Անդրեաս Մելիքյան

հայ գյուղատնտես
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անդրեաս Շմավոնի Մելիքյան (հունիսի 2, 1963(1963-06-02), Օշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2008): Կենսաբանական գիտությունների թեկնածու (1990): ՀԱԱՀ բույսերի գենոֆոնդի և սեկելցիայի պրոբլեմային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ[1]։

Անդրեաս Մելիքյան
Ծնվել էհունիսի 2, 1963(1963-06-02) (60 տարեկան)
ԾննդավայրՕշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1985)
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու (1990) և գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2003)
Մասնագիտությունգյուղատնտես

Կենսագրություն խմբագրել

Անդրեաս Մելիքյանը ծնվել է 1963 թվականի հունիսի 2-ին Օշական (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ) գյուղում։ 1980-1985 թվականներին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` «Այգեպտղաբուծություն» մասնագիտությամբ։ 1986-1989 թվականներին սովորել է ասպիրանտուրայում։ 1986 թվականին աշխատել է Օշականի սովխոզում՝ որպես բրիգադավար[2]։ 1989-1994 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Բուսաբուծության ամբիոնի դասախոս, ռեկտորի օգնական, ասպիրանտուրայի վարիչ, արտաքին կապերի բաժնի վարիչ։ 1997 թվականին ուսումնասիրել է Եգիպտոսում անջրդի երկրագործության առանձնահատկությունները և գյուղատնտեսական արտադրության կազմակերպման յուրահատկությունները զարգացող երկրների օրինակով։ 1998 թվականին ուսումնասիրել է Անգլիայում կերային և սեղանի արմատապտուղների մշակության ագրոտեխնիկական և սելեկցիայի խնդիրների շուրջ, 1999 թվականին Իսրայելում ուսումնասիրել է բոստանային բույսերի մշակության տեխնոլոգիաները՝ ոռոգման նոր համակարգերի կիրառմամբ։ 1999-2002 թվականներին գյուղատնտեսական արտադրության և վերամշակման նորագույն տեխնոլոգիաներին ծանոթանալու նպատակով գործուղվել է ԱՄՆ Այդահոյի, Ֆլորիդայի, Կոնեկտիկուտի, Հարավային Կարոլինայի և Միչիգանի համալսարաններ։ 2001 թվականին եղել է Գյուղաջակցության «Ագրո-X» հիմնադրամի տնօրեն, 2003-2006 թվականներին՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի տնտեսություններում ջրհավաք ավազանների կառավարում և չքավորության նվազեցման ու գիտասփյուռի աջակցություն» ծրագրի համակարգող-խորհրդատու, 1995-2008 թվականների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի դոցենտ։ 2007-2009 թվականներին աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարությունում, եղել UNEP/GEF «In-situ Conservation of Crop Wild Relatives Through Enhanced Information Management and Field Application» ծրագրի գլխավոր մասնագետ, 2008-2009 թվականներին՝ ՀՊԱՀ-ի Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի պրոֆեսոր, 2009 թվականից՝ ՀԱԱՀ Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ, 2011 թվականից՝ ՀԱԱՀ բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի պրոբլեմային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ։

Հեղինակ է 1 մենագրության, շուրջ 70 գիտական հոդվածների, այդ թվում նաև արտասահմանյան համալսարանական հանդեսներում հրատարկված հոդվածների։

Անդամակցություն խմբագրել

  • Գիտական աստիճան շնորհող «011 Ագրոնոմիա» մասնագիտական խորհուրդ, նախագահ
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Ագրոնոմիական ֆակուլտետի, հեռակա ուսուցման դեպարտամենտի գիտական խորհուրդների անդամ
  • ՀԱԱՀ մագիստրատուրայի գիտամեթոդական խորհրդի անդամ
  • ՀԱԱՀ Գիտական Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ
  • Հայաստանի բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման խմբի (IPGRI) անդամ
  • IPGRI ազգային համակարգող բանջարաբույսերի գծով VOCA/VISTA-ի փորձագետ

Երկեր խմբագրել

  • Մեթոդական ցուցումներ «Բուսաբուծական արտադրանքի արտադրության տեխնոլոգիա», «Բուսաբուծական և բանջարային արտադրանքի արտադրության տեխնոլոգիա», «Բուսական ծագման մթերքների արտադրության տեխնոլոգիայի հիմունքներ», «Բուսաբուծություն և բանջարաբուծություն» առարկաներից լաբորատոր-գործնական աշխատանք կատարելու համար, Մելիքյան, Անդրեաս Շմավոնի, Պետրոսյան, Ս. Ռ., Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, ՀՊԱՀ, 2011[3]։
  • Մեթոդական ցուցումներ։ «Բուսաբուծական արտադրանքի արտադրության տեխնոլոգիա», «Բուսաբուծական և բանջարային արտադրանքի արտադրության տեխնոլոգիա», «Բուսաբուծություն և բանջարաբուծություն» առարկաներն ուսումնասիրելու և ստուգողական աշխատանք կատարելու համար, Մելիքյան, Անդրեաս Շմավոնի, Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, ՀՊԱՀ, 2010։
  • Մեթոդական ցուցումներ, Երևան , ՀՊԱՀ, 2010, 12 էջ[4]։
  • Բանջարաբուծություն, Երևան , ՀՊԱՀ, 2010, 175 էջ[5]։
  • Բանջարաբուծություն։ (Լաբորատոր-գործնական պարապմունքների ձեռնարկ), Մելիքյան, Անդրեաս Շմավոնի, Գյուլխասյան, Միքայել Ասատուրի, Երևան, ՀՊԱՀ, 2010։
  • Մեթոդական ցուցումներ։ «Բանջարաբուծություն» առարկայից կուրսային աշխատանք (նախագիծ) կատարելու համար, Մելիքյան, Անդրեաս Շմավոնի, Նշանյան, Արտաշ Ոսկանի, Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, ՀՊԱՀ, 2010[6]։
  • Բանջարաբուծություն։ Դասագիրք ԲՈՒՀ-երի ուսանողների համար, Մելիքյան, Անդրեաս Շմավոնի, Նշանյան, Ա., Երևան , Դար, 2005[7]։
  • Մեթոդական ցուցումներ «Բուսաբուծական արտադրանքի արտադրության տեխնոլոգիա», «Բուսաբուծական և բանջարային արտադրանքի արտադրության տեխնոլոգիա», «Բուսական ծագման մթերքների արտադրության տեխնոլոգիայի հիմունքներ», «Բուսաբուծություն և բանջարաբուծություն» առարկաներից լաբորատոր-գործնական աշխատանք կատարելու համար, Մելիքյան, Անդրեաս Շմավոնի, Պետրոսյան, Ս. Ռ., Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, ՀՊԱՀ, 2011։
  • Բանջարաբուծություն, Դար, 2005, 503 էջ։

Գիտական հոդվածներ խմբագրել

  • «Ագրոկենսաբազմազանություն» ուսումնական ձեռնարկGIZ ֆինանսավորմամբ (համահեղինակ), 2015։
  • «Բույսերի արտաքին կարանտին օրգանիզմների բացահայտման Բուսասանիտարական փորձաքննություն» դասագիրք, Բուսասանի-տարական վերապատրաստման կուրսերի ունկնդիրների համար (համահեղինակ), 2012։
  • Gardens of agro-biodiversity - Traditional knowledge, genetic resources and future perspectives for food and agriculture in the Southern Caucasus ecosystems (FAO-ի հեղինակային կոլեկտիվի կազմում, անգլերեն և ռուսերեն լեզուներով) գիտաճանաչողական գիրք-ատլաս, Հռոմ, 2010։
  • «Բանջարաբուծություն լաբորատոր-գործնական պարապմունքներ» ուսումնական ձեռնարկ, 2010։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի կազմը» (PDF).
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 78։
  3. Մելիքյան, Անդրեաս Շմավոնի; Պետրոսյան, Ս Ռ (2011). Մեթոդական ցուցումներ «Բուսաբուծական արտադրանքի արտադրության տեխնոլոգիա», «Բուսաբուծական և բանջարային արտադրանքի արտադրության տեխնոլոգիա», «Բուսական ծագման մթերքների արտադրության տեխնոլոգիայի հիմունքներ», «Բուսաբուծություն և բանջարաբուծություն» առարկաներից լաբորատոր-գործնական աշխատանք կատարելու համար. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան. Երևան: ՀՊԱՀ.(չաշխատող հղում)
  4. Մելիքյան, Անդրեաս Շմավոնի (2010). Մեթոդական ցուցումներ։ «Բուսաբուծական արտադրանքի արտադրության տեխնոլոգիա», «Բուսաբուծական և բանջարային արտադրանքի արտադրության տեխնոլոգիա», «Բուսաբուծություն և բանջարաբուծություն» առարկաներն ուսումնասիրելու և ստուգողական աշխատանք կատարելու համար. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան. Երևան: ՀՊԱՀ.(չաշխատող հղում)
  5. Մելիքյան, Անդրեաս (2005). Բանջարաբուծություն. Դար. ISBN 9789994147045.
  6. Nieto, M.; Muñoz, E.; Carreira, J.; Andreu, J. M. (1975 թ․ դեկտեմբերի 16). «Conformational and molecular responses to pH variation of the purified membrane adenosine triphosphatase of Micrococcus lysodeikticus». Biochimica Et Biophysica Acta. 413 (3): 394–414. ISSN 0006-3002. PMID 91.
  7. Մելիքյան, Անդրեաս Շմավոնի (2005). Նշանյան, Ա (ed.). Բանջարաբուծություն։ Դասագիրք ԲՈՒՀ-երի ուսանողն. համար. Երևան: Դար. ISBN 9789994147045.(չաշխատող հղում)