Անետտե Շավան (գերմ.՝ Annette Schavan; հունիսի 10, 1955(1955-06-10)[1][2][3][…], Jüchen, Rhein-Kreis Neuss, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի քաղաքական գործիչ, Քրիստոնեական-դեմոկարատական միության անդամ, 2005 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2013 թվականի փետրվարի 9-ը եղել է Գերմանիայի ուսումնասիրությունների ու կրթության դաշնային նախարար:

Անետտե Շավան
գերմ.՝ Annette Schavan
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1955(1955-06-10)[1][2][3][…] (65 տարեկան)
ԾննդավայրJüchen, Rhein-Kreis Neuss, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունԲոննի համալսարան և University of Düsseldorf?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, մանկավարժ, դիվանագետ և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրԲեռլինի ազատ համալսարան, Cusanuswerk? և Roman Catholic Diocese of Aachen?
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ[1], Member of the Landtag of Baden-Württemberg?, ambassador of Germany to the Holy See?, State Minister?, Գերմանական Բունդեսթագի անդամ, Federal Minister of Education and Research? և դեսպան
Քաղաքական կուսակցությունՔրիստոնեական-դեմոկրատական միություն
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշանի խաչ «Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասին մատուցած ծառայությունների համար» շքանշան Q96622244? Heinrich Brauns Award? Winfried Award? Աբրահամ Գայգերի մրցանակ honorary doctor of the Tongji University?[5] և Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտոր
ԱնդամությունNational board of the CDU?, Central Committee of German Catholics? և ZDF Television Council?
Կայքannette-schavan.de
Annette Schavan Վիքիպահեստում

Սովորել է Բոննի և Դյուսելդորֆի համլսարանում, որտեղ ուսումնասիրել է մանկավարժություն, փիլիսոփայություն և կաթոլիկ աստվածաբանություն:

1995 թվականից մինչև 2005 թվականը զբաղեցրել է Բադեն-Վյուրթեմբերգի մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնը: 2005 թվականին Էրվին Թոյֆելի հրաժարականից հետո եղել է Բադեն-Վյուրթեմբերգի վարչապետի հավակնորդ, սակայն նոր վարչապետ է դարձել Գյունթեր Էգինտերը: 2005 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո դարձել է Գերմանիայի ուսումնասիրության և կրթության դաշնային նախարար՝ այս պաշտոնում փոխարինելով Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էդելգարդ Բուլմանին:

Գրագրողության մեջ մեղադրանքԽմբագրել

2012 թվականին անանուն բլոգերը գրագողություն է հայտնաբերել փիլիսոփայության դոկտորի կոչման համար Շավանի ատենախոսության մեջ[6]: «Անձը և խիղճը ՝ խղճի ժամանակակից ձևավորման նախադրյալների, անհրաժեշտության և պահանջների հետազոտություն» խորագրով դիսերտացիան պաշտպանվել է 1980 թվականին՝ Դյուսելդորֆի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: Համալսարանը հետաքննել է այդ մեղադրանքները[7]: Ապացուցվել է, որ ինչպես պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր ցու Գուտենբերգի դիսերտացիայի մեջ նախկինում հայտնաբերված գրագողության մեջ, գրեթե 100 դեպքերում հայտնաբերվել է արտաքին աղբյուրների վերաձևակերպում՝ առանց դրանց հղումների[8]:

2013 թվականի փետրվարի 6-ին գրագողության համար զրկվել է փիլիսոփայության գիտությունների դոկտորի աստիճանից[9]: Գրագողության մեջ մեղադրվելու կապակցությամբ Շավանը կրթության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։ 2013 թվականի փետրվարի 9-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընդունել է Շավանի հրաժարականը[10]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  2. 2,0 2,1 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  3. 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118160168 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.)中华人民共和国教育部.
  6. «Dokumentation mutmaßlicher Plagiate in der Dissertation von Prof. Dr. Annette Schavan»։ schavanplag։ 2013-01-23։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2013-01-23 
  7. «German Research Minister Faces Plagiarism Allegations - ScienceInsider»։ Science։ 2012-05-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-30-ին։ Վերցված է 2013-01-23 
  8. «Министра образования Германии уличили в плагиате :: Политика :: Top.rbc.ru»։ rbc.ru։ 2013-01-23։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-24-ին։ Վերցված է 2013-01-23 
  9. «Lenta.ru: Мир: Министра образования Германии лишили ученой степени»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-08-ին։ Վերցված է 2013-02-12 
  10. «Lenta.ru: Мир: Уличенная в плагиате министр образования ФРГ ушла в отставку»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-12 

Արտաքին հղումներԽմբագրել