Անդրեյ Զալեսկի
Անդրեյ Զալեսկի Իվանովիչ (բելառուս․՝ Андрэй Іванавіч Залескі, հունվարի 20, 1991[1][2][3], Նովոգրուդոկ, Գրոդնոյի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, «Սլուցկ» ակումբի պաշտպան։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բելառուս | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 20, 1991[1][2][3] (33 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Նովոգրուդոկ, Գրոդնոյի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||
Հասակ | 179 սմ | |||||||||||
Քաշ | 74 կգ | |||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Սլուցկ | |||||||||||
Համար | 13 | |||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելԱնդրեյ Զալեսկին ծնունդով Նովոգրուդոկ քաղաքից է։ Ֆուտբոլ խաղալ սկսել է Լիդա քաղաքի մանկապատանեկական դպրոցում։ Առաջին մարզիչը եղել է Վ. Յու. Յանչաուսկասը։
Անդրեյ Զալեսկին իր կարիերան սկսել է Մինսկի «Դինամո» ակումբում 2008 թվականին՝ խաղալով երկրորդ կազմում։ 2009 թվականի մրցաշրջանում կատարել է իր դեբյուտը Բելառուսի առաջնությունում։ Երկու տարի վարձավճարով խաղացել է «Բերյոզա-2010» ակումբի կազմում։ 2014 թվականին նա վերադարձել է «Դինամո» և խաղացել թիմի հիմնական կազմում։ 2014 թվականի վերջին լքել է «Դինամոն» պայմանագրի ժամկետի վերջանալու պատճառով[4]։
2015 թվականի փետրվարին Անդրեյ Զալեսկին պայմանագիր է կնքել «Սլուցկ» ակումբի հետ[5]։
Հավաքականում
խմբագրելՀանդես է եկել Բելառուսի երիտասարդական հավաքականի կազմում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Новости межсезонья». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Залеский заключил контракт со «Слуцком»