Անդի Լիլյա

Ալբանացի ֆուտբոլիստ

Անդի Լիլյա (ալբ․՝ Andi Lila, փետրվարի 12, 1986(1986-02-12)[1][2][3][…], Կավայա, Տիրանայի գավառ, Ալբանիա), ալբանացի ֆուտբոլիստ, հանդես է եկել կիսապաշտպանի կամ պաշտպանի դիրքերում։

Անդի Լիլյա
ալբ․՝ Andi Lila
Անձնական տվյալներ
Ազգությունը ալբանացի
Քաղաքացիությունը  Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 12, 1986(1986-02-12)[1][2][3][…] (38 տարեկան)
Ծննդավայր Կավայա, Տիրանայի գավառ, Ալբանիա
Հասակ 186 սմ
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան/պաշտպան
Պատանեկան կարիերա
2000-2003 Ալբանիա Բեսա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2006 Ալբանիա Բեսա 72 (1)
2007 Հունաստան Իրակլիս 3 (0)
2007-2008 Ալբանիա Բեսա 29 (0)
2008-2011 Ալբանիա Տիրանա 78 (11)
2011-մ.հ. Հունաստան ՊԱՍ (Յանինա) 109 (7)
2015  Իտալիա Պարմա 13 (2)
2019-2020 Ալբանիա Տիրանա 0 (0)
Ազգային հավաքական
2007-2019 Ալբանիա Ալբանիա 70 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Անդի Լիլյան իր կարիերան սկսել է իր հայրենի Կավայա քաղաքի «Բեսա» ակումբում։ 16 տարեկան հասակում Անդի Լիլյան կատարել է իր նորամուտը Բարձրագույն լիգայում՝ 2002 թվականի դեկտեմբերի 14-ին փոխարինման դուրս գալով «Տեուտա» ակումբի դեմ արտագնա խաղում[4]։ 2007 թվականի հունվարին Անդի Լիլյան տեղափոխվել է հունական «Իրակլիս» ակումբ, բայց չի կարողացել պատշաճ կերպով ցույց տալ իրեն և կարճ ժամանակ անց վերադարձել է «Բեսա»։ Շուտով նա դարձել է թիմի ավագ և մեծ ներդրում ունեցել 2007/08 մրցաշրջանի Ալբանիայի առաջնությունում բրոնզե մեդալի նվաճման գործում։ Այդ հաջողությունից հետո Անդի Լիլյան տեղափոխվել է «Տիրանա», որի կազմում անցկացրել է հաջորդ երեք մրցաշրջանները։ Այդ ժամանակաշրջանը եղել է լավագույնը խաղացողի կարիերայում։ «Տիրանայի» կազմում նա 2009 թվականին հաղթել է Ալբանիայի սուպերգավաթի խաղարկությունում, իսկ 2011 թվականին նվաճել Ալբանիայի գավաթը։ Ալբանական սուպերլիգայում իր առաջին գոլը Անդի Լիլյան խփել է 2008 թվականի սեպտեմբերի 14-ին՝ «Պարտիզանի» ակումբի դեմ դերբիի վերջին րոպեին գրավելով հակառակորդի դարպասը և հաղթանակ բերելով իր թիմին[5].

2011 թվականի հունիսի 24-ին Անդի Լիլյան պայմանագիր է կնքել հունական «ՊԱՍ Յանինա» ակումբի հետ. տրանսֆերի արժեքը կազմել է 700 հազար եվրո՝ գումարած պարգևատրման գումարները[6]։ 2014 թվականի հուլիսի 12-ին Անդի Լիլյան հայտարարել է, որ «ՊԱՍ Յանինա» ակումբի հետ իր պայմանագրի ժամկետն ավարտվում է, և ինքը պատրաստ է տեղափոխվելու Խորվաթիայի «Ռիեկա»[7]։ Սակայն հետո նա հրաժարվել է տեղափոխվելուց և եռամյա նոր պայմանագիր է կնքել հունական ակումբի հետ[8]։

