Անժելա Հարությունյան

Անժելա Հարությունյան (փետրվարի 6, 1963(1963-02-06), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բուժքույր։

Անժելա Հարությունյան
Ծնվել էփետրվարի 6, 1963(1963-02-06) (57 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Բլագովեշչենսկի (Ռուսաստան) բժշկական ուսումնարանը (19831983-1989 թվականներին աշխատել է Բաքվի երկաթգծի հիվանդանոցում։ Բաքվի ջարդերի ժամանակ բռնագաղթել է և մեծ դժվարությամբ տեղափոխվել Ստեփանակերտ։ 1990-1992 թվականներին՝ Ստեփանակերտի «Դիագնոստիկա» կենտրոնի լաբորանտ, 1992 թվականից՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հրապիտալի վիրաբուժական բաժանմունքի բուժքույր։ 1992-1994 թվականներին կենտրոնական զինվորական և ռազմադաշտային շարժական (Չլդրան, Դրմբոն, Ցեխ-Ձոր, Խանանլու, Աղդամ) հոսպիտալներում առաջին բուժօգնություն է ցույց տվել հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների։ Վիրավորվել է Չլդրան գյուղի ազատագրական մարտերի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։