ուիլյամ Հուպեր
- 27. Ջոզեֆ Հյուիզ
- 28. Ջեյմս Ուիլսոն
- 29. Ֆրենսիս Հոփկինսոն
Հինգի կոմիտեն (թվով հինգ անձինք, որոնք նստած են առաջին պլանում).
- 30. Ջոն Ադամս
- 31. Ռոջեր Շերման
- 32. Ռոբերտ Լիվինգսթոն (չի ստորագրել հռչակագրի տակ)
- 33. Թոմաս Ջեֆերսոն
- 34. Բենջամին Ֆրանկլին
Թվով չորս անձինք, որոնք նստած են աջ անկյունում.
- 35. Ռիչարդ Ստոկտոն
- 36. Ֆրենսիս Լյուիս
- 37. Ջոն Ուիտերսպուն
- 38. Սեմյուել Հանտիգտոն
Երկու կանգնած մարդիկ՝ աջ անկյունում.
- 39. Ուլյամ Ուիլյամս
- 40. Օլիվեր Ուոլկոտ
Երկու անձինք, որոնք կանգնած են սեղանի շուրջ.
- 42. Չարլզ Թմոսոն (կանգնած է)
- 41. Ջոն Հենքոկ (նստած է)
Երեք կանգնած կոնգրեսմեններ սեղանի աջ հատվածում.
- 43. Ջորջ Ռիդ
- 44. Ջոն Դիկինսոն (չի ստորագրել հռչակագրի տակ)
- 45. Էդվարդ Ռադլիչ
Երկու անձինք, որոնք նստած են հեռվի աջ անկյունում.
- 46. Թոմաս Մակկին
- 47. Ֆիլիպ Լիվինգստոն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.visitthecapitol.gov/exhibitions/timeline/image/declaration-independence-john-trumbull-1819
- ↑ «Yale Art Gallery page on painting». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Hazelton, John (1907). The Historical Value of Trumbull's - Declaration of Independence. Historical Society of Pennsylvania. էջ 38.
Արտաքին հղումներ
խմբագրել- Another key to the figures
- Declaration of Independence Flash - based key
- «The Declaration of Independence, July 4, 1776». Yale University Art Gallery.
- A web page with some information on the painting
- Architect of the Capitol Web page on the painting
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկախության հռչակագիր (նկար)» հոդվածին։ |