Բացել գլխավոր ցանկը

Անդրեա Լուիզ Ռաիսբորո (անգլ.՝ Andrea Louise Riseborough, նոյեմբերի 20, 1981(1981-11-20), Ուոլսենդ, Թայն ընդ Ուեր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։

Անդրեա Լուիզ Ռաիսբորո
AndreaRiseboroughSept11TIFF.jpg
Ծնվել էնոյեմբերի 20, 1981(1981-11-20) (38 տարեկան)
ԾննդավայրՈւոլսենդ, Թայն ընդ Ուեր, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներԹատերական համաշխարհային մրցանակ

ԿենսագրությունԽմբագրել

Անդրեա Լուիզ Ռայսբորոն ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 20-ին Նյուքասլ ափոն Թայնում[2][3]։

Ռաիսբորոն մեծացել է Ուիտլի Բեյում։ Արդեն մանկուց նա հայտնվել է Նյուքասլ ափոն Թայնի ազգային թատրոնի բեմում։ 2005 թ. ավարտել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան։

Կինոկարիերան սկսել է 2005 թ., դեբյուտել է «Բժիշկ Մարտին» սերիալում (2005 թ.), իսկ հետո՝ «Վեներա» (2006 թ.) ֆիլմում։

2009 թվականին Անդրեա Ռայսբորոն առաջադրվել է «BAFTA TV Award» մրցանակի, «Մարգարետ Տետչեր» (ТВ, 2008 թ.) ֆիլմում մարմնավորած դերի համար։

Նկարահանվել է նաև «Աճպարարներ» (2007 թ.), «Անհոգը» (2008 թ.), «Մի թող ինձ» (2010 թ.), «Արվել է Դագենհեմում» (2010 թ.), «Բրիտանական սառնաշաքար» (2010 թ.), «Մենք հավատում ենք սիրուն» (2011 թ.), «Դիմադրություն» (2011 թ.) և այլ սերիալներում։ Դերասանուհին նկարահանվում է հեռուստատեսային մի շարք սերիալներում։ «Օբլիվիոն» (2013 թ.) ֆիլմում նրա խաղընկերը Թոմ Քրուզն էր։
Դերասանուհու արվեստում կարևոր նշաձող էր «Կոկորդիլոս» էպիզոդի գլխավոր դերը, այն «Սև հայելի» սերիալի չորրորդ եթերաշրջանի երրորդ դրվագն էր[4], որը տարբեր գնահատականների է արժանացել, բայց քննադատները գնահատել են իսլանդական բնապատկերների նկարահանումները, ինչպես նաև Ռայսոբոյի և Սավարի դերասանական աշխատանքը:

ԾանոթագրություններԽմբագրել