Անդրեյ Վադիմովիչ Բոյկո (ուկրաիներեն՝ Андрій Вадимович Бойко, դեկտեմբերի 15, 2002(2002-12-15), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի երգիչ, «Մանկական Նոր ալիք 2014»-ի հաղթող, «Սլավյանսկի բազար»-ի արծաթե մեդալակիր, ինչպես նաև Մանուկների ձայնի երրորդ մրցաշրջանի եզրափակչի մասնակից։

Անդրեյ Բոյկո
ուկրաիներեն՝ Андрій Вадимович Бойко
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 2002(2002-12-15) (21 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինա
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտություներգիչ
 Andrey Boyko Վիքիպահեստում

Ստեղծագործություն խմբագրել

Անդրեյ Բոյկոն ծնվել է երաժիշտների ընտանիքում՝ մայրը ջութակահարուհի է, հայրը՝ հոբոյիստ։ Բոյկոյի հետաքրքրությունը երաժշտության հանդեպ սկսվել Է Էլվիս Փրեսլիի ստեղծագործությամբ հետաքրքրվելով։ Ավելի ուշ ունեցել է ևս մեկ կուռք՝ Ֆրեդի Մերկուրին։ Առաջին անգամ Կիևի ֆիլհարմոնիայում բեմ է դուրս եկել 6 տարեկանում՝ Կամերային նվագախմբի ուղեկցությամբ նվագելով թմբուկի պարտիան Մոցարտի Խաղալիքների սիմֆոնիայում[1],։ Անդրեյը 8 տարեկանում պրոֆեսիոնալ կերպով սկսել է զբաղվել վոկալով, երբ նրան տվել են մանկական էստրադային-վոկալ Співайко ստուդիա։

2013 թվականին հասել է կիսաեզրափակիչ «Голос. Діти» հեռուստահաղորդման առաջին եթերաշրջանում՝ կույր լսումների արդյունքների շնորհիվ ընկնելով Օլեգ Սկրիպկայի թիմ։ Նույն տարում առաջին տեղն է զբաղեցրել «Крок до зірок» (ռուս.՝ «Шаг к звёздам») հեռուստատեսային նախագծում[2]։ Դարձել է Մանկական Եվրատեսիլի ազգային ընտրության կիսաեզրափակչի մասնակից[3]։ Նույն թվականին դարձել է «Պարադիզ» պրոդյուսերական կենտրոնի սան։

2014 թվականի հուլիսին «Սլավյանսկի բազար» փառատոնի շրջանակներում անցկացվող «Վիտեբսկ-2014» XII միջազգային մանկական երաժշտական մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը[4]։ Օգոստոսին դարձել է «Մանկական Նոր ալիք 2014»-ի հաղթող[5][6]։ Սեպտեմբերին մասնակցել է «Ուզում եմ Մելաձեի մոտ» նախագծին, որը Կոնստանտին Մելաձեն սկսել է նոր բոյ-բենդի մասնակիցների որոնման համար[7], սակայն իր տարիքի պատճառով առաջ չի գնացել[8]։

2015 թվականի դեկտեմբերին թողարկվել է «Հրեշտակ» երգի տեսահոլովակը, որը գրել է Անդրեյ Ֆրանցուզը։ Տեսահոլովակի ռեժիսորը Եվգենի Տոլմաչեն է[9]։ Տեսահոլովակը դարձել է «Young Voice of Music Box 2015» մրցույթում հաղթելու մրցանակ, որը վարում էր ուկրաինական Music Box UA հեռուստաալիքը։

2016 թվականին մասնակցել է ուկրաինական Մանուկների ձայնը հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանին։ Առաջին կույր լսումների ժամանակ դեպի նա շրջվել են բոլոր երեք ժյուրիի անդամները, նա նախընտրել է գնալ Մոնատիկի թիմ[10]։ Բոյկոն հասել է մինչև նախագծի եզրափակիչ[11], սակայն երրորդ մրցաշրջանի հաղթող դարձել է Էլինա Իվաշչենկոն։

2018 թվականին «Դպրոց» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում քասթինգ է անցել, որում նրան բաժին է հասել 10-րդ դասարանի նոր աշակերտի դերը[12]։ «Հաջողության Ֆավորիտները–2018» ժողովրդական նախասիրությունների ուկրաինական վարկանիշի արդյունքներով ճանաչվել է «Տարվա երիտասարդ տաղանդ» մրցույթի փորձագետների ֆավորիտը[13]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Տարի Անվանում
2019 «Աշխարհ երկուսի համար»

«Աշխարհ երկուսի համար» խմբագրել

# Անվանում Տևողություն
1. «Աշխարհ երկուսի համար»   3:37
2. «Արի ինձ մոտ»   2:43
3. «Save my life»   3:08
4. «Դանդաղ»   3:12
5. «Խենթանալ»   3:19
6. «Մի դիպչիր ինձ»   2:51
7. «Մի թռչիր»   3:24
8. «Իզոլդա»   2:45
9. «Վերջին պարը»   2:52
10. «200»   3:23

Սինգլեր խմբագրել

  • «Աղջիկը ինձ հետ է» (2019)
  • «Պարզապես այդպես չէ» (2020)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «На "Детской Новой Волне 2014" победил украинец Андрей Бойко». Зеркало недели. 2014 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  2. «Детская Новая волна: Украинец выступил с флагом вопреки словам организаторов». Bigmir)net. 2014 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  3. «Детское Евровидение 2013: Нацотбор (Андрей Бойко)». Первый национальный канал. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  4. Юрченко, Елена (2014 թ․ հուլիսի 13). «"Славянский базар" покорился украинцам». Комсомольская Правда в Украине. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  5. «Победителем "Детской Новой волны" стал Андрей Бойко из Украины». ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  6. «Маленький украинец завоевал победу на "Детской новой волне 2014" в Крыму». ТСН. 2014 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  7. «Хочу до Меладзе - Епізод 01 - Андрій Бойко». Канал Украина. 2014 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  8. Лещук, Николай (2014--07-18). «Меладзе не взял украинского певца в свою группу из-за возраста». Комсомольская Правда в Украине. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  9. «Андрей Бойко - Ангел / ПРЕМЬЕРА». ELLO TV. 2015 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  10. «"Голос. Дети – 3": Кто попал в команды Тина Кароль, Потапа и Monatik». Вести. 2016 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  11. «Стали известны имена финалистов "Голос.Діти-3" на телеканале "1+1"». ТСН. 2016 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. Кацун, Юлия (2018 թ․ օգոստոսի 16). «Кто на новенького: в сериал "Школа" пришли новые герои». Комсомольская правда в Украине. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  13. Церемония награждения «Фаворитов Успеха — 2018»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բոյկո (երգիչ)» հոդվածին։