Անդրկովկասյան կոմիսարիատ

Անդրկովկասյան կոմիսարիատ, պետական իշխանության մարմին Անդրկովկասում։ Կազմավորվել Է 1917 թվականի նոյեմբերի 15-ին Անդրկովկասյան հատուկ կոմիտեի (Օզակոմ) փոխարեն, Անդրկովկասի առաջատար դիրք զբաղեցնող ազգային կուսակցությունների՝ վրացի մենշևիկների, մուսավաթականների, դաշնակցականների, նաև էսէռների, սոցիալ-ֆեդերալիստների և նրանց պաշտպանող խորհուրդների ու արհմիությունների ներկայացուցիչների Թիֆլիսում կայացած խորհրդակցությունում։

Անդրկովկասյան կոմիսարիատ
 Անդրկովկասյան հատուկ կոմիտե - 1925 Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն 
Քարտեզ


(1903)

Իշխանություն
Պետական կարգ Կոմիսարիատ
Պատմություն
Անդրկովկասյան տարածաշրջանի ներքին սահմանների փոփոխության նախագիծ, որն առաջարկվել է 1917 թվականին ժամանակավոր կառավարության կողմից ստեղծված Ներքին գործերի նախարարությանը կից հատուկ հանձնաժողովի կողմից։
Անդրկովկասյան տարածաշրջանի ներքին սահմանների փոփոխության նախագիծ, որն առաջարկվել է 1917 թվականին ժամանակավոր կառավարության կողմից ստեղծված Ներքին գործերի նախարարությանը կից հատուկ հանձնաժողովի կողմից։

Անդրկովկասյան կոմիսարիատի մեջ մտան վրացի մենշևիկներ Ալեքսեյ Գեգեչկորին (նախագահ), Ակակի Չխենկելին (ներքին գործերի կոմիսար), մուսավաթական Մամեդ Ջաֆարովը (առևտրի և արդյունաբերության կոմիսար), դաշնակցական Խաչատուր Կարճիկյանը (ֆինանսների կոմիսար), Համո Օհանջանյանը (հանրային խնամատարության կոմիսար), էսէռ Բորիս Դոնսկոյը (ռազմական և ռազմածովային կոմիսար) Անատոլի Ներուչևը (հողագործության կոմիսար), հայազգի Տեր-Ղազարյանը և ուրիշներ։

Անդրկովկասյան կոմիսարիատում ազդեցիկ էին վրացի մենշևիկները։ ժողովրդին ուղղված իր կոչում Անդրկովկասյան կոմիսարիատը հայտարարել է, որ կոչված է պայքարելու Անդրկովկասում անիշխանության և բոլշևիկյան Ռուսաստանի դեմ։ Անդրկովկասյան կոմիսարիատի մեջ մտնող հիմնական ազգային կուսակցությունների միջև կային լուրջ տարաձայնություններ, ինչպես ներքին, առավել ևս արտաքին քաղաքականության հարցերում։ Վրացի մենշևիկները ձգտում էին ստեղծել անկախ վրացական պետություն և այդ նպատակին հասնելու առաջին քայլը համարում էին խորհրդային Ռուսաստանից Անդրկովկասի անջատումը։ Մուսավաթականները հակված էին դեպի Թուրքիան և պատրաստ էին աջակցելու Անդրկովկասում Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը։ Դաշնակցականները ցանկանում էին պատերազմում Անտանտի երկրների հաղթանակը՝ հուսալով, որ այն կնպաստի Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելուն։ Անդրկովկասյան կոմիսարիատը կապ հաստատեց Հյուսիսային Կովկասի սպիտակգվարդիական ուժերի հետ, մերձեցավ Անտանտին։ Անդրկոմիսարիատի և Թուրքիայի միջև 1917 թվականի դեկտեմբերի 5-ին կնքվեց Երզնկայի զինադադարը։ Ռուսական զորքը սկսեց լքել Կովկասյան ռազմաճակատը և Անդրկովկասյան կոմիսարիատը չխանգարեց դրան։ Կովկասյան ռազմաճակատի մերկացումից, ինչպես նաև Անդրկովկասյան կոմիսարիատի ներսում եղած տարաձայնություններից օգտվելով՝ թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 1918 թվականի հունվարի 28-ին արշավեց Անդրկովկաս։ Անդրկովկասյան կոմիսարիատը չկազմակերպեց դիմադրությունը և հրաման տվեց թշնամու գերակշիռ ուժերի դիմաց նահանջել։ Թուրքական զորքերը գրավեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը։ Ռազմաճակատը պահում էին և թուրքական զինվորներին դիմադրում միայն հայկական 17000-անոց զորքերը։ Վրացական զորքերը հեռու էին ծավալվող ռազմական գործողությունների թատերաբեմից։ Այս պայմաններում Անդրկովկասի վիճակը ծանրացավ։

1918 թվականի փետրվարի 10-ին Թիֆլիսում ստեղծվեց իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան սեյմը, որը շուտով վերացրեց Անդրկովկասյան կոմիսարիատը և հռչակեց Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը.

Պատմություն խմբագրել

Անդրկովկասյան կոմիսարիատի կազմավորում խմբագրել

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը 4-րդ Պետդումայի պատգամավորներից ձևավորեց Անդրկովկասի կառավարման հատուկ մարմին՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտեն (ОЗАКОМ)[1][2]։

Հոկտեմբերյան զինված ապստամբության արդյունքում ժամանակավոր կառավարության տապալումից հետո, 1917 թվականի նոյեմբերի 11-ին (24), Թիֆլիսում տեղի ունեցավ Անդրկովկասում տեղական ինքնակառավարման կազմակերպման խորհրդակցություն, որտեղ որոշվեց ստեղծել «Անդրկովկասի անկախ կառավարություն»՝ «Անդրկովկասյան կոմիսարիատ»։ Խորհրդակցությանը մասնակցում էին բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտեի տարածաշրջանային և Թիֆլիսի խորհուրդները, Կովկասյան ճակատի հրամանատարը, դաշնակիցները (Կովկասյան բանակի շտաբին կից բրիտանական և ֆրանսիական ռազմական գործակալները ) և ԱՄՆ հյուպատոսը։ Հավաքվածները հրաժարվեցին ճանաչել Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի իշխանությունը։ Բոլշևիկյան կուսակցության ներկայացուցիչները, որոնք խորհրդակցությանը փոքրամասնություն էին կազմում, հրապարակեցին դրա կազմակերպիչներին դատապարտող դեկլարացիա և լքեցին խորհրդակցությունը։ Անդրկովկասյան կոմիսարիատի դեկլարացիայում նշվում էր, որ այն գործելու է «միայն մինչև Համառուսաստանյան հիմնադիր ժողովի գումարումը, իսկ դրա գումաման անհնարինության դեպքում... մինչև Անդրկովկասյան և Կովկասյան ճակատի Հիմնադիր ժողովի անդամների համագումարը»։

Կոմիսարիատում հաստիքները բաշխվել էին ազգային սկզբունքներով։ Հիմնական նախարարությունները՝ ներքին գործերի, ռազմական, գյուղատնտեսության, գտնվում էին վրացի մենշևիկների ձեռքում։ Մնացածը ղեկավարում էին «Մուսավաթ»-ի և «Դաշնակցության» ներկայացուցիչները, ընդ որում պահպանվել էր պարիտետի սկզբունքը, ըստ որի՝ մենշևիկյան նախարարի օրոք դաշնակցականներն ու մուսավաթականները եղել են ընկերներ (օգնականներ) և հակառակը։ Կոմիսարիատի քաղաքականությունը որոշվում էր երեք ազգային խորհուրդներով (հայկական, վրացական և մուսուլման), որոնց ներկայացուցիչները հանդիսանում էին միջէթնիկ խորհրդի անդամներ, որոնք համակարգող գործառույթներ էին կատարում։ Ազգամիջյան խորհուրդը գլխավորում էր վրացի մենշևիկ Նոյ Ռամիշվիլին։

Անդրկովկասյան կոմիսարիատն իր հիմնական խնդիրն է հռչակել անիշխանության վերացումը և բոլշևիկյան Ռուսաստանի դեմ պայքարը։ Անդրկովկասի ժողովուրդներին ուղղված կոմիսարիատի դիմումում ասվում էր, որ այն իրեն համարում է ժամանակավոր իշխանություն և մտադիր է իր գործունեությունն ուղղել ամենահրատապ խնդիրների լուծմանը՝ պարենային, հողային, ֆինանսական և այլն։ Նրանք նաև խոստացել էին անհապաղ զինադադար կնքել ռազմաճակատում և կարգավորել ազգային հարաբերությունները։

