Անդրանիկ Մելքումյան

հայ մանկավարժ

Անդրանիկ Արշակի Մելքումյան (1918, Տեղ, Զանգեզուրի գավառ - 1983), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1942):

Անդրանիկ Մելքումյան
Ծնվել է1918
ԾննդավայրՏեղ, Զանգեզուրի գավառ
Մահացել է1983
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Անդրանիկ Մելքումյանը ծնվել է 1918 թվականին, Գորիսի շրջանի Տեղ գյուղում։ 1937 թվականին գերազանց գնահատականներով ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը և աշխատանքի անցել Տեղ գյուղի միջնակարգ դպրոցում, դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ 1939 թվականին մանկավարժական աշխատանքը շարունակել է շրջանի Խնածախի միջնակարգ դպրոցում[1]։

1939 թվականի դեկտեմբերին զորակոչվել է զինվորական ծառայության։ 1941 թվականին էքստեռն կարգով հանձնել է ռազմական ուսումնարանի քննությունները, լեյտենանտի կոչումով մեկնել է ռազմաճակատ։ Մասնակցել է Լենինգրադի հերոսական պաշտպանության մարտերին։ 1942 թվականին Անդրանիկը մարտադաշտում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մի շարք մեդալներով։ 1944 թվականի նոյեմբերին Անդրանիկը ծանր վիրավորվել է և զորացրվել[1]։

Վերադառնալով հայրենի գյուղ, երկար տարիներ աշխատել է սկզբնական կուսակցական կազմակերպության քարտուղար, ապա՝ գյուղական խորհրդի գործկոմի նախագահ[1]։

Մահ խմբագրել

Անդրանիկ Մելքումյանը մահացել է 1983 թվականին։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հարությունյան Ա. Հ. և ուրիշներ Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ Երեք գրքով։ Գիրք 3-րդ, Լույս, 1987, 289 էջ։