Անդրեաս Զայմիս (հուն․՝ Ανδρέας Ζαΐμης) (1791[1], Կերպինի-Ախայաս - 1840[1], Աթենք, Հունաստան) 1821-28 թվականների Հունական հեղափոխության գործիչներից մեկը, հեղափոխության տարիներին եղել է քաղաքային «կարգ ու կանոնի» կուսակցության առավել ականավոր անդամներից մեկը[2]։

Անդրեաս Զայմիս
Ανδρέας Ζαΐμης
Դրոշ
Դրոշ
Հունաստանի կառավարական հանձնաժողովի նախագահ
1826 թվական, 26 Ապրիլ - 1827 թվական 14 Ապրիլ
Նախորդող Գեորգիոս Կունդուրիոտիս
Հաջորդող Իոանիս Կապոդիստրիա
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հույն
Դավանանք Հունական ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր 1791[1]
Ծննդավայր Կերպինի-Ախայաս
Վախճանի օր 1840[1]
Վախճանի վայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Հունաստան
Հայր Ասիմակիս Զայմիս
Ամուսին Ելենա Դելիյանի
Զավակներ Տրազիբուլ Զայմիս
 
Ինքնագիր Изображение автографа

1823 թվականին ընտրվել է երկրորդ ժամանակավոր կառավարության (որի նախագահը Պետրոբեյն էր) կազմում՝ որպես հինգ անդամներից մեկը՝ չհրաժարվելով իր կուսակցության սկզբունքներից այն դեպքում, երբ ժամանակավոր կառավարության մյուս բոլոր անդամները հակվել էին ռազմական կուսակցությանը։ Նա ղեկավարել է կառավարական գործունեությունը, իսկ հետո (1824) գլխավորել է Կոլոկոտրինիի կողմից բարձրացված ապստամբությունը ճնշած զինված ուժերը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Πελοποννήσιοι αγωνιστές του 1821, Νικηταρά απομνημονεύματα, Φωτάκου, εκδόσεις Βεργίνα, Αθήνα 1996.
  • Φωτάκου απομνημονεύματα, εκδόσεις Βεργίνα, 1996
  • Θεοδώρου Κολοκοτρώνη Απομνημονεύματα, Γεωργίου Τσερτέτη, εκδόσεις Βεργίνα, Αθήνα 1996.
  • Ιστορία της Ελληνικής επανάστασης, Σπυρίδωνος Τρικούπη, Εκδόσεις Νέα Σύνορα-Λιβάνη,Αθήνα 1993, SET ISBN 960-236-370-3
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Զայմիս» հոդվածին։