Անդրանիկ Թևանյան

պատգամավոր

Անդրանիկ Նորիկի Թևանյան (մայիսի 5, 1974(1974-05-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։

Անդրանիկ Թևանյան
Ծնվել էմայիսի 5, 1974(1974-05-05) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն
Ազգությունհայ
Կրթություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

ԿենսագրությունԽմբագրել

Անդրանիկ Թևանյանը ծնվել է 1974 թվականի մայիսի 5-ին[1]՝ Երևանում[2]։

1997 թվականին ավարտել է Երևանի Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետը[3]։ Ստացել է ինժեներ-տնտեսագետի որակավորումը։ 1999 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրատուրայի «Ճարտարագիտական մենեջմենթ» բաժինը՝ ճարտարագիտության մագիստրոսի որակավորմամբ։

1999-2000 թվականներին եղել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական, իսկ 2000-2001 թվականներին՝ «Ար» հեռուստաընկերության լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, հեռուստաընկերության գործադիր տնօրեն։ 2001 թվականին եղել է Հանրային հեռուստատեսության տնտեսական-վերլուծական հաղորդաշարի վարող։ 2002-2006 թվականներին դասավանդել է Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանում, իսկ 2003-2013 թվականներին՝ Երևանի Հայ-ռուսական համալսարանում։

2009 թվականին հիմնադրել է «7 օր» լրատվավերլուծական կայքէջը 7 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը։

2021 թվականի հունիսի 20-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր[4]՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[5]։

Հիմնադրել է 7or կայքը [6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Parliament Monitoring - Թեւանյան Անդրանիկ Նորիկի»։ parliamentmonitoring.am (անգլերեն)։ Վերցված է 2021-08-07 
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2021-08-07 
  3. «Անդրանիկ Թևանյան»։ www.bok.am։ Վերցված է 2021-08-07 
  4. «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՄԱՆԴԱՏՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ res.elections.am։ Վերցված է 2021-8-7 
  5. ««Հայաստան» դաշինքի թեկնածուները 156-ն են»։ Hetq.am։ Վերցված է 2021-08-07 
  6. [«Մահացել է Անդրանիկ Թևանյանի հայրը»։ www.7or.am։ Վերցված է 2021-08-07 ]

Արտաքին աղբյուրներԽմբագրել