Անդրկովկասյան լեռնային կուրամկնիկ

Անդրկովկասյան լեռնային կուրամկնիկ
Դասակարգում
Կարգ Կրծողներ (Rodentia)
Ենթակարգ Մկնանմաններ (Myomorpha)
Վերնաընտանիք Muroidea
Ընտանիք Համստերանմաններ (Cricetidae)
Ենթաընտանիք Դաշտամկներ (Arvicolinae)
Ցեղ Կուրամկնիկներ (Ellobius)
Ենթացեղ Afganomys
Տեսակ Անդրկովկասյան լեռնային կուրամկնիկ (E. lutescens)
Միջազգային անվանում
Ellobius lutescens
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Անդրկովկասյան լեռնային կուրամկնիկ (լատ.՝ Ellobius lutescens), համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի։ Տարածված է ՀՀ կենտրոնական, հարավարևելյան մասերում (700-2500 մ բարձրություններում)։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմնի երկար, մինչև 128 մմ է, պոչինը՝ 18 մմ, կենդանի զանգվածը՝ միջինը 56 գ։ Մարմինը մոխրագույն է, գլուխը՝ դեղնավուն։ Ամենաբարձր խտությունը դիտվում է աշնանացանի և չօգտագործվող դաշտերում։ Ապրում է գետնափոր, երկու և ավելի մակարդակով, բարդ կառուցվածք ունեցող բնում, որը գետնի վրա հայտնաբերվում է բնից արտանետված հողակույտերի առկայությամբ։

ՍննդառությունԽմբագրել

Սնվում է բույսերի արմատներով, սերմերով։ Ձմեռման համար բների կերային խցերում պահեստավորում է մինչև 5, 6 կգ պաշար։

Բազմացում և զարգացումԽմբագրել

Բազմանում է տարին 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում է 3-6 ձագ։ Այս տեսակի մոտ հայտնաբերվել է սեռի ձևավորման տարօրինակ ձև և էգի, և արուի սեռական քրոմոսոմները X0 են, որը բերում է 50% սաղմնային մահացության։

Վարակակրությունը համաճարակաբանանական լուրջ նշանակություն չունի, քանի որ վարում է խիստ ստորգետնյա կյանք։ Մեծ վնաս է հասցնում հացաբույսերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։