Անդրե Լամոլյա Ագրա Գոմես (անգլ.՝ André Lamoglia Agra Gomes, օգոստոսի 4, 1997(1997-08-04)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[2]), բրազիլացի դերասան, որն առավել հայտնի է Բրազիլիայի Disney Channel«Juacas» հեռուստասերիալում կատարած Ռաֆայել Սմորի, Լատինամերիկյան Disney Channel-ի «Բիա» հեռուստասերիալում կատարած Լուայի[3] և Նեթֆլիքսի «Էլիտա» հեռուստասերիալում կատարած Իվանի դերերով։

Անդրե Լամոլյա
Ծննդյան թիվ՝օգոստոսի 4, 1997(1997-08-04)[1] (26 տարեկան)
Ծննդավայր՝Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[2]
Քաղաքացիություն՝ Բրազիլիա
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան և կինոդերասան
IMDb։ID 9289143

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում 1997 թվականի օգոստոսի 4-ին։ Նա հասկացել է, որ ցանկանում է դերասան դառնալ իր ավագ եղբոր՝ Վիկտոր Լամոլիայի շնորհիվ, որն աշխատում է թատերական հարթակում։ Այդ մասին նա ասել է՝ «Ես խնդրեցի ուղեկցել ինձ, այնտեղ հետաքրքրություն առաջացավ և ծնողներիս խնդրեցի, որ ինձ թատերական դասընթացների տան»[4]։

2015 թվականին Մարսելո Դուքեի հետ բացել է Յութուբյան հեռուստաալիք՝ «Sem Moderação» վերնագրով, որը թեև ունեցել է ընդամենը մեկ հրապարակում և լայն տարածում չի ստացել։ Նա նաև հայտնվել է գովազդներում՝ դառնալով համացանցային ծառայություններ մատուցող ընկերության գովազդային դեմք[5]։ Նույն թվականին հայտնվել է իր առաջին պիեսում՝ խաղալով արքայազնի գլխավոր դերը Խոսե Վիլկերի «Մոխրոտը» պիեսում, այն ցուցադրվել է Բրազիլիայի Իպանեմա թատրոնում՝ դերասանուհի Աննա Ռիտա Չերկեիրայի հետ միասին[6][7]։

2016 թվականին իր առաջին համագործակցությունն է կատարել բրազիլական հեռուստատեսությամբ՝ մասնակցելով «Արդարադատության գաղտնիքները» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի հինգ էպիզոդներից երեքին՝ կատարելով Թոմաս Պաչային՝ վերջերս ամուսնալուծված ընտանիքի երեք դեռահաս երեխաներից մեկին[8][9]։ 2017 թվականին ստացել է հեռուստատեսության մեջ իր առաջին գլխավոր դերը՝ նկարահանվելով Disney Channel-ի բնօրինակ բրազիլական Juacas հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Ռաֆայել Սանտոս Մորեյրա դե Ալկանտարային և Բրագանսային, որը փախչում է ամառային դասընթացից, որը նրան պարտադրել էր իր հայրը, փորձելով ստեղծել սերֆինգի թիմ և գնալ իր երազանքի հետևից[10]։ Իր դերակատարման համար 2019 թվականին ստացել է արական հեռուստատեսային արտիստի անվանակարգ Բրազիլիայի Meus Prêmios Nick մրցանակաբաշխությունում[11]։ Այդ գլխավոր դերը հնարավորություն է տալիս նրան մասնակցել մի քանի բեմադրության՝ նույն տարվա ընթացքում։ Նա նկարահանվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Մեկն ընդդեմ բոլորի» (մարմնավորում է Զևիոյի ընկերոջը սերիալի երկրորդ եթերաշրջանի չորրորդ էպիզոդում, որը կոչվում է «Pais e Filhos»)[12], Կապույտ շենքի հետախույզները (Բորիսի դերը հեռուստասերիալի իններորդ եթերաշրջանի առաջին էպիզոդում, որը կոչվում է «Adéus Bóris»)[13], և Ռոքի պատմությունը[14]։

Նա նաև միացել է «De Novo, Não» (2018)[15] և «Eu Sou Mais Eu» (2019) ֆիլմերի դերասանական կազմին, որտեղ գլխավոր դերակատարումը ունեցել է բրազիլացի ՅուԹյուբյան բլոգեր Կեֆերա Բուխմանը։ Երկրորդ ֆիլմում մարմնավորել է միջնակարգ դպրոցի աշակերտ Վիտորին[16]։

2020 թվականին միացել է Disney Channel-ի լատինամերիկյան Բիա հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի դերասանական կազմին՝ որպես գլխավոր կերպար[17], որտեղ մարմնավորել է Լուանի կերպարը՝ Տիագո (Ռեներ Ֆրեյթաս) մանկության ընկերոջը, որը հյուր է գալիս Բրազիլիայից և հանգրվանում է Կունստում[18]։ Նույն թվականին նկարահանվել է Ջուլիա Բիի իսպանալեզու «Inolvidable» երգի տեսահովակում, որտեղ կատարել է երգչուհու նկատմամբ սիրային հետաքրքրություն տածող տղայի դեր[19]։