Դեկտեմբերի 16-ին (29) Անդրկովկասյան կոմիսարիատն ընդունեց «Հողային բարեփոխումների կանոնակարգ», որը մշակվել էր դեռևս ժամանակավոր կառավարության կողմից։ Կանոնակարգի համաձայն՝ նորմը գերազանցող մասնավոր հողատարածքները, ինչպես նաև պետական և եկեղեցական հողերը պետք է փոխանցվեին հատուկ հողային կոմիտեներին[3]։

Ռազմաքաղաքական իրավիճակ խմբագրել

1917 թվականին Ռուսաստանում և Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները չէին կարող չազդել Կովկասի բանակի մարտունակության վրա։ Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը, փորձելով հակազդել զինվորական կարգապահության անկմանը, փորձարկեց ազգային ռազմական կազմավորումների ստեղծումը։ 1917 թվականի հուլիսի կեսերին Կովկասյան ռազմաճակատում հայկական գումարտակները տեղակայվեցին հրաձգային գնդերի մեջ, որից հետո միավորվեցին բրիգադների։ Հոկտեմբերի վերջին Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի պետի հրամանով հիմք դրվեց ապագա մեկ միասնական զորամիավորման՝ Հայկական կամավորական կորպուսի ձևավորմանը[4]։ Այդ ժամանակ էլ սկսվեց վրացական կորպուսի հավաքագրումը[1], դեկտեմբերին մուսուլմանական ազգային կոմիտեն սկսեց Ելիզավետպոլի (Գյանջա) շրջանում ձևավորել իսլամական կորպուսի առաջին գնդերը։

Դեկտեմբերի 5-ին (18) կնքվեց Երզնկայի զինադադարը Օսմանյան կայսրության և Անդրկովկասյան կոմիսարիատի միջև՝ ի դեմս ռազմաճակատի հրամանատար Մ. Ա. Պրժևալսկու, որը նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում։ Դեկտեմբերի 6-ին (19) Անդրկովկասյան կոմիսարիատը որոշեց «հնարավորության դեպքում զորացրել բանակը», «ա նշել է խորհրդային հետազոտող Ա. Ստեկլովը՝ «Ազգային միավորների ձևավորումը համընկնում էր ազգային կուսակցությունների շահերին, որոնք միմյանց զգայնացնել» առանձին զորամասեր, զինել ազգային կազմավորումները և ստեղծել «հատուկ մարմին՝ բոլշևիկների դեմ պայքարը ղեկավարելու համար»։ Ինչպեսհետ դաշինք էին կազմում իդեմս Անդրկովկասյան կոմիսարիատի, քանի որ նրանցից յուրաքանչյուրը հասկանում էր ստեղծված դաշինքի փխրունությունը՝ կապված ազգային մեկուսացման աճող միտումների հետ»[5]։

Թուրքերի հետ զինադադարի մասին լուրը հանգեցրեց ռազմաճակատից զինվորների զանգվածային դուրս գալուն։ Անդրկովկասյան կոմիսարիատը որոշում կայացրեց զինաթափել ռազմաճակատից դուրս եկող ստորաբաժանումները, ինչը ծայրահեղ բացասական արձագանք առաջացրեց զենքը հանձնել չցանկացող զորամասերում և ի վերջո հանգեցրեց բախումների[1]։ Կովկասյան տարածաշրջանային բանակի երկրորդ համագումարը, որը տեղի ունեցավ Թիֆլիսում 1917 թվականի դեկտեմբերի 23-ին (1918 թվականի հունվարի 5-ին), որոշեց, որ ստորաբաժանումները պետք է վերադառնան հայրենիք՝ զենքերը ձեռքներին՝ տեղում բանվորա-գյուղացիական կարմիր գվարդիա ստեղծելու համար։ Համագումարում մեծամասնություն ստացած բոլշևիկները և ձախ սոցիալիստ հեղափոխականները որոշում ընդունեցին, որով հրաժարվում էին ճանաչել Անդրկովկասյան կոմիսարիատի իշխանությունը։ Որոշվեց նաև լիովին աջակցել խորհրդային իշխանությանը Անդրկովկասում և ընտրվեց նոր Տարածաշրջանային բանակային խորհուրդ (բոլշևիկյան-ձախ էսեռական)։ Երբ պատվիրակների մեծամասնությունը հեռացավ, մենշևիկները, էսեռները և դաշնակները, Թիֆլիսի խորհրդի աջակցությամբ, այդ որոշումը հայտարարեցին ոչ լեգիտիմ, մինչդեռ համագումարում ընտրված Տարածաշրջանային բանակային խորհուրդը ստեղծեց իր գործադիր մարմինը՝ Բանակի Ռազմահեղափոխական կոմիտեն, որն առաջարկում էր ստեղծել Ռազմահեղափոխական կոմիտե զորամասերում և կայազորներում՝ տեղական իշխանությունները գրավելու համար[1]։

