Անժելիկան և սուլթանը (ֆրանս.՝ Angélique et le Sultan), ֆրանսիական պատմա-արկածային ռոմանտիկ գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1968 թվականին, ռեժիսոր Բեռնար Բորդերիի կողմից։ Կինոնկարը Անն և Սերժ Գոլոն ամուսինների՝ Անժելիկայի մասին պատմող վիպաշարի հինգերորդ էկրանավորումն է, որը ներառում է «Խռովարար Անժելիկան» գրքի «Անսաստելի Անժելիկան» և «Անժելիկան և սուլթանը» գլուխները։

Անժելիկան և սուլթանը
ֆր.՝ Angélique et le Sultan
ԵրկիրՖրանսիա
 Իտալիա
 Թունիս
 Գերմանիա
Ժանրվեպի էկրանավորում և մելոդրամա
Թվական1968 և օգոստոսի 9, 1968
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԲեռնար Բորդերի[1][2][3][…]
Սցենարի հեղինակԲեռնար Բորդերի, Պասկալ Ժարդեն և Ֆրանսիս Կոն[4]
ԴերակատարներՄիշել Մերսիե[2][3], Ռոբերտ Հոսեյն[2], Ժան Կլոդ Պասկալ[2], Հելմութ Շնայդեր, Էտտորե Մաննի, Էռնո Կրիզա, Ռենատո դե Կարմինե, Արտուրո Դոմինիչի, Մինո Դորո, Զիգհարդտ Ռուպ, Ալի Բեն Այեդ, Անտուան Բո, Անրի Կոգան, Ժակ Սանտի, Մուհամեդ Կուկա, Ռոժե Պիգո, Բրունո Դիտրիխ[4] և Հելմուտ Շնայդեր
ՕպերատորՀենրի Փերսին
ԵրաժշտությունՄիշել Ման
ՄոնտաժՔրիստիան Գաուդին
Տևողություն105 րոպե

Սյուժեն

խմբագրել

Ժոֆրեյ դը Պեյրակը հասնելով Անժելիկային առևանգած ծովահեն դ՛Էսկրենվիլի նավին, նավաճանկման միջոցով կանգնեցնում է այն, սակայն Անժելիկային այնտեղ չի հայտնաբերում։ Նավապետի օգնականը խոստովանում է, որ իրենք Անժելիկային վաճառել են ստրկավաճառ Մեցցո-Մորտեին, ով Մեկնեսի սուլթան Մուլայ Իսմաիլ Էլ-Ռաշիդի առաքիչն է։ Դը Պեյրակը դիմում է հուսահատ քայլի՝ մակույկով միայնակ դուրս է գալիս ծով։ Նրան շուտով գտնում է մի արաբական թիանավ։ Նավապետը նրան օգտագործում է որպես թիավարի և հասնելով Ալժիր, ուղարկում է քրիստոնյա ստրուկների բանտ։ Դը Պեյրակին հավատարիմ բանտապահներից մեկը շղթայազերծ է անում բանտարկյալներին, իսկ Ժոֆրեյը, փախչելով պահակազորից, ապաստան է գտնում թուրքական դեսպանատանը։

Մեցցո-Մորտեն Անժելիկային փոխանցում է սուլթանի հարեմի վերակացու Օսման Ֆերաջիին։ Քարավանը կտրում անցնում է անապատը։ Ֆերաջին սուլթանին ցուցադրում է իր կողմից գնված ապրանքները, որոնց թվում է նաև անգլիական հովատակը։ Նա Անժելիկային փորձում է համոզել, որպեսզի վերջինս կամավոր կերպով հնազանդվի սուլթանին, սակայն Անժելիկան հրաժարվում է։ Ֆերաջին Անժելիկային տեղավորում է հարեմի՝ սուլթանի կողմից մերժված կանանց հարկաբաժնում։ Կանանցից մեկի մահապատժի ժամանակ, Անժելիկան ինքն իրեն մատնում է սուլթանի կանանց առջև։ Սուլթանի գլխավոր կինը՝ Լեյլա Այշան ցնցված է Անժելիկայի գեղեցկությունից։

Սուլթանը ցանկանում է քրիստոնյա գերի Կոլեն Պատյուրելին դարձնել վագրին կեր, սակայն գազանը ոչինչ չի անում խիզախ գերուն։ Նա պատմում է սուլթանին իր գաղտնիքի մասին, բայց զայրանալով գերու հանդուգն պահվածքից, սուլթանը ցանկանում է գլխատել նրան։ Անժելիկայի ճիչը կանգնեցնում է սուլթանին։ Վերջինս տեսնում է Անժելիկային և հրամայում է, որ նրան տեղափոխեն իր հարեմ։ Այդ նույն գիշեր սուլթանը ցանկանում է տիրանալ Անժելիկային, սակայն վերջինս թքում է սուլթանի դեմքին, որի համար նրան պատժում են մտրակի հարվածներով։

Առավոտյան սուլթանի պահակազորը բռնում է մի համր թափառականի, որի մոտ գտնվող ոսկով լի պարկը պատռվում է։ Համրը ցույց է տալիս, որ պարկը գտել է այդտեղից երկու օրվա հեռավորության ճանապարհի վրա գտնվող վայրում։ Սուլթանի ջոկատին թափառականն ուղեկցում է մի քարանձավ, որտեղ նրանց սպասում էր դը Պեյրակը։ Նա սուլթանին առաջարկում է փոխանակել հանքաքարից ոսկի ձուլելու գաղտնիքը՝ Անժելիկայի հետ։ Սուլթանը համաձայնվում է։

Գիշերը Կոլեն Պատյուրելը թափանցում է սուլթանի հարեմ և վերջին պահին փրկում Անժելիկային՝ խանդոտ Լեյլա Այշայի դաշույնից։ Վերջինս համաձայնվում է օգնել փախստականներին անհրաժեշտ պիտույքով, որպեսզի նրանք կարողանան անցնել անապատը։ Պատյուրելը, Անժելիկան և ֆրանսիացի ազնվականը ավազների միջով շարժվում են դեպի ծովը, որտեղ նրանց սպասում է նավը։ Զայրանալով Անժելիկայի փախուստի և դը Պեյրակի մոտ սևերես լինելու հանգամանքից, սուլթանը ցանկանում է մահապատժի ենթարկել Օսման Ֆերաջիին, սակայն դը Պեյրակը կանգնեցնում է նրան։ Սուլթանի պահակազորը նետվում է փախստականներին հետապնդելու և նրանց է հասնում ծովափին։ Անժելիկան Պատյուրելին խնդրում է սպանել իրեն, սակայն պահակազորը հասցնում է կրակել տատանվող Պատյուրելի վրա։ Անժելիկան անզգայանում է և աչքերը բացում է Ժոֆրեյի գրկում՝ նրա իսկ նավի վրա...

Դերասանական կազմ

խմբագրել
Դերակատար Կերպար
Միշել Մերսյե Անժելիկա Սանսե դե Մոնտելու
Ռոբեր Հոսեյն Ժոֆրեյ դը Պեյրակ
Ռոժե Պիգո մարքիզ դ՛Էսկրենվիլ
Ալի Բեն Այեդ սուլթան Մուլայ Իսմաիլ Էլ-Ռաշիդ
Ժան-Կլոդ Պասկալ Օսման Ֆերաջի
Հելմուտ Շնայդեր Կոլեն Պատյուրել
Արթուրո Դոմինչի Մեցցո-Մորտե
Էտտոր Մաննի Յասոն
Էրնո Կրիսա թուրք դեսպան
Անրի Կոգան Սիմոն Բոլբեկ
Վիլմա Լինդամար Լեյլա Այշա

Նկարահանող խումբ

խմբագրել
Կինոգործիչ Ներդրումը
Լուի Ագոտե, Բեռնար Բորդերի, Ֆրանսիս Կոն, Պասկալ Ժարդեն սցենարիստ
Բեռնար Բորդերի ռեժիսոր
Ֆրանսիս Կոն, Ֆրանսուա Շավեն, Ռայմոն Բորդերի պրոդյուսեր
Անրի Պերսեն օպերատոր
Միշել Ման կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել