Անդրեյ Կիսկա
Անդրեյ Կիսկա (սլովակ.՝ Andrej Kiska, փետրվարի 2, 1963[1][2], Poprad, Չեխոսլովակիա), սլովակ պետական, քաղաքական գործիչ։ 2014 թվականի մարտի 29-ից Սլովակիայի նախագահն է։
Անդրեյ Կիսկա սլովակ.՝ Andrej Kiska | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
հունիսի 15, 2014 | ||||
Նախորդող | Իվան Գասպարովիչ | |||
Կուսակցություն՝ | For the People? | |||
Կրթություն՝ | Slovak University of Technology in Bratislava? | |||
Մասնագիտություն՝ | ձեռնարկատեր և քաղաքական գործիչ | |||
Ազգություն | Սլովակ | |||
Դավանանք | Քրիստոնեություն | |||
Ծննդյան օր | փետրվարի 2, 1963 (58 տարեկան) | |||
Ծննդավայր | Պոպրադ Չեխոսլովակիա | |||
Քաղաքացիություն | ![]() ![]() | |||
Ամուսին | Մարտինա Կիսկովա | |||
Զավակներ | Անդրեյ Կիսկա Վիկտոր Կիսկա Նատալիա Կիսկովա Վերոնիկա Կիսկովա | |||
Պարգևներ |
Անդրեյ Գլինկայի շքանշան, Լյուդովիտ Շտուրի շքանշան, Պրիբինայի խաչ, Մարիամի երկրի խաչի շքանշան, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ, Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ, «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ և Ռումինիայի Աստշի շքանշան | |||
ԿենսագրությունԽմբագրել
Անդրեյ Կիսկան ավարտել է Սլովակիայի բարձրագույն տեխնիկական դպրոցը, ունի էլեկտրիկ-ինժեների մասնագիտություն։ 1990 թվականին Անդրեյ Կիսկան գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ աշխատել է շինարարության ոլորտում և բենզալցակայանում[3]։ Երկու տարի անց վերադարձել է Սլովակիա և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։
Բարեգործական հիմնադրամԽմբագրել
Բիզնեսից հեռանալուց հետո նա հիմնադրել է բարեգործական հիմնադրամ, որը ապահովվում էր Սլովակիայում բնակվող հիվանդ երեխաների ընտանիքների ամսական ֆինանսական ծախսերը։ 2011 թվականից սկսած Այդ հիմնադրամն աշխատում է նաև Չեխիայում[4]։
Նախագահական ընտրություններԽմբագրել
2014 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Անդրեյ Կիսկան հայտարարեց իր թեկնածության առաջադրման մասին։ Սլովակիայի նախագահական ընտրությունները տեղի ունեցավ 2014 թվականի մարտի 15-ին։ Ընտրություններին առաջադրվեցին շուրջ 14 թեկնածուներ։ Ընտրությունների արդյունքում Անդրեյ Կիսկան ստացավ ձայների 24 %-ը և անցավ երկրորդ փուլ Ռոբերտ Ֆիկոյի հետ[5][6]։ Երկրորդ փուլում Անդրեյ Կիսկան հավաքեց ավելի քան 59,4 % ձայն՝ առաջ անցնելով Ռոբերտ Ֆիկոյից և դառնալով Սլովակիայի նախագահ[7]։
ԸնտանիքԽմբագրել
Անդրեյ Կիսկան ամուսնացած է Մարտինա Կիսկովայի հետ։ Նրանք ունեն 4 երեխաներ՝ երկու տղա (Անդրեյ Կիսկա, Վիկտոր Կիսկա) և երկու աղջիկ (Նատալիա Կիսկովա, Վերոնիկա Կիսկովա)[8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Անդրեյ Կիսկան ԱՄՆ-ում
- ↑ Անդրեյ Կիսկայի բարեգործական հիմնադրամ
- ↑ Սլովակիայի նախագահական ընտրություններ I փուլ
- ↑ Սլովակիայի նախագահական ընտրություններ I փուլ
- ↑ «Սլովակիայի նախագահական ընտրություններ II փուլ»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-30-ին։ Վերցված է 2015-05-25
- ↑ Անդրեյ Կիսկայի ընտանիք