Բաքվում տագնապով էր ընդունվել գեներալ Պրժևալսկու հրամանը՝ զինաթափել և ցրել ռուսական զորամասերը և ստեղծել ազգային ստորաբաժանումներ։ Ինչպես գրել է «Бакинский рабочий» թերթը, «Գեներալ Պրժևալսկու հրամանը, որը գրվել էր Կովկասի կոմիսարիատի, ազգայնական անջատողականների թելադրանքով, ոչ միայն բացում է ռազմաճակատը տեղական թշնամու դեմ, այլև ստեղծում էր անհավատալի անարխիա երկրի ներսում։ Ռուսական միացյալ բանակի լուծարումը և ազգային կորպուսի ստեղծումը հարված էր հասցնում ոչ միայն ռուսական հեղափոխությանը, այլև վտանգի տակ էր դնում կովկասյան ժողովուրդների գոյությունը»[6]։ Անդրկովկասյան կոմիսարիատի գործողությունները ստիպեցին Խորհրդային Ռուսաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդին դեկտեմբերի 6-ին (19) Բակսովետի (Բաքվի բանվորների և զինվորների պատգամավորների խորհրդի) նախագահ նշանակել Ստեփան Շահումյանին որպես Կովկասում արտակարգ կոմիսար։ Շահումյանին հանձնարարվել էր ոչ միայն Անդրկովկասում հաստատել խորհրդային իշխանություն, այլ նաև լուծել թուրքական Հայաստանի հարցը և «Թուրքիային որպես ռազմաքաղաքական գործոն բացառել Անդրկովկասից»[6]։

Անդրկովկասյան կոմիսարիատում բարձր պաշտոններ զբաղեցրած Վրաստանի ազգային խորհրդի ղեկավարները վախենում էին Թիֆլիսում բոլշևիզացված ստորաբաժանումների հայտնվելուց, որոնք կարող էին արմատապես ազդել քաղաքական իրավիճակի վրա։ Անդրկովկասյան կոմիսարիատի նախագահ Եվգենի Գեգեչկորին հրամայեց Թիֆլիսը փակել ռազմաճակատը լքող զորքերի համար։ Այդ նպատակով փակվել է Նավթլուղ հանգուցային կայարանը, որով կապ էր պահպանվում Կովկասյան ռազմաճակատի հետ, իսկ ռազմաճակատից եկող զինվորական գնացքները ուղարկվում էին Կարայազի հանգուցային կայարանով[1]։ Թիֆլիսում հայտարարվեց ռազմական դրություն և հեղափոխական տրամադրվածությամբ ստորաբաժանումները սկսեցին վտարվել քաղաքից։ Անդրկովկասյան կոմիսարիատի ուժերը հարձակում էին կազմակերպել Թիֆլիսի զինանոցի վրա, որի արդյունքում այն գրավվել էր վրացական ստորաբաժանումների կողմից։ Զինանոցի կորուստը տեղի բոլշևիկներին զրկել էր հեղափոխական ստորաբաժանումների զենքի հիմնական աղբյուրից։ Հետագայում բոլշևիկներին դուրս էին հանել Թիֆլիսի ավիացիոն դպրոցից, որն ամբողջությամբ զինաթափվել էր[1]։

Դեկտեմբերին Անդրկովկասյան կոմիսարիատի և Կովկասյան բանակի մարզային խորհրդի աջակցությամբ Կովկասյան ճակատի շտաբի առաջարկով սկսվեց առանձին ստորաբաժանումների մուսուլմանացումը։ Համապատասխան հրամանը հայտնվել էր դեկտեմբերի 18-ին (31)։ Նույն օրը Անդրկովկասյան կոմիսարիատը հայտարարեց նոր բանակի ստեղծման մասին, որի մեջ մտնում էր մուսուլմանական կորպուսը։ Անդրկովկասի իսլամադավան բնակչության կորպուսի կազմավորումը պաշտոնապես մեկնարկեց հաջորդ օրը՝ համաձայն Կովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար, գեներալ Պրժևալսկու թիվ 155 հրամանի[1]։ Ստեղծվող մուսուլմանական կորպուսի հրամանատար նշանակվեց գեներալ-լեյտենանտ Ա. Շիխլինսկին[7]։

Թուրքական ազգային ստորաբաժանումներին զինելու համար, որոնց ձևավորումը ձեռնարկել էր Մուսուլմանների ազգային կոմիտեն, պահանջվում էր մեծ քանակությամբ զենք և քանի որ հիմնական ռազմական պահեստները գտնվում էին Թիֆլիսում և Սարիղամիշում, մուսուլմանները դուրս մնացին զենքի և ռազմական ունեցվածքի բաժանումից[8]։ Այդ պատճառով էլ մուսուլման ղեկավարները հեռացող ստորաբաժանումների լիակատար զինաթափման եռանդուն կողմնակիցներն էին։ Դա սկսվեց Ելիզավետպոլում (Գյանջա), որտեղ տեղական իշխանությունները օգտագործեցին առաջին Թաթարական հեծելազորային գունդը վրացի սպաների հրամանատարությամբ[6]՝ զինաթափելու 219-րդ պահեստային գունդը, որի զգալի մասը կազմում էին հայերը և ռուսները[1]։

Արդյունքում, հենց դրանից էլ Ելիզավետպոլում սկսվեցին ազգամիջյան բախումներ[Նշում 1][9]։

Վրաստանի Ազգային խորհրդի և Մուսուլմանների ազգային կոմիտեի շահերի համընկումը կարևոր դեր խաղաց դուրս բերվող զորքերի զինաթափումը սկսելու որոշման գործում։ Վրացի առաջնորդները, չցանկանալով կիսել իրենց վերահսկողության տակ գտնվող զենքն ու ռազմական ունեցվածքը, փաստացի համաձայնեցին, որ Մուսուլմանների ազգային կոմիտեն ինքնուրույն իրականացնի զինաթափում և զենքի առգրավում չվերահսկվող ստորաբաժանումներից[1]։ 1918 թվականի հունվարի 6-ին (19), Սովետների կովկասյան տարածաշրջանային կենտրոնի նախագահության նախագահ Նոյ Ժորդանիայի կողմից ստորագրված, հետևյալ բովանդակությամբ հեռագիր ուղարկվեց բոլոր տեղական սովետներին՝ «Աշխատավորների, զինվորականների և գյուղացիների պատգամավորների Խորհրդի տարածաշրջանային կենտրոնը որոշել է առաջարկել բոլոր խորհուրդներին՝ միջոցներ ձեռնարկել նահանջող ստորաբաժանումներից զենքը վերցնելու ուղղությամբ և յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկացնել Տարածաշրջանային կենտրոնին»[1]:

1918 թվականի հունվարին Անդրկովկասյան երկաթուղու Դելիարի, Աղստաֆայի, Շամքորի, Ախթագլիայի և այլ կայարաններում (Թիֆլիս-Բալաջարի հատված), ինչպես նաև Խաչմասի կայարանում (Բաքու-Դերբենտ հատված) տեղի ունեցան արյունալի բախումներ[1]։ Ամենալայնածավալ և արյունալի բախումը տեղի էր ունեցել Շամխորի կայարանի տարածքում, որտեղ հունվարի 9-12-ը (22-25) թաթար զինված ջոկատների ձեռքով սպանվել էին մոտավորապես 2 հազար զինվոր, վիրավորվել մի քանի հազարը։ Նահանջող զորքերից առգրավվել էր ավելի քան 30 հրանոթ, շուրջ 100 գնդացիր և 12 հազար հրացան[10][3]։ Ըստ Վ. Մ. Մուխանովի, Շամխորի դեպքերը նպաստեցին, որ Անդրկովկասում իրավիճակը անկայունանա, որի ֆոնին էլ հայ-թաթարական բախումները դարձան գրեթե ամենօրյա[1]։

1918 թվականի մարտին, ստանալով Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի կնքման և պատերազմից Ռուսաստանի դուրս գալու մասին լուրը, Հայոց ազգային խորհուրդը նույնպես օրակարգում դրեց Պարսկաստանից Ալեքսանդրապոլի միջոցով Ռուսաստան վերադարձող ռուս զինվորների զինաթափման հարցը, միայն Զորավար Անդրանիկը ռուս-հայկական բարեկամությանը նվիրված իր կրքոտ ելույթով ստիպեց նրանց հրաժարվել այդ մտադրությունից[1]։

