Անդրեաս Համբարձումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրեաս Մարտինի Համբարձումյան (փետրվարի 20, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ էնդոսկոպիստ, ճառագայթաբան, ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1995)։
Ծնվել է | փետրվարի 20, 1954 (70 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի բժշկական ինստիտուտ |
Մասնագիտություն | Էնդոսկոպիստ, ճառագայթաբան, ուռուցքաբան |
Կոչում | Պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն դիագնոստիայի գծով |
Կենսագրություն
խմբագրել1977 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1981 թվականից եղել է Երևանի Ուռուցքաբանության գիտական կենտրոնի ընդերադիտման և գերձայնային ախտորոշման բաժանմունքի վարիչ, 1982 թվականից՝ ընդերադիտման կենտրոնի ղեկավար, 1995 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ճառագայթաբանության ամբիոնի վարիչ, 2000 թվականից՝ ՀՀ ուսուցողական ուլտրաձայնային կենտրոնի տնօրեն։
1997 թվականից հանդիսանում է ստամոքսաղիքաբանների ամերիկյան ընկերակցության անդամ, 1997 թվականից՝ Գերձայնային ախտորոշման ամերիկյան ընկերակցության անդամ, 1997 թվականից՝ Կլինիկական ուռուցքաբանների ամերիկյան ընկերակցության, 1997 թվականից՝ Կլինիկական ուռուցքաբանների եվրոպական ընկերակցության անդամ[1][2]։
Ստեղծագործություններ և ճանաչում
խմբագրելԱշխատանքները վերաբերում են հակաքաղցկեղային պայքարի, ստամոքսաղիքային համակարգի, շնչուղիների, միզասեռական օրգանների ընդերադիտման, գերձայնային ախտորոշման հարցերին։
2015 թվականին արժանացել է «Տարվա ճառագայթաբան» մրցանակին[3]։
Երկեր
խմբագրել- Էնդոսկոպիայի ձեռնարկ, 1984։
- Գերձայնային ախտորոշում, ատլաս, 1998։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Անդրեաս Մարտինի Անդրեասյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ 2015 » /Անդրիաս Համբարձումյան