Բացել գլխավոր ցանկը

Անդրեյ Սերգեևիչ Արշավին (ռուս.՝ Андрей Сергеевич Аршавин, մայիսի 29, 1981(1981-05-29)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող, ռուսական «Զենիթի» և Ռուսաստանի ազգային հավաքականի խաղացող։ Արշավինի հայրը նույնպես զբաղվել է ֆուտբոլով, բայց խաղացել է սիրողական թիմում։ Բայց Անդրեի հայրն է պատճառ դառնում, որպեսզի նա սկսի հաճախել «Սմենա» ֆուտբոլի դպրոց։

Football pictogram.svg
Անդրեյ Արշավին
AndreiArshavin.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդրեյ Արշավին
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 29, 1981(1981-05-29)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Զենիթ
Համար 29
Ազգային հավաքական
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2002-ներկա Ռուսաստան Ռուսաստան 62 (16)

ՄանկությունԽմբագրել

Նդրեյ Արշավինը սովորել է Սանկտ-Պետերգուրգի համար 18 դպրոցում: Ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը եկել է հորից, ով նույնպես անցյալում լավ ֆուտբոլիստ էր: Ֆուտբոլից բացի զբաղվում էր նաև շաշկով: Նրա շաշկու խմբակի ուսուցիչը ցանկանում էր, որ Արշավինը իր կյանքը կապեր շաշկու հետ, սակայն Արշավինը վերջիվերջո ընտրեց ֆուտբոլը:

Մանկուց Արշավինի սիրելի ակումբը Իսպանական <<Բարսելոնա>> ակումբն էր:

ԿարիերաԽմբագրել

1999 թվականին Արշավինը տեղափոխվում է «Զենիթ» և մինչև 2000 թվականը հանդես է եկել «Զենիթ-2» ակումբում։ 2000 թվականին նա սկսում է հանդես գալ «Զենիթում»։ Արշավինը սկսել է խաղալ աջ կիսապաշպանի դիրքում, այնուհետև՝ հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում, որից հետո էլ, վերջապես, ամրապնդվում է երկրորդ հարձակվողի դիրքում։

 
Անդրեյ Արշավինը հավաքականի կազմում։

2007/08 մրցաշրջանում Արշավինի օգնությամբ «Զենիթը» դառնում է Ռուսաստանի չեմպիոն, Անդրեյը դառնում 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Նույն մրցաշրջանում «Զենիթը» դառնում է ՈւԵՖԱ-ի գավաթակիր, եզրափակչում Արշավինի խփած գոլը և հիանալի խաղը հաղթանակ է պարգևում «Զենիթին»։ Նա ճանաչվում է եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ։ 2008 թվականին Արշավինը հայտնվում է աշխարհի լավագույն 30 ֆուտբոլիստների շարքում։

2009 թվականի փետրվարի 3-ին Անդրեյը պայմանագիր է կնքում «Արսենալի» հետ և վերցնում է 23 համարի մարզաշապիկը։ Պրեմիեր լիգայի շրջանակներում առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս «Սանդերլենդ» - «Արսենալ» խաղի ժամանակ (0։ 0)։

Եվրո-2008Խմբագրել

Եվրո 2008-ի ժամանանակ Արշավինը հանդես է եկել 10 համարի ներքո: Մրցաշարի ընթացքում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել երրորդ հանդիպման ժամանակ` Շվեյցարիայի դեմ խաղում, որի ժամանակ Ռուսաստանի հավաքականը հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Արշավինը ընտրվեց որպես խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Արշավինը վառ մասնակցություն ունեցավ նաև մեկ-քառորդ եզրափակչում` Հոլանդիայի դեմ խաղի ժամանակ, որտեղ մասնակցություն ունեցավ խաղի բոլոր 3 գոլերին. երկու գոլային փոխանցում և մեկ գոլ:

Մրցաշարի ավարտին Արշավինին հաջողվեց հայտնվել մրցաշաի խորհրդանշական թիմում և ճանաչվեց լավայուգն ֆոիտբոլիստ Ռուսաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոնատում:

ՀավաքականԽմբագրել

2002 թվականի մայիսի 17-ին Արշավինը առաջին հանդիպումն է անցկացնում Ռուսաստանի ընտրանու կազմում։ Առաջին գոլը հավաքականում նա խփում է 2003 թվականի փետրվարի 13-ին՝ գնդակն ուղարկելով ռումինացիների դարպասը։

2005 և 2006 թվականներին Արշավինը դարձավ հավաքականի լավագույն ռմբարկուն: 2006—2007թթ. եղել է հավաքականի կապիտանը:

Եվրո-2008-ը Արշավինը գերազանց է անցկացնում։ Արշավինի ավանդը մեծ էր Շվեդիայի և Հոլանդիայի հետ խաղերում, ինչն էլ գրավում է Վենգերի ուշադրությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.