Անել Ռասկայ (ալբ․՝ Anel Raskaj, օգոստոսի 19, 1989(1989-08-19)[1][2], Պրիզրեն, Կոսովո), կոսովացի ֆուտբոլիստ, որ խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Հանդես է գալիս ֆինլանդական «ՍԻԿ» ակումբում։

Անել Ռասկայ
Քաղաքացիությունը  Կոսովո
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 19, 1989(1989-08-19)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Պրիզրեն, Կոսովո
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2011 Շվեդիա Հալմստադ 112 (2)
2013—2016 Նորվեգիա Սաննես Ուլֆ 131 (5)
2017 Շվեդիա ԱՖԿ Էսկիլստունա 13 (0)
2017 Կոսովո Պրիշտինա 3 (0)
2018—2019 Շվեդիա ԱՖԿ Էսկիլստունա 54 (2)
2020— Ֆինլանդիա ՍԻԿ 0 (0)
Ազգային հավաքական
2010— Կոսովո Կոսովո 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 20.3.2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 20.3.2020

Ակումբային կարիերա խմբագրել

Անել Ռասկայը ֆուտբոլով զբաղվել սկսել է իր հայրենի Պրիզրենի «Լիրիա» թիմում։ Տասնչորս տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է շվեդական Հալմստադ քաղաք, որտեղ շարունակել է ֆուտբոլ խաղալ տեղի «Լեյկին» ակումբում։ Սակայն արդեն մի քանի ամիս անց տեղափոխվել է տեղի «Հալմստադ» ակումբ[3]։ 2007 թվականին Անել Ռասկայը նորամուտն է նշել ակումբի հիմնական թիմում Շվեդիայի առաջնությունում՝ «Կալմար» ակումբի դեմ արտագնա խաղում փոխարինելով Մարտին Ֆրիբրոկին։ Դա տեղի է ունեցել նրա 18-րդ տարեդարձից ընդամենը մի քանի օր անց[4]։

2008 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ Ռասկայը վերջնաապես երիտասարդական թիմից տեղափոխվել է «Հալմստադի» հիմնական թիմ[5]։ Հիմնականում Ռասկայը խաղացել է ձախ կիսապաշտպանի դիրքում[6]։ 2009 թվականին Ռասկայը և Մայքլ Գերլիցը եղել են թիմի միակ խաղացողները, որոնք մասնակցել են առաջնության բոլոր խաղերին (30 հանդիպում)։ Ռասկայը մասնակցել է նաև այդ տարվա ակումբի բոլոր մյուս խաղերին՝ 2 գավաթային և 15 ընկերական խաղ՝ դառնալով ակումբի միակ խաղացողը, որ 2009 թվականին մասնակցել է «Հալմստադի» բոլոր խաղերին[7]։ Նույն մրցաշրջանում Ռասկայը խփել է իր առաջին գոլը՝ աչքի ընկնելով «Կալմարի» դեմ խաղում[8]։

Իսպանացի Խոսեպ Կլոտետի՝ «Հալմստադի» գլխավոր մարզիչ նշանակվելուց և մի շարք իսպանացի կիսապաշտպանների թիմ գալուց հետո Ռասկայը 2011 թվականի առաջնությունից առաջ Ռասկայը շուտով դարձել է ռոտացիայի խաղացող[9][10]։ Սակայն մրցաշրջանի կեսերին վատ արդյունքների պատճառով իսպանացին հեռացվել է աշխատանքից, իսկ Ռասկայը վերստացել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում[11]։ «Հալմստադը» առաջնության արդյունքներով չի կարողացել պահպանել տեղը էլիտայում։

2011 թվականի մրցաշրջանի ավարտից հետո «Հալմստադի» մի քանի խաղացողներ որոշել են հեռանալ ակումբից։ Նրանց թվում է եղել նաև Անել Ռասկայը, քանի որ ավարտվել է ակումբի հետ նրա կնքած պայմանագրի ժամկետը[12]։ Լուրեր են շրջանառվել նրա՝ «Էրեբրու» և «Կալմար» հնարավոր տեղափոխության մասին[13]։

2012 թվականի հունվարի 30-ին նորվեգական «Սաննես Ուլֆ» ակումբի հետ մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքելու մասին[14]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Անել Ռասկայը Կոսովոյի հավաքականում նորամուտը նշել է 2010 թվականի փետրվարի 17-ին՝ Ալբանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Հավաքականում խմբագրել

Ընդհանուր՝ 4 խաղ / 0 գոլ national-football-teams.com

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Anel har många mål i kikaren» (шведский). Hallandsposten.se. 2009 թ․ մարտի 27. Վերցված է 8 апреля 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Anel Raskaj debuterade» (шведский). SvenskaFans.com. 2007 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 8 апреля 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Talanger till A-truppen» (шведский). hbk.se. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 8 апреля 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Kombinerar elitfotboll med studier» (шведский). hbk.se. 2008 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 8 апреля 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Anel har spelat samtliga matcher» (шведский). hbk.se. 2009 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 8 апреля 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Raskajs första allsvenska mål» (шведский). fotbollsverige.se. 2009 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 8 апреля 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Raskaj brinner för nya Halmstad» (шведский). hallandsposten.se. 2011 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 8 апреля 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Bortglömd Raskaj: "Bara mål som räknas"» (шведский). svenskfotboll.se. 2011 թ․ ապրիլի 5. Վերցված է 8 апреля 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Det är klart att man tänker på framtiden» (шведский). sportal.se. 2011 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 8 апреля 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Spelarflykt hotar Halmstads BK: "Superettan lockar inte"» (шведский). fotbolltransfers.com. 2011 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 8 апреля 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Anel börjar bli orolig» (шведский). hallandsposten.se. 2012 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 8 апреля 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Raskaj klar for Sandnes Ulf» (նորվեգերեն). sandnesulf.no. 2012 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անել Ռասկայ» հոդվածին։