Անընդհատ խումբ, զույգը (որտեղ –ն է, իսկ -ն՝ բազմության վրա տված կոչվում է տոպոլոգիական կամ Անընդհատ խումբ, եթե բանաձևով որոշված արտապատկերումն անընդհատ արտապատկերում է։ Այլ կերպ ասած, Անընդհատ խումբ և՛ խումբ է, և՛ տոպոլոգիական տարածություն, ընդ որում այնպես, որ «» խմբային և հակադարձին անցնելու գործողությունները, որպես արտապատկերումներ, անընդհատ են։ Անընդհատ խմբի պարզագույն օրինակներ են միավոր շրջանագծի կամ երկչափանի ոլորտի պտտումների խումբը (եթե շրջանագիծն ու ոլորտը դիտենք որպես էվկլիդեսյան տարածության ենթաբազմություններ)։

Մասնավոր դեպքում, երբ -ն ողորկ բազմաձևություն է, այն կոչվում է Լիի խումբ։ Ինչպես Լիի խմբերի, այնպես էլ ավելի ընդհանուր տիպի տոպոլոգիական խմբերի տեսությունները մեծ զարգացում են ստացել և լայն կիրառություններ գտել բազմաթիվ ասպարեզներում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անընդհատ խումբ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 404