1918 թվականի հունվարին ռուսական զորքերը լքեցին ռազմաճակատը։ Այդ ընթացքում թուրքական 3-րդ բանակին (45-50 հազար զինվորական) դիմակայում էին հայկական և վրացական կորպուսները։ Դեռևս իր կազմավորումը չավարտած հայկական կորպուսը պետք է պաշտպաներ 400 կմ երկարությամբ ճակատը՝ Կելկիտից մինչև Երզնկա և Խինիսից մինչև Վան։ Վրացական կորպուսի զորքերը պետք է տեղակայվեին հայկական դիրքերից հյուսիս և զբաղեցնեին Գյումուշխանա-Տրապիզոն գիծը[11]։ Հունվարի 30-ին (փետրվարի 12-ին), իսլամադավան բնակչությանը հայերի ջարդերից պաշտպանելու պատրվակով, թուրքերը վերսկսեցին ռազմական գործողությունները[12]։

Ազգային քաղաքականություն խմբագրել

Անդրկովկասյան կոմիսարիատն իր գործունեության գրեթե առաջին օրերից բախվել է ազգամիջյան հակամարտությունների։ Իրավիճակը հատկապես վատթարացավ 1918 թվականի հունվարին, երբ Երևանի և Ելիզավետպոլի նահանգներում գրեթե ամեն օր սկսվեցին լայնածավալ բախումներ կովկասյան թաթարների ու հայերի միջև և տեղի ունեցան մուսուլմանաբնակ և հայաբնակ գյուղերի, սննդի և զենքի պահեստների և նույնիսկ երկաթուղային կայարանների առաջին հրկիզումները։ Իրավիճակի վատթարացմանը նպաստել էր Անդրկովկասյան երկաթուղով անցնող ռազմական գնացքներից առգրավված զենքով իսլամադավան բնակչությանը զինելու պատճառով։ Թուրքիան բացասական դեր էր խաղացել Անդրկովկասում էթնիկ հակամարտությունների սրման գործում, որի ներկայացուցիչները ակտիվ քարոզարշավ էին իրականացնում իսլամադավան բնակչության շրջանում[1]։

1917 թվականի դեկտեմբերին Անդրկովկասյան կոմիսարիատը դեկրետ հրապարակեց «Անդրկովկասում զեմստվոներ ներմդնելու մասին»։ Ըստ այդ փաստաթղթի, Անդրկովկասի ողջ տարածքը բաժանվել է զեմստվոների, «որոնցում չէր առաջանում վարչական սահմանների վերաբաշխման հարց» և նրանց, որոնցում Անդրկովկասի կոմիսարիատը պատրաստվում էր իրականացնել «վարչական սահմանների վերաբաշխում վիճելի նահանգներում և գավառներում (օկրուգներ) մեկամսյա ժամկետում»։ Այդ առաջարկները կյանքի կոչելու համար նախատեսվում էր հաշվի առնել հայկական, վրացական և մուսուլմանական ազգային խորհուրդների կարծիքը։ Վարչական սահմաններով անվիճելի էին ճանաչվել Բաքվի նահանգը, Դաղստանի մարզը, Զակատալայի օկրուգը, Արեշի և Նուխիի գավառները։ Էրիվանի նահանգը, Ելիսավետպոլի, Ղազախի, Ջևանշիրի, Շուշիի, Զանգեզուրի, Կարյագինի և Բորչալինի գավառները վարչական սահմանների առումով վիճելի էին համարվում[6]։

Անդրկովկասյան սեյմի գումարում խմբագրել

1918 թվականի հունվարի 5-ին (18) Պետրոգրադում իր աշխատանքները սկսեց Հիմնադիր ժողովը, որի մեծամասնությունը մենշևիկների և էսէռների ներկայացուցիչներ էին։ Պատգամավորների մեծամասնությունը հրաժարվեց ճանաչել խորհրդային իշխանությունը և Սովետների Համառուսաստանյան Երկրորդ համագումարի հրամանագրերը։ Դրան ի պատասխան բոլշևիկները ցրեցին Հիմնադիր ժողովը։ Անդրկովկասյան կոմիսարիատը, որն աջակցում էր Հիմնադիր ժողովին, բացահայտ թշնամական դիրք ընդունեց բոլշևիկների նկատմամբ և նույնպես չճանաչեց խորհրդային իշխանությունը։ Ազգային խորհուրդների հետ մի շարք խորհրդակցություններից հետո Անդրկովկասյան կոմիսարիատը որոշեց որպես Անդրկովկասի օրենսդիր մարմին Անդրկովկասի սեյմի նիստ հրավիրել։ Անդրկովկասյան սեյմի կազմում ընդգրկված էին Անդրկովկասից Սահմանադիր ժողովում ընտրված պատգամավորները։ Ն. Չխեիձեն դարձավ Սեյմի նախագահ։

Մարտի 26-ին Սեյմն ընդունեց Անդրկովկասյան կոմիսարիատի հրաժարականը և ձևավորեց Անդրկովկասյան ժամանակավոր կառավարություն, ապրիլի 22-ին հռչակվեց Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ստեղծումը[13], որը մայիսի վերջին տրոհվեց անկախ հանրապետությունների՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան[3]։

Կառավարության կազմ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Борян Б. А., Армения, международная дипломатия и СССР, т. 1, М.-Л., 1928. Կ. Խուդավերդյան

Նշումներ խմբագրել

  1. В подвергшемся мусульманизации 219-м запасном пехотном полку, расквартированном в губернской столице, армянские солдаты не пожелали сдавать оружие мусульманам. В результате в ходе силового разоружения нескольких рот армянские солдаты ушли в армянскую часть города, где среди мирного населения началась паника. Армяне начали покидать Елизаветполь, в то время как азербайджанцы, наоборот, устремились в город, что привело к многочисленным кровавым столкновениям между азербайджанцами и армянами, остановить которые удалось только к 22 декабря 1917 (4 января 1918 года)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Муханов, 2019
  2. А. А. Шахбазян Армения. Разд. Исторический очерк: Армения в 20 в. // Большая Российская Энциклопедия. — 2004. — ISSN 5852703206. Архивировано из первоисточника 13 Հուլիսի 2020.
  3. 3,0 3,1 3,2 М. В. Волхонский Закавказский комиссариат // Большая Российская Энциклопедия. — 2004. — ISSN 5852703206. Архивировано из первоисточника 12 Հունիսի 2020.
  4. Арутюнян, 1971, էջ 324—327
  5. Стеклов А. Армия Мусаватского Азербайджана. — Баку, 1928, с. 4
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Гасан Азиз оглы Гасанов. На пути к первой республике. Очерки истории Азербайджана с февраля 1917 года до мая 1918 года. Баку, Çaşıoğlu, 2016, 500 стр». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  7. Мехман Сулейманов. Армия Азербайджана (1918—1920). — Баку, 1998, с. 32
  8. Стеклов А. Армия Мусаватского Азербайджана. — Баку, 1928, с. 15—16
  9. В.М. Муханов Кавказ в революционную пору. К истории Закавказья в 1917-м — первой половине 1918 г. // Кавказ в переломную эпоху (1917-1921 гг.) / М.А. Колеров. — Москва, 2019. — С. 35—36. — 360 с. — ISBN 978-5-905040-47-4
  10. Базанов, 2014, էջ 218—220
  11. Г.Г. Корганов Положение армии на фронтах после ухода русских войск // Участие армян в мировой войне на Кавказском фронте (1914-1918 гг). — Москва, 2018. — С. 76—77. — 187 с.
  12. Телеграмма командующего турецкими армиями на Кавказе Вехиб-Паши о переходе турецких войск в наступление. 30 января 1918 г. // В. М. Муханов. Кавказ в революционную пору. К истории Закавказья в 1917-м — первой половине 1918 г. // Кавказ в переломную эпоху (1917—1921 гг.) / М. А. Колеров. — Москва, 2019. — С. 237—239. — 360 с. — Արխիվացված 2021-08-31 Wayback Machine ISBN 978-5-905040-47-4.
  13. Янис Шилиньш (2018 թ․ ապրիլի 22). «Что и почему нужно знать о месяце существования Закавказской республики». Rus.lsm.lv.
  14. Г. В. Пипия ГЕРМАНСКИЙ ИМПЕРИАЛИЗМ В ЗАКАВКАЗЬЕ В 1910—1918 ГГ. Утверждено к печати Институтом востоковедения АН СССР, издательство «Наука», 1977
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 399  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։