Անդրեյ Բրեժնև

ռուս քաղաքական գործիչ

Անդրեյ Բրեժնև (ռուս.՝ Андре́й Ю́рьевич Бре́жнев, մարտի 15, 1961(1961-03-15), Մոսկվա, ԽՍՀՄ - հուլիսի 10, 2018(2018-07-10), Սևաստոպոլ), խորհրդային տնտեսագետ և ռուս քաղաքական գործիչ։

Անդրեյ Բրեժնև
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն, Russian Party of Freedom and Justice? և Rodina?
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և ճարտարագետ
Ծննդյան օր մարտի 15, 1961(1961-03-15)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր հուլիսի 10, 2018(2018-07-10) (57 տարեկան)
Վախճանի վայր Սևաստոպոլ
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հայր Յուրի Բրեժնև
Մայր Q107291845?[1]

ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի թոռը, Սոցիալական արդարության կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարը (2014-2016)։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1961 թվականի մարտի 15-ին Յուրի Լեոնիդ Բրեժնևի ընտանիքում։

1983 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությանն առընթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1983-1985 թվականներին աշխատել է որպես ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարության «Սոյուզհիմէքսպորտ» արտաքին առևտրի միավորման ինժեներ։

1985-1988 թվականներին եղել է ԽՍՀՄ ԱԳՆ Միջազգային Տնտեսական կազմակերպությունների վարչության կցորդ։ 1989-1991 թվականներին աշխատել է ԽՍՀՄ առևտրի նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ։

Հետխորհրդային տարիներին աշխատել է տարբեր առևտրային կառույցներում (1991-1997)։

1996-1998 թվականներին ղեկավարել է «Երեխաները ապագայի հույս» բարեգործական հիմնադրամը։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1998-2001 թվականներին կազմակերպել և գլխավոր քարտուղարի պաշտոնում գլխավորել է «Համառուսաստանյան կոմունիստական հասարակական շարժումը»։

1999 թվականին Սվերդլովսկի մարզի նահանգապետի ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, սակայն ընտրական հանձնաժողովը մերժել է Անդրեյ Բրեժնևի գրանցումը։

1999 թվականին Մոսկվայի փոխքաղաքապետի ընտրություններում առաջադրվել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու, սակայն ընտրական հանձնաժողովը մերժել է նրա գրանցումը, և այն ժամանակ ինքնառաջադրվել է և գրանցվել, սակայն ընտրությունների արդյունքում ստացել էր ձայների 0,61 տոկոսը։ Պետական դումայի ընտրություններում մասնակցել է թիվ 110 միամանդատ ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, ինքնաառաջադրված թեկնածու, ստացել է 2,35 տոկոս։

2001 թվականին Տուլայի մարզի նահանգապետի ընտրություններում առաջադրվել է նահանգապետի թեկնածու որպես ինքնաառաջադրված թեկնածու, ստացել է ձայների 1,18 տոկոսը։

2002-2004 թվականներին եղել է իր ստեղծած և չգրանցված «Նոր կոմունիստական կուսակցության» գլխավոր քարտուղարը[2]։ Հայտարարել է, որ 2004 թվականի նախագահական ընտրություններում իր կուսակցությունը չի սատարի ՌԴԿԿ-ին, եթե նա առաջադրի Գենադի Զյուգանովի թեկնածությունը։ Սակայն Արդարադատության նախարարությունը մերժել է կուսակցության գրանցումը։

2004-2014 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության անդամ։

2014 թվականին ընտրվել է «Սոցիալական արդարության կոմունիստական կուսակցության» կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, որը կազմակերպվել և գրանցվել է 2012 թվականին Անդրեյ Բոգդանովի կողմից[3]։ Նույն թվականին «ԽՄԿԿ» կուսակցությունից պատգամավորության թեկնածու է առաջադրվել Հանրապետության Պետական ժողովի պատգամավորների ընտրություններում Մարի Էլ 6-րդ գումարման կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարով[4], Ղրիմի Հանրապետության պետական խորհրդի և Սևաստոպոլ քաղաքի 1-ին գումարման օրենսդիր ժողովի պատգամավորության թեկնածու[5][6], սակայն կուսակցությունը Մարի էլ հանրապետության ընտրություններում ստացել է 2,21 % (5085 ձայն)[7], Ղրիմի Հանրապետությունում ստացել է 0,84 % (6199 ձայն)[8] և Սևաստոպոլում՝ 0,53 % (886 ձայն)[9][10][11], ինչի պատճառով խորհրդարան չի անցել։

2016 թվականին նրա գլխավորած ԽՄԿԿ-ն չի ընդգրկվել Արդարադատության նախարարության կողմից հաստատված այն կուսակցությունների թվում, որոնք ազատվում են ստորագրահավաքից։ 7-րդ գումարման Պետական դումայի ընտրություններում առաջադրվել է «Հայրենիք» կուսակցության կողմից Սևաստոպոլ քաղաքի տարածաշրջանային մասում և միամանդատ շրջանում[12]։

Ապրել է Սևաստոպոլում, ունեցել է նաև տուն Սև ծովի ափին՝ Յալթայի և Ալուշտայի միջև գտնվող Փոքր Փարոս գյուղում[13][14]։ Մահացել է 2018 թվականի հուլիսի 10-ին սրտի կաթվածից[15][16][17]։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Geni(բազմ․) — 2006.
  2. Ульяновская область. Андрей Брежнев: к появлению Новой Коммунистической партии КПРФ отнеслась отвратительно.
  3. «Лидеры КПСС-2012: Биография Андрея Юрьевича Брежнева». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  4. Выборы депутатов Государственного Собрания Республики Марий Эл шестого созыва, персональные данные кандидата Брежнев Андрей Юрьевич
  5. Выборы депутатов Государственного Совета Республики Крым первого созыва, персональные данные кандидата Брежнев Андрей Юрьевич
  6. «Выборы депутатов Законодательного Собрания города Севастополя первого созыва, персональные данные кандидата Брежнев Андрей Юрьевич». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «Результаты выборов депутатов Государственного Собрания Республики Марий Эл шестого созыва». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  8. Результаты выборов депутатов Государственного Совета Республики Крым первого созыва
  9. «Результаты выборов депутатов Законодательного Собрания города Севастополя первого созыва». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  10. «Внуку Брежнева и Великому мастеру Великой ложи России ЦИК Марий Эл дает добро на участие в выборах». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  11. Внук Леонида Брежнева будет бороться за кресло депутата Госсовета Крыма//Итар-Тасс 21.07.2014
  12. «Выборы 2016, Брежнев А. Ю. Партия Родина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  13. Внук Леонида Брежнева: «У нас отняли даже награды деда» // Собеседник. — 16.11.2012.
  14. Крымские друзья — о смерти внука Брежнева: По жизни был очень скромным, родство с генсеком не афишировал // Комсомольская правда. — 11.07.2018.
  15. Рябов М. В Крыму умер внук Брежнева // Политнавигатор. — 10.07.2018.
  16. Внук Брежнева умер в Крыму
  17. Изотов И. Названа причина смерти внука Леонида Брежнева Андрея Брежнева // Российская газета. — 11.07.2018.

Արտաքին հղումներ խմբագրել