Անդրանիկ կամավորական ջոկատ

Անդրանիկ կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին, Արտաշատում՝ «Սիրիուս» արտադրական միավորման Արտաշատի մասնաճյուղի աշխատակիցներից։ 1989-1994 թվականներին ջոկատը կամ նրա առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ), Տավուշի (Պառավաքար), Եղեգնաձորի (Խաչիկ), Գորիսի (Արավուս), Կապանի (Ճակատեն, Արծվիկ) և Արցախի Հանրապետության Շահումյանի (Բուզլուխ), Լաչինի (Ղոչազ), Ֆիզուլիի (Սեյիդահմեդլի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատարներ՝ Կ․ Հովհաննիսյան (հիմնադիր-հրամանատար), Ս․ Հովհաննիսյան։ Ջոկատից զոհվել է 1 ազատամարտիկ։

Անդրանիկ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։