Անդրեաս Քաղցածյան
Անդրեաս Քաղցածյան (Անդրեաս Գոլոդով, փետրվարի 13, 1809, Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 18, 1856, Սևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ կոմպոզիտոր։ Ինքնաշխատությամբ սովորել է նվագել ֆլեյտա, դաշնամուր, երգեհոն և այլ երաժշտական գործիքներ։
Անդրեաս Քաղցածյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1809 Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 18, 1856 (47 տարեկան) Սևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | ֆլեյտա, դաշնամուր, երգեհոն |
Կենսագրություն Խմբագրել
Անդրեաս Քաղցածյանը ծնվել է Ղրիմի Ղարասուբազար (այժմ՝ Բելոգորսկ) քաղաքում։ Ինքնաշխատությամբ սովորել է նվագել ֆլեյտա, դաշնամուր, երգեհոն և այլ երաժշտական գործիքներ։ 1842-1844 թվականներին սովորել է Բերդիչև քաղաքում։ Վերադառնալով հայրենի քաղաք, մասնակցել է ինքնագործ թատերական ներկայացումների, գրել երաժշտություն այդ ներկայացումների համար (պատմական ողբերգություններ՝ «Սավուղ», «Տրդատ» և այլն)։ 1852 թվականին փոխադրվել է Սևաստոպոլ և դարձել ծովակալ Պ․ Ս․ Նախիմովի գլխավորած նավատորմի փողային նվագախմբի կապելմայստեր։ Քաղցածյանին են պատկանում փողային նվագախմբի համար գրված «Մինոպյան քայլերգը (տպագրվել է Պետերբուրգում), Չու հաճույս Խարասու-բազարի, քայլերգը (սրանց դաշնամուրային փոխադրությունները տպագրվել են «Բազմավեպում », 1881 թվականին)։ Մյուս ստեղծագործությունները կորել են։ Կարա-Մուրզան իր համերգներում կատարել է նաև Քաղցածյանի երգերից («Չու հաղթանակի», «Պատերազմի նեղ օրերուն», «Առավոտյան երգ», «Զարթիր սիրտ իմ», «Պանծասցին փառոք» և այլն)։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «AV Production - Անդրեաս Քաղցածյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-24-ին։ Վերցված է 2019-02-13
Արտաքին հղումներ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |