Անդրանիկ Բաղմանյան

Անդրանիկ Մուսայելի Բաղմանյան (հունվարի 19, 1913(1913-01-19), Չորաթան, Տավուշի մարզ, Հայաստան), հայազգի խորհրդային պատմաբան, մանկավարժ։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Անդրանիկ Բաղմանյան
Ծնվել էհունվարի 19, 1913(1913-01-19) (107 տարեկան)
ԾննդավայրՉորաթան, Տավուշի մարզ, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան և մանկավարժ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

ԳործունեությունԽմբագրել

1940 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1947–1957 թվականին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի մարքսիզմլենինիզմի հիմունքների ամբիոնի վարիչ, 1957 թվականից ԽՄԿԿ պատմության և քաղաքատնտեսության ամբիոնի վարիչն է։ Զբաղվել է բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքի պատմության հարցերով[1]:

ԵրկերԽմբագրել

  • Հայաստանի կոմկուսը բանվորագյուղացիական դաշինքի ամրապնդման համար մղած պայքարում, Երևան, 1976:
  • Սոցիալիզմին անցնելու ընդհանուր օրինաչափությունների և ձևերի մասին, Երևան, 1959:

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։