2014 թվականի դեկտեմբերի 28-ին Անդի Լիլյան հաստատել է, որ տեղափոխվում է իտակալան ճգնաժամ ապրող «Պարմա» ակումբ՝ դառնալով նրա առաջին ձեռքբերումը 2015 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում[9]։ «Պարմայի» կազմում իր դեբյուտը Անդի Լիլյան կատարել է հունվարի 14-ին Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացվող «Կալյարիի» դեմ տնային խաղում[10]։ Սակայն հանդիպման 13-րդ րոպեին նա ստացել է վնասվածք և չի կարողացել շարունակել խաղը։ Խաղադաշտ է վերադարձել երկու ամիս անց և առաջին իսկ խաղում խփել իր առաջին գոլը իտալական Սերիա А-ում՝ բացելով «Սասուոլո» ակումբի դեմ արտագնա խաղի հաշիվը[11]։ 2015 թվականի մարտի 4-ին Միլանի «Ինտերի» դեմ արտագնա խաղի առաջին խաղակեսի վերջում Անդի Լիլյան հավասարեցրել է հաշիվը։ Ընդմիջման ժամանակ Անդի Լիլյային փոխարինել է այլ ֆուտբոլիստ, իսկ հանդիպման հաշիվը մնացել է 1:1[12]։

«Պարմայի» սնանկացումից հետո Անդի Լիլյան 2015 թվականի օգոստոսի առաջին օրերին մարզվել է ալբանական «Սկանդերբեու» ակումբի հետ[13], սակայն հետո վերադարձել է «ՊԱՍ Յանինա»[14]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Անդի Լիլյան խաղացել է Ալբանիայի պատանեկան ու երիտասարդական հավաքականների կազմում։ 2007 թվականի նոյեմբերի 21-ին նա կատարել է իր դեբյուտը գլխավոր հավաքականում՝ մասնակցելով Ռումինիայի հավաքականի դեմ խաղին, որ անցկացվել է 2008 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վերջին տուրի շրջանակներում։ Լիլյան դաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և մասնակցել ողջ խաղին, իսկ նրա ակումբը պարտվել է 1:6 հաշվով[15]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Հավաքականում խմբագրել

Ընդհանուր՝ 59 խաղ / 0 գոլ eu-football.info

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Teuta Durres 5:0 Besa Kavaje» (անգլերեն) — footballdatabase.eu. Վերցված է 14 ապրիլի, 2016-ին.
  5. «KF Tirana 2:1 Partizan Tirana» (անգլերեն) — footballdatabase.eu. Վերցված է 14 ապրիլի, 2016-ին.
  6. Jorgis Memo (25 փետրվարի, 2011). «Lila firmos te Janina për 200 mijë euro» (албанский). Panorama Sport. Վերցված է 14 ապրիլի, 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Jorgis Memo (24 июня 2014). «Andi Lila e konfirmon: Do të shkoj te Rijeka» (ալբաներեն). Panorama Sport. Վերցված է 14 апреля 2016-ին.
  8. «Έμεινε ο Λίλα 12 July 2014» (հունարեն). Sport24.gr. 12 июля 2014. Վերցված է 14 апреля 2016-ին.
  9. «Парма подпишет защитника сборной Албании» — football.ua. Վերցված է 14 ապրիլի, 2016-ին.
  10. «Parma 2:1 Cagliari» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 14 ապրիլի, 2016-ին.
  11. «Сассуоло громит Парму, Кьево побеждает в Генуе» — football.ua. Վերցված է 14 апреля 2016-ին.
  12. «Internazionale 1:1 Parma» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 14 ապրիլի, 2016-ին.
  13. «Lila te Skënderbeu: Qëndroj te korçarët derisa të gjej ekip, më këshilloi De Biazi» (ալբաներեն). Panorama Sport. 10 августа 2015. Վերցված է 14 апреля 2016-ին.
  14. Olsi Karagjozi (26 августа 2015). «Andi Lila rikthehet te PAS Janina» (ալբաներեն). Super Sport Albania. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 14 апреля 2016-ին.
  15. «Romania 6:1 Albania» (անգլերեն) — eu-football.info. Վերցված է 14 апреля 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդի Լիլյա» հոդվածին։