Անդրեյ Պլավկա (չեխ․՝ Andrej Plávka, նոյեմբերի 18, 1907(1907-11-18)[1], Լիպտովսկա Սիելնիցա, Լիպտովսկի Միկուլաշ, Ժիլինայի շրջան - հուլիսի 11, 1982(1982-07-11)[1], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ բանաստեղծ։

Անդրեյ Պլավկա
Ծնվել էնոյեմբերի 18, 1907(1907-11-18)[1]
ԾննդավայրԼիպտովսկա Սիելնիցա, Լիպտովսկի Միկուլաշ, Ժիլինայի շրջան
Վախճանվել էհուլիսի 11, 1982(1982-07-11)[1] (74 տարեկան)
Վախճանի վայրԲրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
ԳերեզմանSlávičie údolie cemetery
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Քաղաքացիություն Հունգարիայի թագավորություն և  Չեխոսլովակիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Անդրեյ Պլավկան ծնվել է 1907 թվականին Լիպտովսկա Սիելնիցայում, կաշեգործի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1931-1945 թվականներին եղել է «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի» անդամ։

 
Սլովակյան մատրիցա կոմիտեն Կանտորսկա դոլինայում (ձախից՝ Վլադիմիր Ռեյսել, Պավոլ Պաշկա, Անդրեյ Պլավկա և Շտեֆան Հավիար)

Ստեղծագործական ուղի խմբագրել

Պլավկայի առաջին բանաստեղծական ժողովածուներն են «Գիշերներից և առավոտներից» (1928) և «Ճանապարհի քամին» (1940)։ «Լիպտովի երեք ճյուղ» (1942) ժողովածուում փառաբանում է աշխատավոր գյուղացուն, ժողովրդի հոգու տոկունությունը։ 1944 թվականին Սլովակյան ժողովրդական ապստամբության մասնակից Պլավկան գովերգում է ապստամբների հերոսականությունը «Կրակը լեռներում» (1947) ժողովածուի և «Երեք հոսանք» (1954) պոեմի մեջ՝ գրված ժողովրդական հերոսական էպոսի ավանդույթներով։ «Դալար ճյուղ» (1950) պոեմում բանաստեղծը ի պաշտպանություն խաղաղության իր ձայնն է բարձրացրել ընդդեմ պատերազմի նոր հրձիգների։ Պլավկայի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում բնանկարային լիրիկան։ Նրա վերջին տարիների ստեղծագործությունները ընդգրկվել են «Իմ հայրենիքը» (1953), «Կյանքի փառքը» (1955), «Լիպտովյան սրինգ» (1957), «Լեռնային սոճուտ» (1958), «Խոստովանություն» (1960), «Արմավենի և մայրի» (1961) ժողովածուներում։ Պլավկայի արձակ ստեղծագործություններից են «Պավելի կոչը» (1941) վեպը, «Պետր Հյուգանի վերադարձը» (1949) և «Յոթնյակը» (1952) պատմվածքների ժողովածուները, Խորհրդային միություն կատարած ճանապարհորդության մասին գրված «Երջանիկ մարդկանց երկրում» (1952) և «Ռումինական գարուն» (1954) գրքերը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն