Անդրեյ Դավիդյան

հայազգի ռուս երգիչ, ռոք երաժիշտ

Անդրեյ Սերգեյի Դավիդյան (ռուս.՝ Андрей Давидян, հունվարի 30, 1956(1956-01-30), Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 13, 2016(2016-11-13), Մոսկվա, Ռուսաստան), հայազգի ռուս երգիչ, ռոք երաժիշտ։

Անդրեյ Դավիդյան
Ծնվել էհունվարի 30, 1956(1956-01-30)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էնոյեմբերի 13, 2016(2016-11-13) (60 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Մասնագիտություներգիչ և երաժիշտ
Գործիքներվոկալ
ԿրթությունԱսիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ
Կայքdavidyan.su

Կենսագրություն խմբագրել

Անդրեյ Դավիդյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 30-ին Մոսկվայում, օպերային երգիչ Սերգեյ Դավիդյանի և դաշնակահարուհի Զլատա Սերգեևնայի ընտանիքում։ Երեք տարեկան հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ։ Սովորել է Մոսկվայի թիվ 152 դպրոցում, ուր հիմնականում այցելում էին ստեղծագործական ընտանիքների երեխաներ։ Երաժշտության հանդեպ սերը ժառանգել է հորից, մանկուց նախընտրել է ռիթմը, հատկապես հարվածային գործիքները։ 8-րդ դասարանում ընկերների հետ հիմնել է երաժշտական խումբ։ Դպրոցն ավարտելուց հետո Անդրեյ Դավիդյանը որոշել է ընդունվել թատերական ինստիտուտ, սակայն չի հաջողվել քննությունները հանձնել։ Փորձել է ընդունվել դրամատիկական դպրոց Եֆիմ Շիֆրինի հետ, սակայն երկուսն էլ մրցույթը չեն հաղթահարել։ 1973 թվականին Անդրեյը միացել է «Високосное лето» ռոք խմբին, որը հիմնադրել են կիթառահար-վոկալիստ Ալեքսանդր Սիտկովեցկին և ստեղնաշարահար Քրիս Կելմին։ Խմբի ստեղծումից մեկ տարի անց Անդրեյը մեկնել է բանակ։ Թատերական բուհ ընդունվելու անհաջող փորձից հետո Դավիդյանն ավարտել է Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը և դարձել թարգմանիչ, ուսումնասիրել է արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն[1]։

Բանակում ծառայելուց հետո Անդրեյը միացել է «Добровольное общество» (Կամավոր ընկերություն) երաժշտական խմբին, որտեղ կատարել է Deep Purple-ի, Led Zeppelin-ի և Grand Funk Railroad-ի երգերի քավեր տարբերակները։ 1977 թվականին Դավիդյանը այլ երաժիշտների հետ հիմնել է «Վիկտորիա» խումբը, եղել է Աֆրիկայում, շրջագայել Եգիպտոսում և Ալժիրում։ Հայրենիք վերադառնալուց հետո աշխատել է Ռուսաստանի պետական նվագախմբում[2]։ 1979 թվականին Դավիդյանը դարձել է «Рок-Ателье» խմբի վոկալիստ, որը համագործակցում էր «Լենկոմ» թատրոնի հետ։ Համագործակցության արդյունքում բեմադրվել է «Յունոնա և Ավոս» ռոք-օպերան։ 1987 թվականին երգչին ժողովրդականություն է բերել «Замыкая круг» երգը։ 1993 թվականին Դավիդյանը հիմնել է Sound Cake խումբը, որին նվիրել է իր ստեղծագործական 20 տարիները, կատարել է ջազային, ռոքային և սոուլ ոճի երգեր։ Նախքան «Ռուսաստանի ձայնը» երաժշտական նախագծին մասնակցելը, Դավիդյանը շարունակել է ստեղծագործական գործունեություն, սակայն որևէ ալբոմ չի թողարկել։ 2012 թվականի աշնանը մասնակցել է «Ռուսաստանի ձայնը» երաժշտական նախագծին[3], որտեղ կատարել է «Georgia on my mind» երգը[4]։ Նախագծին մասնակցելիս պարբերաբար հանդես է եկել համերգների, ստեղծագործական երեկոների ժամանակ[1]։

Անձնական կյանք խմբագրել

Անդրեյ Դավիդյանն ամուսնացել է 3 անգամ։ Ունի երեք դուստր՝ Մարիա, Լիզա, Կատյա։ Կատյան ավարտել է երաժշտական դպրոցը, մասնակցել է «Ռուսաստանի ձայն։ Երեխաներ» նախագծին։ Կատյայի մայրը՝ Աննա Աբրամոչկինան, Sound Cake խմբի վոկալիստն է[1]։ Կյանքի վերջին տարիներին ապրել է դիզայներ Վիկտորյա Կոլոսի հետ։

Մահ խմբագրել

2016 թվականի նոյեմբերի 11-ին 60-ամյա երաժիշտը վատ զգացողության պատճառով հետազոտվել է Բոտկինսկի հիվանդանոցում[5]։ Բժիշկներն ախտորոշել են իշեմիկ ինսուլտ։ Մահացել է 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հուղարկավորությունը կատարվել է նոյեմբերի 16-ին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Андрей Давидян
  2. «Умер Андрей Давидян». Գազետա.ռու. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  3. Андрей Давидян (Andrey Davidyan)
  4. «Անդրեյ Դավիդյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  5. «Смерть Андрея Давидяна могло спровоцировать удаление аппендикса». www.mk.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել