Անդրեաս Հինկել

գերմանացի ֆուտբոլիստ

Անդրեաս Հինկել (գերմ.՝ Andreas Hinkel, մարտի 26, 1982(1982-03-26)[1][2], Backnang, Rems-Murr, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի նախկին ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Ներկայումս «Շտուտգարտ II» թիմի մարզիչն է։

Անդրեաս Հինկել
գերմ.՝ Andreas Hinkel
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 26, 1982(1982-03-26)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր Backnang, Rems-Murr, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 183 սանտիմետր
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1992-1999 Գերմանիա Շտուտգարտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2006 Գերմանիա Շտուտգարտ 156 (1)
2006-2008 Իսպանիա Սևիլյա 15 (0)
2008-2011 Շոտլանդիա Սելտիկ 79 (1)
2011-2012 Գերմանիա Ֆրայբուրգ 7 (0)
2000-2012 Ընդհանուր 282 (2)
Ազգային հավաքական
2003-2009 Գերմանիա Գերմանիա 21 (0)
Մարզչական կարիերա
2016-ներկա Գերմանիա Շտուտգարտ II
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անդրեասը իր կարիերան սկսել է գերմանական «Շտուտգարտի» կազմում, որի կազմում հանդես է եկել մինչև 2006 թվականը։ 2006 թվականին միացել է Լա Լիգայում հանդես եկող «Սևիլյային»։ 2008 թվականի հունվարին տեղափոխվել է շոտլանդական «Սելտիկ»։ Ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է գերմանական «Ֆրայբուրգը», որի կազմում հանդես է եկել 2011-ից 2012 թվականների ընթացքում։

Գերմանիայի հավաքականի կազմում հանդես է եկել 2003-ից 2009 թվականների ընթացքում։ Այդ ընթացքում Հինկելը հասցրել է մասնակցել 21 հանդիպման։

Ակումբային կարիերա խմբագրել

«Շտուտգարտ» խմբագրել

Անդրեաս Հինկելը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է գերմանական «Շտուտգարտի» կազմում։ Թիմի հիմնական կազմում սկսել է հանդես գալ 2002-03 մրցաշրջանից։

Գերմանական թիմի կազմում ֆուտբոլիստը առաջին անգամ հանդես է եկել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Հինկելը 2004 թվականի մարտին վնասվածք է ստացել, որի պատճառով բաց է թողել 3 ամիս։

«Սևիլյա» խմբագրել

2006 թվականի հունիսի 23-ին Անդրեասը տեղափոխվել է իսպանական «Սևիլյա»։ Տրանսֆերն արժեցել է 4 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը կնքել է 4 տարվա պայմանագիր։ «Սևիլյայի» կազմում Հինկելը դարձել է ՈՒԵՖԱ գավաթակիր և ՈՒԵՖԱ Սուպերգավաթակիր։

«Սելտիկ» խմբագրել

2008 թվականի հունվարի 4-ին Անդրեասը տեղափոխվել է Շոտլանդիայի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Սելտիկ»[3]։ Թիմի կազմում իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է հունվարի 12-ին` մասնակցելով Շոտլանդիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ստիրլինգ Ալբիոնի» դեմ խաղին։ Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով` «Սելտիկի» հաղթանակով։ Հինկելը իր առաջին գոլը խփել է մեկ ամիս անց` «Հարտսի» դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով[4]։

Այդ մրցաշրջանում թիմը դարձել է Շոտլանդիայի չեմպիոն, իսկ Հինկելը նվաճել է իր առաջին ոսկե մեդալը։

Հաջորդ մրցաշրջանում Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթելով «Ռեյնջերսին» Սելտիկը հռչակվել է Շոտլանդիայի լիգայի գավաթակիր[5]։

2010-11 մրցաշրջանի սկզբում Անդրեաս Հինկելը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 9 ամսով[6]։ 2011 թվականի հուլիսի 1-ին` պայմանագրի ժամկետի ավարտից հետո ֆուտբոլիստը հեռացել է թիմից[7]։

«Ֆրայբուրգ» խմբագրել

2011 թվականի հոկտեմբերի 6-ին Անդրեաս Հինկելը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ֆրայբուրգ»։

2012 թվականի սեպտեմբերի 10-ին գերմանացի ֆուտբոլիստը հայտարարել է կարիերան ավարտելու մասին[8]։

Միջազգային կարիերա խմբագրել

Գերմանիայի հավաքականի կազմում Անդրեասը իր դեբյուտը նշել է 2003 թվականին՝ Սերբիայի ազգային հավաքականի դեմ խաղում[9]։ Նա հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 2004-ին, բայց բաց է թողել ԱԱ 2006-ը։ Հինկելը չի հրավիրվել նաև Եվրո 2008-ին մասնակցելու համար։

Մարզչական կարիերա խմբագրել

2014-ից 2016 թվականների ընթացքում Անդրեաս Հինկելը եղել է «Շտուտգարտ»-ի մարզչի օգնական[10]։ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Հինկելը նշանակվել է «Շտուտգարտ II»-ի գլխավոր մարզիչ[11]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Իսպանիայի գավաթակիր - 2006-07
  • Իսպանիայի սուպերգավաթակիր - 2007
  • ՈՒԵՖԱ Սուպերգավաթակիր - 2006
  • ՈՒԵՖԱ գավաթակիր - 2006-07
  • Շոտլանդիայի չեմպիոն - 2006-07
  • Շոտլանդիայի լիգայի գավաթակիր - 2007-08

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Celtic sign Hinkel from Sevilla». BBC Sport. 2008 թ․ հունվարի 4. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  4. «Celtic 3–0 Hearts». BBC Sport. 2008 թ․ փետրվարի 16. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  5. «Celtic 2–0 Rangers». BBC Sport. 2009 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից մարտի 16, 2009-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 19-ին.
  6. «Andreas Hinkel injury rocks Celtic as German defender is sidelined for nine months». Mail Online. 2010 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  7. Arnhold, Matthias (2016 թ․ մայիսի 19). «Andreas Hinkel - Matches and Goals in Bundesliga». RSSSF. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  8. «Ich freue mich auf meine neue Karriere» (German). Andreas Hinkel's official website. 2012 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Arnhold, Matthias (2016 թ․ մայիսի 19). «Andreas Hinkel - International Appearances». RSSSF. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  10. «Andreas Hinkel». World Football. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  11. «Hinkel übernimmt den VfB Stuttgart II» (German). kicker. 2016 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Հինկել» հոդվածին։