Անդրե Օնանա (ֆր.՝ André Onana, ապրիլի 2, 1996(1996-04-02)[1][2][3], Centre, Կամերուն), կամերունցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Այաքսի և Կամերունի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։

Անդրե Օնանա
André Onana
Օնանան Այաքսի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Կամերուն Կամերուն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 2, 1996(1996-04-02)[1][2][3] (28 տարեկան)
Ծննդավայր Centre, Կամերուն
Հասակ 187 սմ
Քաշ 93 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Այաքս
Համար 24
Պատանեկան կարիերա
2006-2010 Կամերուն Սամուել Էտո'Օ-ի ակադեմիա
2010-2015 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Նիդերլանդներ Յոնգ Այաքս 39 (0)
2016-ներկա Նիդերլանդներ Այաքս 67 (0)
Ազգային հավաքական
2016-ներկա Կամերուն Կամերուն 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 20-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 20-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Այաքս խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Օնանան սկսել է Սամուել Էտո'O-ի ակադեմիայում[5]։ 2010 թվականին միացավ Բարսելոնայի երիտասարդական թիմին[6]։ 2015 թվականի հունվարին կամերունցին 3 տարվա պայմանագիր կնքեց Այաքսի հետ[7][8][9]։ Իր առաջին հանդիպումը ակումբի երկրորդ թիմի կազմում նշեց փետրվարի 9-ին՝ Ախիլես '29-ի դեմ խաղում[10]։ Իր դեբյուտը Այաքսի կազմում նշեց 2016 թվականի օգոստոսի 20-ին՝ Վիլեմ II-ի դեմ խաղում[11]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի Պանատինաիկոսի դեմ խաղում[12]։ 2016-17 մրցաշրջանում Օնանան անցկացրեց 46 հանդիպում բոլոր մրցաշարերում[13]՝ բաց թողելով 36 գնդակ և 21 խաղում պահելով իր դարպասը անառիկ, իսկ Այաքսը հասավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ[14][15], որտեղ 2-0 հաշվով պարտվեց Մանչեսթեր Յունայթեդին[16][17]։

2017 թվականի մայիսին Օնանան երկարաձգեց իր պայմանագիրը Այաքսի հետ մինչև 2021 թվականը[18][19]։

Միջազգային կարիերա խմբագրել

Օնանան ներկայացրել է Կամերունը երիտասարդական հավաքականներում։ Կամերունի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հոկտեմբերին՝ Նիգերիայի դեմ խաղի համար, սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[20]։ Ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Գաբոնի դեմ ընկերական խաղում[21]։ 2017 թվականին Օնանան Կամերունի կազմում մասնակցեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[22][23][24], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[25], իսկ Կամերունը դուրս մնաց խմբային փուլից[26]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[27]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յոնգ Այաքս 2014–15 Էրստե Դիվիզի 13 0 13 0
2015–16 24 0 24 0
2016–17 2 0 0 0
Ընդհանուր 39 0 0 0 0 0 0 0 39 0
Այաքս 2016–17 Էրեդիվիզի 32 0 0 0 14 0 46 0
2017–18 33 0 1 0 4 0 38 0
2018–19 2 0 0 0 4 0 6 0
Ընդհանուր 67 0 1 0 22 0 0 0 90 0
Կարիերայի ընդհանուր 106 0 1 0 22 0 0 0 129 0

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[27]

Կամերուն
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 1 0
2018 2 0
Ընդհանուր 4 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Այաքս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Cameroon - A. Onana - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Scout Report: Andre Onana | Ajax's Highly Regarded Goalkeeper • Outside of the Boot». outsideoftheboot.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «Andre Onana - Ajax' latest sweeper-keeper extraodinaire — Ajax Daily». Ajax Daily (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 12. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «Ajax signs Andre Onana». Ajax (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «André Onana signs for Ajax | FC Barcelona». FC Barcelona (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  9. «Barca's Onana makes immediate Ajax switch». FourFourTwo (անգլերեն). 2015 թ․ հունվարի 14. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  10. «Ajax Amsterdam U21 - Achilles '29, Feb 9, 2015 - Keuken Kampioen Divisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  11. «Ajax Amsterdam - Willem II Tilburg, Aug 20, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  12. «Panathinaikos Athens - Ajax Amsterdam, Sep 15, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  13. «Andre Onana | Football Stats | Ajax | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  14. UEFA.com. «UEFA Europa League - Ajax-Man. United». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  15. «Ajax 0-2 Manchester United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  16. «Ajax Amsterdam - Manchester United, May 24, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  17. 17,0 17,1 Steinberg, Jacob (2017 թ․ մայիսի 24). «Manchester United beat Ajax 2-0 to win Europa League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  18. «Onana commits future to Ajax until 2021». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  19. «Onana signs Ajax renewal until 2021». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  20. «Nigeria - Cameroon, Oct 11, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  21. «Cameroon - Gabon, Sep 6, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  22. FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - Cameroon - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  23. «Clinton N'Jie dropped from Cameroon squad for Confederations Cup». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  24. «Onana named in Cameroon's FIFA Confederations Cup squad». African Football. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  25. FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Players - Andre Onana - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
  26. FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Groups - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  27. 27,0 27,1 «André Onana». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Օնանա» հոդվածին։