Պամելա Անդերսոն

(Վերահղված է Անդերսոն, Պ.ից)

Պամելա Դենիզ Անդերսոն (անգլ.՝ Pamela Denise Anderson, հուլիսի 1, 1967(1967-07-01)[1][2][3][…], Լեդիսմիթ, Բրիտանական Կոլումբիա, Բրիտանական Կոլումբիա), կանադացի դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դեմք, պրոդյուսեր, գրքերի հեղինակ և նախկին շոուգըրլ, ով առավել հայտնի է մի շարք այնպիսի հեռուստասերիլաներում հանդես գալով, ինչպիսիք են «Մեծ վերանորոգումը», «Մալիբուի փրկարարները» և «V.I.P.»-ն։ 1990 թվականի փետրվարին «Փլեյբոյ» ամսագրի կողմից ճանաչվել է ամսվա փլեյմեյթ (Playmate of the Month), որից հետո մեծացրել է կուրծքը։ Անդերսոնը «Մալիբուի փրկարարները» հեռուստասերիալից հետո համարվել է ԱՄՆ-ի սեքս-խորհրդանիշերից մեկը։

Պամելա Անդերսոն
անգլ.՝ Pamela Anderson
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 1, 1967(1967-07-01)[1][2][3][…] (56 տարեկան)
ԾննդավայրԼեդիսմիթ, Բրիտանական Կոլումբիա, Բրիտանական Կոլումբիա
Քաղաքացիություն Կանադա[4] և  ԱՄՆ[4]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունÉcole Highland Secondary School? (1985)
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, Փլեյբոյի փլեյմեյթ, մոդել, ձայնային դերասանուհի, գլամուրային մոդել, պրոդյուսեր, հաղորդավար, կինոպրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի, professional fitness coach և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱմուսինTommy Lee?[5], Քիդ Ռոք[5], Ռիք Սալոմոն[5], Ռիք Սալոմոն[5], Ջոն Փիթերս[5] և Dan Hayhurst?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներBrandon Lee? և Dylan Lee?
Կայքpamelaanderson.com
 Pamela Anderson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պամելա Անդերսոնը ծնվել է Լեյդիսմիթ քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ, Կանադա)` վառարաններ վերանորոգող Բարի Անդերսոնի և մատուցողուհի Քերոլ Անդերսոնի ընտանիքում։ Նախապապը` Ուհո Հիիթյանեն անունով, եղել է բնիկ ֆիննացի, ով 1908 թվականին լքել է Ֆինլանդիայի դքսությունը, որն այն ժամանակ Ռուսական Կայսրության մասն էր կազմում։ Փախստականի կարգավիճակում հասնելով Ամերիկա՝ Հիիթյանենն ազգանունն անվանափոխում է Անդերսոն։ Բացի այդ մայրական կողմով Պամելա Անդերսոնն ունի նաև ռուսական ծագում։

1985 թվականին ավարտելով Հայլենդի միջնակարգ դպրոցը՝ Անդերսոնը տեղափոխվում է Վանկուվեր, որտեղ աշխատում է որպես ֆիթնես-ուսուցչուհի։ 1989 թվականի ամռանը Անդերսոնը ընկերների հետ որոշում է գնալ BC Place մարզաստադիոն՝ դիտելու կանադական ֆուտբոլի ակումբ «ԲՍ Լայոնսի» խաղը։ Անսպասելիորեն ստադիոնի մեծ էկրանի վրա ցուցադրում են նստարաններից մեկում տեղավորված 21-ամյա Անդերսոնին, ով հագին կրում էր կանադական Labatt's գարեջրի լոգոտիպով շապիկ, որից հետո նույն տարվա հոկտեմբերին նա արդեն ինքն է հայտնվում աշխարհահռչակ «Փլեյբոյ» ամսագրի շապիկին։ Համագործակցությունը խորանում է, և Անդերսոնը սկսում է մերկ նկարահանվել ամսագրի և «Playboy TV»-ի համար (1990-2000)։ 1992 թվականին մեկնարկում է «Մալիբուի փրկարարները», որի գլխավոր կերպարներից մեկին՝ ափամերձ փրկարարուհի Սի Ջեյ Փարքերին մարմնավորում է Անդերսոնը։ Սերիալի հաջողությունը հիմնականում պայմանավորված էր նրա անվան հետ, ով արդեն դարձել էր սեքս-խորհրդանիշ։

1995 թվականին Պամելա Անդերսոնն ամուսնանում է ռոք երաժիշտ Թոմի Լիի հետ, ովքեր իրենց համատեղ կյանքում ունենում են 2 որդի՝ Բրենդոն և Դիլան անուններով։ Անդերսոնը նաև կարճ սիրավեպ է ունենում շվեդ մոդել և կինոդերասան Մարկուս Շենկենբերգի հետ։ 2006 թվականին Անդերսոնն ամուսնանում է մեկ այլ ռոք երաժիշտի՝ Քիդ Ռոքի հետ։ Զույգի հարսանյաց արարողությունը կայանում է զբոսանավի վրա (ֆրանսիական Սեն Տրոպե ափամերձ քաղաքում), չնայած զույգի համատեղ կյանքը տևել է ընդամենը 4 ամիս։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել