Անթառամ ավազային

բույսերի տեսակ
Անթառամ ավազային
Անթառամ ավազային
Անթառամ ավազային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Gnaphalieae
Ցեղ Անթառամ (Helichrysum)
Տեսակ Անթառամ ավազային (H. arenarium)
Միջազգային անվանում
Helichrysum arenarium

Անթառամ ավազային (լատին․՝ Helichrysum arenarium), թաղաղուազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա գեղազարդային և միջատասպան թավոտ խոտաբույս է, որն ունի կարճ կոճղարմատ և առանցքային ճյուղավոր արմատ։ Ցողունների բարձրությունը հասնում է 15-25 սմ-ի։ Պարզ ամբողջաեզր նստադիր տերևները հերթադիր դասավորված են ցողունների վրա։ Երկարավուն արմատամերձ տերևերը հակաձվաձև են, իսկ ցողունայինները՝ գծային-նշտարաձև։ Բույսի տերևները և ցողունները ծածկված են խիտ սպիտակ մազիկներով։ Նարնջագույն-դեղին կամ դեղին ծաղիկները մանր խողովակաձև են և հավաքված են գլխիկանման վահանիկներ կազմող զամբյուղներում։ Փաթաթոցը կազմված է չոր թաղանթային տերևիկներից, իսկ պտուղները կողավոր սերմնիկներ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է միջին և վերին լեռնային գոտիների չոր քարքարոտ լանջերին, ավազային հողերում։ Հանդիպում է Արագածոտնի և Արարատի մարզերում, Երևանում[1]։

Նշանակություն խմբագրել

Թույլ հաճելի բուրմունք և դառը բարկահամ ունեցող ծաղկաբույլերը ցողունի վերին հատվածի հետ միասին օգտագործում են բուժական նպատակներով։ Ծաղիկների եփուկն որպես համեմունք է օգտագործվում որոշ ըմպելիքների համար, իսկ եթերային յուղը կիրառվում է օծանելիքի արտադրության մեջ։ Բույսն գործածվում է նաև որպես դեղին ներկանյութ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթառամ ավազային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթառամ ավազային» հոդվածին։