Անզակ, քաղցր թխվածքաբլիթի տարատեսակ, հայտնի է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Այն պատրաստում են վարսակի փաթիլներից, ալյուրից, կոկոսից, շաքարավազից, կարագից, օշարակից, սոդայից և եռման ջրից։ Անզակ թխվածքաբլիթը վերջերս ասոցացվում է ավստրալիական և նոր զելանդական բանակային կորպուսի (ԱՆԶԱԿ) հետ, որը ստեղծվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այդպիսի թխվածքաբլիթները հաճախ ուղարկում էին հարազատներին, քանի որ նրանք կարող էին պահպանվել երկար ժամանակ[1]։ Այսօր անզակ թխվաքաբլիթը արտադրվում է գործարանում և ունի վաճառքի մեծ պահանջարկ։ Թխվածքաբլիթը արտադրվում է նաև բանակի համար և աչքի է ընկնում իր բաղադրությանբ, որը կարող է փոխարինել նաև հացին[2]։

Անզակ
Ենթատեսակբիսկվիտ և թխվածքաբլիթ
Առաջացման երկիր Ավստրալիա
 ANZAC biscuits Վիքիպահեստում
Թխվածքաբլիթ անզակ

Ծագում խմբագրել

Կան մի քանի տարբերակներ Անզակ թխվածքաբլիթի ծագման մասին, բայց հիմնականում կարծում են, որ ստեղծվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1915 թթ.): Կարծիք կա այն մասին, որ թխվածքբլիթը ստեղծվել է հենց զինվորների կողմից, ինչ եղել է ձեռքի տակ, նրանով էլ փորձել են բազմազան դարձնել իրենց սննդի չափաբաժինը։ Սակայն մեծամասնությունը ենթադրում է, որ թխվածքաբլիթները ստեղծել են ավստրալիացի և նոր զելանդացի կանայք։ Կա նաև այլ տարբերակ,որ Անզակ թխվածքաբլիթը շոտլանդական վարսակով բլիթների մի տեսակ է[3]։

Ժամանակակից ճանաչվածություն խմբագրել

Այսօր Անզակ թխվածքաբլիթը արտադրվում է լայն մասշտաբներով և վաճառվում։ Թխվածքաբլիթի բրիտանական տարբերակը բերում է տարեկան 4% եկամուտ և տարածվում է Անգլիայի խոշոր սուպերմարկետներում[4]։ Անզակ թխվածքաբլիթը մինչև օրս տրվում է կանադացի զինվորներին Սուրբ Ծննդյան տոնին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ANZAC biscuits». anzacday.org.au website (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
  2. «ANZAC biscuits the origin and recipe (Australian War Memorial)». Australian War Memorial website (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Anzac Biscuits Recipe & Story». Aussie Slang (անգլերեն). 2000. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
  4. «Anzac Tea Dance to raise funds for The Royal British Legion». British Legion website (անգլերեն). 2009 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել