Անդրեա Պետանյա

իտալացի ֆուտբոլիստ

Անդրեա Պետանյա (իտալ.՝ Andrea Petagna, հունիսի 30, 1995(1995-06-30)[1][2], Տրիեստ, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ատալանտայից վարձավճարով հանդես է գալիս ՍՊԱԼ-ի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Անդրեա Պետանյա
Andrea Petagna
Պետանյան Ատալանտայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 30, 1995(1995-06-30)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Տրիեստ, Իտալիա
Հասակ 188 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա ՍՊԱԼ
(վարձավճարով Ատալանտայից)
Համար 37
Պատանեկան կարիերա
2006-2008 Իտալիա Սան Մարկո
2008-2009 Իտալիա Դոնաթելո Կալչո
2009-2013 Իտալիա Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2016 Իտալիա Միլան 3 (0)
2013-2014   Իտալիա Սամպդորիա 3 (0)
2014-2015   Իտալիա Լատինա 10 (0)
2015   Իտալիա Վիչենցա 14 (1)
2015-2016   Իտալիա Ասկոլի 32 (7)
2016-ներկա Իտալիա Ատալանտա 63 (9)
2018-ներկա   Իտալիա ՍՊԱԼ 5 (2)
Ազգային հավաքական
2010-2011 Իտալիա Իտալիա Մ16 5 (0)
2011 Իտալիա Իտալիա Մ17 1 (0)
2013 Իտալիա Իտալիա Մ18 7 (2)
2013 Իտալիա Իտալիա Մ19 4 (2)
2015 Իտալիա Իտալիա Մ20 5 (2)
2016-2017 Իտալիա Իտալիա Մ21 7 (1)
2017-ներկա Իտալիա Իտալիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 26-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 26-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Միլան խմբագրել

Պետանյան Միլանի ակադեմիայի սան է[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի դեկտեմբերի 4-ին՝ փոխարինելով Բոյան Կրկիչին Չեմպիոնների Լիգայի Զենիտ Սանկտ Պետերբուրգի դեմ խաղում[6][7]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 24-ին՝ փոխարինելով Ստեֆան Էլ Շարավիին Վերոնայի դեմ խաղում[8][9]։ Սեպտեմբերի 2-ին Պետանյան վարձավճարով միացավ Սամպդորիային[10][11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 28-ին՝ փոխարինելով Մանոլո Գաբիադինիին Միլանի դեմ խաղում[13]։ Հունվարին իտալացին վերադարձավ վարձավճարից՝ Սամպդորիայի կազմում անցկացրած 5 հանդիպումներից հետո[14]։ 2013-14 մրցաշրջանում Պետանյան անցկացրեց ևս 2 հանդիպում Միլանի կազմում[14]։

2014 թվականի հուլիսի 16-ին Պետանյան վարձավճարով տեղափոխվեց Լատինա[15]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթի Նովարայի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 10-ին՝ Վիչենցայի դեմ խաղում[17]։ Հունվարի 12-ին Պետանյան վերադարձավ Միլան՝ Լատինայի կազմում անցկացրած 13 խաղերից հետո։ Հունվարի 14-ին իտալացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Վիչենցային։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 17-ին՝ Լատինայի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց փետրվարի 14-ին՝ Բարիի դեմ խաղում[19]։ Վիչենցայի կազմում Պետանյան անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2015 թվականի օգոստոսի 30-ին Պետանյան վարձավճարով միացավ Ասկոլիին[20]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 12-ին՝ փոխարինման մտնելով Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 19-ին՝ Չեզենայի դեմ խաղում[22]։ 2016 թվականի փետրվարի 15-ին Պետանյան դուբլ ձևակերպեց Բրեշիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[23]։ Փետրվարի 20-ին նա խփեց Կոմոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[24]։ Ապրիլի 19-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Բարիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 26 րոպե հետո[25]։ Ասկոլիի կազմում Պետանյան անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։

Ատալանտա խմբագրել

2016 թվականի հունվարի 25-ին Պետանյան պայմանագիր կնքեց Ատալանտայի հետ[26], և մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Ասկոլի[27][28]։ Իր դեբյուտը Ատալանտայի կազմում Պետանյան նշեց օգոստոսի 13-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթի Կրեմոնեզեի դեմ խաղում[29]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 21-ին՝ Լացիոյի դեմ խաղում[30]։ Հոկտեմբերի 2-ին իտալացին խփեց Նապոլիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[31]։ Հոկտեմբերի 30-ին Պետանյան 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[32]։ 2017 թվականի ապրիլի 2-ին նա կրկին 2 գոլային փոխանցում տվեց Ջենոայի դեմ խաղում[33]։ Իր առաջին մրցաշրջանում Պետանյան անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[34]։

Իր առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում Պետանյան անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Էվերտոնի դեմ խաղում՝ այս խաղում տալով 2 գոլային փոխանցում[35]։ Սեպտեմբերի 20-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կրոտոնեի դեմ խաղում[36]։ Դեկտեմբերի 7-ին իտալացին խփեց Եվրոպայի Լիգայի Օլիմպիկ Լիոնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ատալանտային[37]։ 2018 թվականի փետրվարի 18-ին Պետանյան գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[38]։ Մարտի 18-ին նա 3 գոլային փոխանցում տվեց Վերոնայի դեմ խաղում[39]։ 2017-18 մրցաշրջանում Պետանյան անցկացրեց 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[40]։

2018 թվականի հուլիսի 19-ին Պետանյան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց ՍՊԱԼ[41][42][43]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Սպեցիայի դեմ խաղում։ Նա խփեց այս հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով ՍՊԱԼ-ին[44]։ Սեպտեմբերի 17-ին Պետանյան դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[45][46][47]։

Միջազգային կարիերա խմբագրել

Պետանյան ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[48]։ 2017 թվականի հունիսին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[49]։ Առաջնությունում Պետանյան անցկացրեց 4 հանդիպում[50]՝ գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Դանիայի դեմ խաղում[51][52]։ Իտալիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 3-1 հաշվով պարտվեց Իսպանիային[53][54]։

Իտալիայի ազգային հավաքական Պետանյան առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտին՝ Ալբանիայի և Նիդերլանդների դեմ խաղերի համար։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 28-ին՝ փոխարինելով Էդերին Նիդերլանդների դեմ ընկերական խաղում[55]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ[56]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Միլան 2012–13 Սերիա A 0 0 0 0 1 0 1 0
2013–14 3 0 1 0 0 0 4 0
Ընդհանուր 3 0 1 0 1 0 0 0 5 0
Սամպդորիա (վարձավճար) 2013–14 Սերիա A 3 0 2 0 5 0
Լատինա (վարձավճար) 2014–15 Սերիա B 10 0 1 0 11 0
Վիչենցա (վարձավճար) 2014–15 14 1 0 0 14 1
Ասկոլի (վարձավճար) 2015–16 32 7 0 0 32 7
Ատալանտա 2016–17 Սերիա A 34 5 2 0 36 5
2017–18 29 4 2 0 8 2 39 6
Ընդհանուր 63 9 4 0 8 2 0 0 75 11
ՍՊԱԼ (վարձավճար) 2018–19 Սերիա A 5 2 1 1 6 3
Կարիերայի ընդհանուր 130 19 9 1 9 2 0 0 148 22

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ[56]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - A. Petagna - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. «Player Focus: Italy's brutish young striker, Andrea Petagna | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. Newman, Blair. «Reassessing Andrea Petagna: The Forgotten Man of AC Milan's Youth Movement». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. «AC Milan - Zenit St. Petersburg, Dec 4, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. UEFA.com. «UEFA Champions League - Milan-Zenit». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. «Hellas Verona - AC Milan, Aug 24, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
  9. «Hellas Verona 2 - 1 Milan - legaseriea.it». 2013 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  10. «Milan loan Petagna to Sampdoria | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  11. «Transfer deadline day: Sampdoria sign duo Bjarnason and Petagna». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  12. «Sampdoria secure Petagna on season-long loan». FourFourTwo (անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  13. «AC Milan - UC Sampdoria, Sep 28, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
  14. 14,0 14,1 «Andrea Petagna | Football Stats | Atalanta | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  15. «Andrea Petagna in nerazzurro - US Latina Calcio - Sito ufficiale». archive.is. 2014 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  16. «Latina Calcio 1932 - Novara Calcio 1908, Aug 17, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  17. «LR Vicenza Virtus - Latina Calcio 1932, Sep 10, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  18. «Latina Calcio 1932 - LR Vicenza Virtus, Jan 17, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  19. «SSC Bari - LR Vicenza Virtus, Feb 14, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  20. SpA, Ascoli Calcio 1898 FC. «Ufficiale Petagna dal Milan. Prolunga il contratto Addae». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)(չաշխատող հղում)
  21. «SS Virtus Lanciano - Ascoli Calcio, Sep 12, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  22. «Ascoli Calcio - ASD Romagna Centro Cesena, Sep 19, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  23. «Brescia Calcio - Ascoli Calcio, Feb 15, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  24. «Ascoli Calcio - Como 1907, Feb 20, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  25. «Ascoli Calcio - SSC Bari, Apr 19, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  26. «Atalanta sign former AC Milan youth star». GhanaSoccernet. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  27. «Atalanta sign former AC Milan youth star | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  28. «Investiamo sul futuro, Andrea Petagna all'Atalanta a titolo definitivo». www.atalanta.it. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  29. «Atalanta BC - US Cremonese, Aug 13, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  30. «Atalanta BC - SS Lazio, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  31. «Atalanta BC - SSC Napoli, Oct 2, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  32. «Atalanta BC - Genoa CFC, Oct 30, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  33. «Genoa CFC - Atalanta BC, Apr 2, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  34. «Andrea Petagna | Football Stats | Atalanta | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  35. «Atalanta BC - Everton FC, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  36. «Atalanta BC - FC Crotone, Sep 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  37. «Atalanta BC - Olympique Lyon, Dec 7, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  38. «Atalanta BC - ACF Fiorentina, Feb 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  39. «Hellas Verona - Atalanta BC, Mar 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  40. «Andrea Petagna | Football Stats | Atalanta | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  41. «Official: Spal sign Petagna | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  42. «Official: Spal sign Andrea Petagna from Atalanta». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  43. «Official: Spal sign Andrea Petagna from Atalanta». INKLING LEAGUE (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 19. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
  44. «Spezia Calcio - SPAL 2013, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  45. «SPAL 2013 - Atalanta BC, Sep 17, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  46. «SPAL 2-0 Atalanta: Petagna punishes his old side - ESPN Video». ESPN.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  47. «Andrea Petagna brace fires Spal into second place - Evening Express». Evening Express (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
  48. «The Scout: Andrea Petagna - comprehensive report on Lazio target». The Laziali (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  49. «U21: Italy squad for Euros named | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  50. uefa.com. «Under-21 2017 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  51. «Denmark U21 - Italy U21, Jun 18, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  52. uefa.com. «Under-21 2017 - History - Denmark-Italy – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  53. «Spain U21 - Italy U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  54. uefa.com. «Under-21 2017 - History - Spain-Italy – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  55. «Netherlands - Italy, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  56. 56,0 56,1 «Andrea Petagna». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Պետանյա» հոդվածին։