2021 թվականին հայտնի է դարձել, որ նկարահանվում է Նեթֆլիքսի «Էլիտա» հեռուստասերիալում, որտեղ կատարում է Իվանի դերը[20][21]։

Բարեգործական նախագծեր խմբագրել

2019 թվականի ապրիլին Disney Channel-ի անունից մասնակցել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում անցկացված National Geographic համաշխարհային արշավին (հայտնի է որպես Nat Geo Run): Նա ոչ միայն աջակցել է նախաձեռնությունը՝ համագործակցելով միջոցառման ներկայացման գործում, այլև մասնակցել է նախագծի շրջանակներում անցկացվող արշավին[22]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2016 Արդարության գաղտնիքները Թոմաս Պաչա երկրորդական դեր
2017 - 2019 Juacas Ռաֆայել Սանտոս պրոտագոնիստ
2017 Մեկն ընդդեմ բոլորի Զեվիոյի ընկերը մասնակցություն
Կապույտ շենքի հետախույզները Բորիս մասնակցություն
Ռոքի պատմություն - մասնակցություն
2020 Բիա Լուան Երկրորդական դեր
2021 Բիա. Աշխարհը խառնվել է Հեռուստաֆիլմ
2022 Էլիտա Իվան Հիմնական կազմ

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դեր Ռեժիսոր
2018 De Novo, Não - Կեֆերա Բյուքման
2019 Ես՝ ես եմ Վիտոր Պեդրո Ամորիմ
Դավաճանը Ֆելիպե Մարկո Բելոչիո

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

Տարի Անվանում Դեր Արտիստ
2020 «Inolvidable» Ջուլիա Բիին սիրահարված տղա Ջուլիա Բի

Սկավառակագրություն խմբագրել

Սաունդրեքներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.adorocinema.com/personalidades/personalidade-808468/
  2. 2,0 2,1 2,2 https://www.metropoles.com/celebridades/ator-brasileiro-e-escalado-para-5a-temporada-de-elite
  3. «Juacas, una serie llena de aventuras de surf llega el 03 de julio». Diario Correo (իսպաներեն). 12 de junio de 2017. Վերցված է 8 de abril de 2019-ին.
  4. «André Lamoglia e galã da tv e logo mais estreará nas telonas». febreteen (պորտուգալերեն). Վերցված է 2019-19-03-ին.
  5. «Se ñao gostar, quero sair sem pagar multa». google (պորտուգալերեն). Վերցված է 8 de abril de 2019-ին.
  6. «Արխիվացված պատճենը». encenese (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 4 de abril de 2019-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. «Արխիվացված պատճենը». teatroemcena (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 8 de abril de 2019-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. «Segredos de Justiça: marido encontra perfil virtual da mulher e quer terminar». globo (պորտուգալերեն). Վերցված է 8 de abril de 2019-ին.
  9. «'Segredos de justiça' volta com Nívea Maria suprindo desejos sexuais pela internet». globo (պորտուգալերեն). Վերցված է 8 de abril de 2019-ին.
  10. «Արխիվացված պատճենը». popstar (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2019-19-03-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  11. «Marina Ruy Barbosa e mais famosos brilham no Meus Prêmios Nick». revistaquem.globo.com (պորտուգալերեն). 16 de octubre de 2019. Վերցված է 31 de octubre de 2019-ին.
  12. «1 contra todos, full cast». imdb (անգլերեն). Վերցված է 8 de abril de 2019-ին.
  13. «André Lamoglia». imdb (անգլերեն). Վերցված է 8 de abril de 2019-ին.
  14. «Արխիվացված պատճենը». terra (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019-29-03-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  15. «André Lamoglia é o gato do novo filme da Kéfera, "De Novo Não". Conheça!». purebreak (պորտուգալերեն). Վերցված է 2019-28-03-ին.
  16. Annes, Leticia (29 de Agosto se 2018). «Արխիվացված պատճենը» (Portugués). Online. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 29 de marzo de 2019-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Disney Channel lança música tema da novela 'Bia'». allpopstuff.com (պորտուգալերեն). Վերցված է 8 de mayo de 2019-ին.
  18. «Te anticipamos la nueva temporada de Bia». lunateen.com (իսպաներեն). Վերցված է 17 de marzo de 2020-ին.
  19. «Արխիվացված պատճենը». tvteens (պորտուգալերեն). 9 de octubre de 2020. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 3 de febrero de 2021-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  20. Gómez, Por Fran (2022 թ․ մարտի 14). «¿Quién es André Lamoglia, el nuevo fichaje de 'Élite' (Netflix) para su quinta temporada?». Men's Health (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 13-ին.
  21. ElPais. «André Lamoglia, un exchico Disney habla de su incorporación a la serie "Elite" de Netflix». Diario EL PAIS Uruguay (spanish). Վերցված է 2022 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. KMZero, Guía. «Nat Geo Run convocó a más de 6000 corredores en Buenos Aires». GuiaKmZero (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել